Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է․
«Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը, հենց դեկտեմբերի 7-ին գյումրեցիներին վիրավորելը հարյուր հազարավոր մարդկանց մոտ խորքային ծանր մտորումներ են առաջացնում։
Իրականում ամեն ինչ այդքան էլ բարդ չէ. բոլոր նորմալ մարդկանց հույզերը և չզսպվող ցասումը տեղավորվում են երկու պարզ հարցի մեջ.
1. Կարո՞ղ է արդյոք ժողովուրդը (հոգևոր հոտը) «բանադրել» տիրադավ հոգևորականներին։ Այսօր մեր աչքի առաջ կարծես թե հենց դա էլ տեղի է ունենում։
2. Կարո՞ղ է, արդյոք, ժողովուրդը հեռացնել այս այլանդակության հեղինակներին։ Իհարկե, կարող է, և ամեն ինչ տանում է դրան»։

