ՔՊ-ական ռեժիմի անմարդկային նկարագիրը. Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը Թմրամոլությունը ողբերգություն բերող չարիք է, Հայաստանին պետք է առողջ, ուժեղ և գիտակից սերունդ (տեսանյութ) Ո՞ւր են ուղղվել «կամուրջների վերանորոգման» նպատակով նախատեսված միլիարդները (տեսանյութ)
15
Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Ինչո՞ւ Հունգարիայում գործող վարչապետ Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր ընդդիմախոսից Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները փակուղու մեջ են մտել Հորմուզի նեղուցի պատճառով Ընդդիմադիր դաշտի միակ խնդիրը պետք է լինի ինքն իրեն չպարտվելը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ Քաղաքական հետապնդումները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը. Աբրահամյան Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանում Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով ՔՊ-ական ռեժիմի անմարդկային նկարագիրը. Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ Դավիթ Մինասյանը թերապևտիկ բաժանմունքում անհրաժեշտ բժշկական հսկողության տակ կլինի․ ԱՆ Ավանում վերելակները պարբերաբար դուրս են գալիս շահագործումից (տեսանյութ) Թմրամոլությունը ողբերգություն բերող չարիք է, Հայաստանին պետք է առողջ, ուժեղ և գիտակից սերունդ (տեսանյութ) Ո՞ւր են ուղղվել «կամուրջների վերանորոգման» նպատակով նախատեսված միլիարդները (տեսանյութ) Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա «Սրանից ուժեղ հայ երեխաներին թշնամի՝ ես չեմ տեսել»․ Շպռոտ Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման «Ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» չեն մասնակցել միջոցառմանը Հովիկ Աբրահամյանին չեն ուզում ՀՀ-ից դուրս թողնել Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ» Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Թրամփը հեռացրել է Truth Social-ից այն լուսանկարը, որտեղ ինքը «արարչի» պատկերով է Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը Գնա էլի, գնա, գնա Նիկոլ ջան, գնա, պրծնենք քեզնից, շառ. Վարդան Ղուկասյան Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի

Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին. ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը. «Ինֆոքոմ»

Չափազանց հետաքրքիր հետաքննություն է իրականացրել «Ինֆոքոմ» կայքը.
«Հայաստանում հաշվառված է Արմեն Ղազարյան անուն-ազգանունով 643 մարդ։ Ի տարբերություն Արմեն Ղազարյանների, Հայաստանում շատ չեն Մոհամադ Մաքքի, Գարեգին Հովիկյան, Արգիշտի Սահինյան, Արիկ Սուքիասյան, Վահան Խալոյան անունները կրող մարդիկ։

Այս անունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2024 թվականի նվիրատուների ցանկից են։ «Ինֆոքոմը» ուսումնասիրել է կուսակցության տարեկան ֆինանսական հաշվետվությունը և պարզել, որ այդ տարի կառավարող ուժին ֆինանսավորել են մի շարք պետական և ՏԻՄ մարմինների հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքած, պետական արտոնություններից օգտված, ինչպես նաև կառավարող ուժի ներկայացուցիչներին փոխկապակցվող բիզնեսների ներկայացուցիչներ, կառուցապատողներ և այլք։

Ընդհանուր առմամբ 2024 թվականին նվիրատվություններից ստացված 139 միլիոն դրամի ավելի քան 80%-ը ձևավորվել է 1 միլիոն և ավելի դրամ նվիրաբերած 54 անձանց փոխանցումներից, որոնցից 31-ը նվիրաբերել են առավելագույն սահմանաչափով՝ 2․5 միլիոն դրամ։

Պլատինե շաբաթ․ 3 օրում՝ 34 միլիոն դրամ

Մայիսի 13-ին ՔՊ կուսակցությանը 2.5 միլիոն դրամ է փոխանցել Գարեգին Հովիկյանը։ Վերջինս «Ա. Մելքոնյան» ընկերության սեփականատերն է, որն ավելի հայտնի է «Կաթենի» կաթնամթերքի ապրանքանիշով։ Մեկ ամիս անց էլ Գարեգին Հովիկյանի եղբայրը՝ Հրանտ Հովիկյանն է ՔՊ-ին փոխանցել 2 միլիոն դրամ։

Հատկանշական է, որ «Ա. Մելքոնյան» ընկերության «խելացի» անասնաշենքը կառուցվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «խելացի» անասնաշենքերի կառուցման պետական օժանդակության ծրագրի շրջանակներում։ 

