Ձերբակալվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը
Այսօր աշխատավայրից ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը։ Տեղեկությունը հաստատեցին քաղաքապետարանից:
Ազատության տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետի պարտակությունները կատարող Առաքելյանն ու Չադրյանը ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:
--
Կարելի է ասել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն, իրենց բնորոշ քինախնդրությամբ, այսպիսով շարունակում են իրենց մերժած գյումրեցիներից: Այնուհետև ՔՊ-ն, պետք է ենթադրել, անցնելու է իրենց դեմ քվեարկած հազարավոր ընտրողների զանգվածային ձերբակալությունների՞ն:

