Ամեն օր՝ նոր հարձակում հայ մշակույթի, պատմության, հավատքի և մեր արժանապատվության դեմ. Արթուր Խաչիկյան
Սատանիստները հրապարակել են Հայոց եկեղեցու դեմ լայնածավալ հարձակման իրենց ծրագիրը, որը, ամենայն հավանականությամբ, գրվել է Ալիևի թելադրանքով։ Սա նրա վրեժն է այն բանի համար, որ Կաթողիկոսը բարձրաձայնեց արցախցիների՝ իրենց տները վերադառնալու իրավունքի և հայկական հուշարձանների ոչնչացման հարցը։ Այս մասին գրում է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:
Ծրագիրը ենթադրում է եկեղեցու կազմաքանդում, դրա փոխարինում հնազանդ, ձեռնասուն մի աղանդով, որը կկատարի ադրբեջանցի դրածոյի պահանջները՝ Ստամբուլի եկեղեցու օրինակով, ինչպես նաև ֆինանսավորման ողջ համակարգի քայքայում։ Ամեն օր՝ նոր հարձակում հայ մշակույթի, պատմության, հավատքի և մեր արժանապատվության դեմ։