Երկու նվիրատու 2.5-ական միլիոն դրամ են փոխանցել արդեն մայիսի 14-ին, 6 նվիրատու՝ մայիսի 15-ին, ևս 1-ը՝ մայիսի 16-ին։ Վերջին նվիրատուն Հակոբ Նազարյանն է՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ։ Նազարյանը 2023 թվականին հիմնադրված «Արմ-պրոֆիտ» ընկերության տնօրենն է։ Ընկերությունն իրականացնում է Կոտայքի մարզի Զովունի գյուղում «Նաիրի 2» բնակելի համալիրի կառուցապատումը։ Նազարյանի փոխանցումից մեկ օր առաջ 2․5-ական միլիոն դրամներ են փոխանցել վերջինիս կինը՝ Լիլիթ Նազարյանը, 19-ամյա դուստրը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Տիգրան Մարոյանը և Էլմիրա Մարոյանը։ 

Թեև «Նաիրի 2» բնակելի համալիրի կառուցապատման շինարարական թույլտվությունը Նազարյանի ընկերությունը ստացել է 2025 թվականի փետրվարի 19-ին, անշարժ գույքի գործակալության կայքում, որն իրականացնում է համալիրի բնակարանների վաճառքը, նշված է, որ կառուցապատումը մեկնարկել է 2024 թվականի ապրիլի 1-ին։

2023 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման պայմանագիր է կնքել «Տիգրան Մարոյան Յուրիի» ԱՁ-ի հետ։ Վերջինս 71 միլիոն դրամի դիմաց իրականացրել է սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների պատրաստում, տեղադրում և ապամոնտաժում։ 

Մայիսի 14-ին 2.5 միլիոն դրամի նվիրատվություն կատարած անձանցից մեկը Վահան Խալոյանն է, վերջինս ներկայանում է որպես «ՎՄՎ Քամփանի» ընկերության տնօրեն։ 2019-ի վերջին հիմնված այս ընկերությունը 2020 թվականից ակտիվորեն մասնակցում է պետական գնումներին և միայն 2024 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքել է ավելի քան 1.2 միլիարդ դրամի պայմանագրեր՝ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար։ Թեև որպես ընկերության տնօրեն ներկայանում է Վահան Խալոյանը, սակայն իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության միակ բաժնետերը և տնօրենը Շուշիկ Խալոյանն է, որը գրանցված է նույն հասցեում, ինչ նախկինում Վահան Խալոյանը, իսկ այժմ՝ նրա հայրը։

Նույն օրը ՔՊ կուսակցությանը խոշոր՝ 2 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել Ղևոնդ Էմյանը։ Վերջինիս «Գոլդ Ֆաերվորկ» ՍՊԸ-ով և «Ղևոնդ Էմյան Գևորգի» Ա/Ձ-ով 2019 թվականի մայիսին Վարչապետի աշխատակազմի հետ կնքել է երկու պայմանագիր՝ մեկը՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների, մյուսը՝ մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների մատուցման համար։ Երկու պայմանագրերն էլ կնքվել են հրատապ մեկ անձից ընթացակարգով, իսկ պայմանագրերի ընդհանուր գինը կազմել է շուրջ 1.4 միլիոն դրամ։

Ընդհանուր առմամբ, մայիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ՔՊ կուսակցությունը ստացել է ավելի քան 34 միլիոն դրամի նվիրատվություն, որից 32 միլիոնը՝ 1 միլիոն և ավելի դրամ փոխանցած 13 նվիրատուներից։

Ոսկե շաբաթ․ 3 օրում՝ 29 միլիոն դրամ

Հաշվետվության համաձայն՝ 2024 թվականի մարտի 29-ին ՔՊ կուսակցությանը 2.5-ական միլիոն դրամ են փոխանցել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Մաազա» ընկերության տնօրեն Արգիշտի Սահինյանը, «Սիլ Կոնցեռն» ընկերության տնօրեն Էդգար Մկրտչյանը և «Սիլ» հանքային ջրերի գործարան ՍՊԸ տնօրեն Վահագն Ալեքսանյանը։ Երկու օր անց՝ ապրիլի 1-ին, ՔՊ կուսակցությանը 2.5 միլիոն դրամ է փոխանցել Արիկ Սուքիասյանը՝ Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի որդին։ 

