Մենք առաջարկում ենք, ոչ թե կարգալույծ անել, այլ պաշտոնազրկել. Բագրատ սրբազանը՝ 10 եպիսկոպոսներին
Վեհափառին հեռանալու կոչի ներքո ստորագրած 10 եպիսկոպոսներին մենք անդրադարձել ենք, մենք առաջարկում ենք, ոչ թե կարգալույծ անել, այլ պաշտոնազրկել նրանց։ Այս մասին դատարանում լրագրողներին ասել է Բագրատ սրբազանը։
Նշենք, որ այս պահին ընթանում է Բագրատ սրբազանի և մյուսների նկատմամբ բռնաճնշումների գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հրաժարական տալու ուղիղ կոչ էին արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, այն բանից հետո, երբ հանդիպման էին գնացել Նիկոլ Փաշինյանի հետ։

