Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ
Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը այսօր քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ:
Հիշեցնենք, որ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը 2022թ. ապրիլի 26-ին մահացու վրաերթի ենթարկեց 29-ամյա Սոնա Մնացականյանին: Վրաերթի հետևանքով սպանվեցին Սոնա Մնացականյանը և նրա՝ չծնված երեխան:
Այդ կրկնակի սպանության համար Փաշինյանի իշխանության և ոչ մի ներկայացուցիչ պատասխանատվության չենթարկվեց:
Իսկ Փաշինյանը դեպքի վայրից հեռացել էր, ավետոշարասյունով հանդերձ: Ոչ Փաշինյանը, ոչ ավտոշարասյան մեջ գտնվող որևէ մեկը չկանգնեց և դուրս չեկավ՝ գործնականում տուժածին թողնելով անօգնական վիճակում:
Այս անգամ ուղեկցող մեքենայի վարորդը հասցրեց արգելակել ու նվազեցնել շարժման արագությունը, իսկ հետիոտնը հասցրեց հատել փողոցը:
Տեսանյութը՝ News.am-ի, հետևյալ հղումով՝
https://www.facebook.com/reel/1216797100297934