Հենց նույն օրը ՔՊ-ին 2.5 միլիոն դրամ է փոխանցել նաև Մոհամադ Մաքքին։ Վերջինս այժմ Հայաստանի քաղաքացի է, սակայն նախկինում եղել է Սիրիայի քաղաքացի, ունի Հայաստանում գրանցված ընկերություն՝ «Իմպերիալ լայֆսթոք» ՍՊԸ-ն, որը զբաղվում է կենդանիների մեծածախ առևտրով։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ նույն անունով անձից մի նվիրատվություն էլ 2022 թվականին ստացել էր «Իմ քայլը» հիմնադրամը՝  50 հազար ԱՄՆ դոլար չափով, իսկ 2020 թվականին՝ Մատենադարանը՝ հրատարակչական ծրագրերի իրականացման համար: 

Ապրիլի 1-ին 2․5 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել նաև Տիգրան Աֆոյանը, որի ընտանիքին են պատկանում ճանապարհների և ավտոմայրուղիների շինարարությամբ զբաղվող «Վեհ  Իշխանասար» և «ՎԱՌՄԱՇ» ՍՊԸ-ները։ «Վեհ  Իշխանասար» ՍՊԸ-ն միայն 2024 թվականին Տավուշի մարզպետարանի հետ կնքել է ավելի քան 640 միլիոն դրամի աշխատանքների իրականացման պայմանագրեր։

Ապրիլի 1-ին 2.5-ական միլիոն դրամ են փոխանցել ևս 4 նվիրատու, որոնց, սակայն, նույնականացնել չի հաջողվել։

Ընդհանուր առմամբ մարտի 29-ին, ապրիլի 1-ին և ապրիլի 2-ին 12 անձ կատարել է 29 միլիոն դրամի նվիրատվություն։

Արծաթե շաբաթ․ 6 օրում՝ ավելի քան 20 միլիոն դրամ

Հունիսի 5-ին ՔՊ կուսակցությանը 1 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել «Պրինտարմ դանվեստ» ընկերության սեփականատեր Անդրանիկ Բախտավորյանը։ Նույն տարվա դեկտեմբերի 25-ին Բախտավորյանը ևս 1․5 միլիոն դրամ է փոխանցել։ Վերջինիս ընկերությունը 2018 թվականի հոկտեմբերին2020 թվականի մարտին և 2023 թվականի հուլիսին Կառավարությունից ստացել է մաքսային արտոնություններ։

Հունիսի 6-ին ՔՊ-ին 2 միլիոն դրամ է փոխանցել «Վեգա» խանութ-սրահների ցանցի հիմանադիր և գլխավոր տնօրեն Յուրի Աֆրիկյանը։

Ընդհանուր առմամբ, հունիսի 5-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՔՊ կուսակցությունը ստացել է ավելի քան 20 միլիոն դրամի նվիրատվություն, որից 14․5 միլիոնը՝ 1 և ավելի միլիոն դրամ փոխանցած 11 նվիրատուներից։

Բրոնզե շաբաթ․ 2 օրում՝ շուրջ 20 միլիոն

2.5 միլիոն դրամների հաջորդ խմբաքանակը ՔՊ կուսակցությունը ստացել է սեպտեմբերի 16-ին՝ 5 նվիրատուից։ Եւս 5 միլիոն դրամ ստացվել է հաջորդ օրը՝ 2 նվիրատուից։ Ընդհանուր առմամբ, այս երկու օրերի ընթացքում 11 նվիրատուներ ՔՊ կուսակցությանն են փոխանցել շուրջ 20 միլիոն դրամ։

Վարկանիշային աղյուսակից դուրս մնացած, բայց հիշատակման արժանի նվիրատուներ

2.5 միլիոն դրամի երեք նվիրատվություն ՔՊ կուսակցությունն ստացել է դեկտեմբերի 10-12-ն ընկած ժամանակահատվածում։ Դեկտեմբերի 12-ին ՔՊ-ին 2.5-ական միլիոն դրամներ են փոխանցել «Ռան օյլ» ընկերության նախկին սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը և Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը՝ Էդգար Ավագյանը։ Վերջիններս գործընկերներ են, Ծաղկաձորում կառուցվող «Պալլադա» համալիրի նախկին համասեփականատերերը (համալիրի կառուցման մասին կարող եք կարդալ «Հետքի» հետաքննությունը)։

Հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին ՔՊ կուսակցությանը 600-հազարական դրամ (ընդհանուր 2.4 միլիոն) է փոխանցել Սյունիքի նախկին փոխմարզպետ, այժմ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կառավարման խորհրդի անդամ Նարեկ Բաբայանը։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին էլ ՔՊ կուսակցությանը 600-հազարական դրամ (ընդհանուր 1.8 միլիոն դրամ) է փոխանցել Բաբայանի կինը՝ Ալետա Կարապետյանը։ 

