Խորհրդարանի օրակարգում բանակը կրճատելու հարցն է
Դեկտեմբերի 16-ին գումարվող ԱԺ արտահերթ նիստից առաջ տեղի է ունենում Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստ։
Օրակարգում բանակը կես տարով կրճատելու և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցերն են։
Նախագծերը ներկայացնում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանը։