Այսպիսով՝ առավելագույն չափով՝ 2.5 միլիոն դրամի 31 նվիրատվությունների մեծ մասը կատարվել են խմբերով՝ նույն կամ իրար մոտ օրերի։

643 Արմեն Ղազարյաններից միայն մեկն է նվիրատվություն կատարել

Դեռևս նախորդ տարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած նվիրատվություններին «Ինֆոքոմը» անդրադարձել էր մեկ այլ հետաքննությամբ, որով  պարզել էինք, որ Երևանի ավագանու՝ 2023 թվականի ընտրություններին ընդառաջ ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունների գործարքները կասկածելի են, իսկ ֆինանսների առնվազն մի մասը անհայտ ծագում ունեն։

Այս ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ նվիրատվությունների զգալի մասը հավաքագրվել է տարբեր բիզնեսների ներկայացուցիչներից, որոնցից շատերն ակտիվորեն մասնակցում են պետական գնումներին, ստանում են պետական արտոնություններ կամ փոխկապակցված են կառավարող ուժի ներկայացուցիչների հետ։

Նախորդ տարիներին կուսակցություններն իրենց հաշվետվությունները հրապարակում էին Azdarar.am-ում, որտեղ սովորաբար նշում էին նվիրատուների անուն-ազգանուն-հայրանունները։ Այս տվյալների հրապարակումը հնարավորություն էր տալիս լրագրողներին՝ նույնականացնելու նվիրատուներին և բացահայտելու թաքնված կապերը։ Այս տարվանից կուսակցություններն իրենց հաշվետվությունները միասնական ձևաչափով հրապարակում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրում, որտեղ լրացնում են միայն նվիրատուների անուն-ազգանունները, ինչը զգալիորեն բարդացնում, հաճախ նաև անհնար է դարձնում նույնականացումը՝ այդկերպ նվազեցնելով և ձևական դարձնելով թափանցիկության ու հաշվետվողականութան ապահովմանն ուղղված այս գործընթացը։

Այսպես՝ ընտրողների ռեգիստրի տվյալների համաձայն՝ Հայաստանում հաշվառված է Արմեն Ղազարյան անուն-ազգանունով 643 մարդ։ Նրանցից մեկը 2.5 միլիոն դրամ է փոխանցել ՔՊ կուսակցությանը։ 

Արմեն Ղազարյան անունով կա 5 գործող պաշտոնյա՝ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Միքայելի Ղազարյանը, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու անդամ Արմեն Լուկաշինի Ղազարյանը, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արմեն Ավետի Ղազարյանը, Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր մաքսային տեսուչ Արմեն Վլադիմիրի Ղազարյանը և Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Հակոբի Ղազարյանը։ 

Այս անուն-ազգանունով կա 3 նախկին պաշտոնյա՝ Վեդի համայնքի ավագանու նախկին անդամ Արմեն Կարապետի Ղազարյանը, Ոստիկանության Ակադեմիայի նախկին պետ Արմեն Պարույրի Ղազարյանը և Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի նախկին պետ Արմեն Սավելի Ղազարյանը։ 

Արմեն Ղազարյան անուն-ազգանունով 22 մարդ սեփականատիրոջ կամ տնօրենի կարգավիճակով ներկայացված է գործող 27 բիզնեսներում։ Նրանցից մեկը՝ Արմեն Լևոնի Ղազարյանը, Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Արարատ ինկասացիայի» տնօրենն է, իսկ Արմեն Կարապետի Ղազարյանը, օրինակ, «Գետափի գինու գործարանի» տնօրենն է։ Եւս 109 Արմեն Ղազարյան անհատ ձեռնարկատեր է։ 

Այսպիսով, հանրությունն այդպես էլ գուցե չիմանա, թե որ Արմեն Ղազարյանն է 2․5 միլիոն դրամ փոխանցել ՔՊ կուսակցությանը։ Նույն ձևով չի կողմնորոշվի 1127 Հովհաննես Հովհաննիսյանների, 619 Դավիթ Հարությունյանների, 585 Գևորգ Հակոբյանների և այլ հաճախ հանդիպող անուններով անձանց միջև։

Մոտ կես տարուց Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, «Կուսակցությունների մասին» օրենքի վերջին փոփոխություններով բարձրացվել են նվիրատվությունների թույլատրելի շեմերը, և, միևնույն ժամանակ, հարակից փոփոխություններով նվազեցվել է կուսակցությունների ֆինանսավորման գործընթացի թափանցիկությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>