Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Սոցիալիստական ինտերնացիոնալը բանաձևէ ընդունել Արցախի վերաբերյալ

Նոյեմբերի 28-ից 30-ը Մալթայում, իշխող Partit Laburista կուսակցության հյուրընկալմամբ, Սոցիալիստ ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) Խորհուրդը գումարել է խորհրդի նիստեր։Նախքան Խորհրդի նիստը, կազմակերպությանմի շարք կոմիտեներ, ինչպես նաև նախագահությունն անցկացրել են ժողովներ։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացնող Մարիո Նալբանդյանը մասնակցել է խորհրդի եւ կազմակերպության ֆինանսական եւ վարչական կոմիտեի նիստերին եւ, որպես Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ,Նախագահության նիստին եւ պաշտոնական ընթրիքին։

Համաժողովին մասնակցում էին տարբեր երկրների վարչապետեր եւ բարձրաստիճան  ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան, ինչպես նաեւ Իսպանիայի վարչապետ եւ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահ Պեդրո Սանչեսը։ Քննարկումների առանցքային օրակարգըհառաջացածմարտահրավերների խորապատկերինգլոբալ զարգացումներում կայունություն եւ խաղաղություն խթանելու Սոցիալիստական ինտերնացիոնալի դերակատարման  հարցն էր։

Ելույթ ունենալով խորհրդի նիստում՝ ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. «Երկու շաբաթ առաջ Սոցինտերնի գլխավոր համակարգողից ստացել էի հրավեր՝ հանդես գալու մարդու իրավունքների մասին ելույթով։ Մեզ համար հստակ է՝ այս դարաշրջանը լեցուն է անորոշություններով եւ նոր մարտահրավերներով։ Բազմամշակութայնությունը դարձել է թիրախ, Միավորված Ազգերի Կազմակերպությունը ենթարկվում է շարունակական եւ ծրագրված հարձակումների, եւ Միացյալ Նահանգները որոշել է նվազեցնել իր ֆինանսական մասնակցությունը եւ վճարել ուշացումներով՝ առաջացնելով լուրջ ու տխուր հետեւանքներ, եւ սա իհարկե միակ դեպքը չէ։ Հատկապես ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը դարձել է այս հարձակումների հիմնական թիրախը, եւ սա պատահական չէ։ Երբ միջազգային հանրությունը սպասում էր եւ հայտարարում, որ 21-րդ դարը պետք է լինի առանց ցեղասպանությունների դարաշրջան, 2023 թվականին ցեղասպանությունների կանխարգելման ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր Ալիս Նդերիտուն հայտարարեց՝ ցեղասպանությունների ընթացքը շարունակվում է Մյանմարում, Սուդանում, Էթիոպիայում, Արցախում, Գազայում եւ Իսրայելում։ Մինչ այժմ ոչ մի մեղավոր պատասխանատվություն չի կրել։

Մարդու իրավունքների մասին խոսելիս՝ պետք է նաեւ հիշատակեմ անթույլատրելի եւ կեղծ «Բաքվի դատավարությունները», որոնք տեղի են ունենում հայ ռազմագերիների եւ պատանդների դեմ՝ առանց միջազգային օրենքների նվազագույն երաշխիքների, առանց միջազգային դիտորդների եւ անկախ մամուլի ներկայության՝անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, Եվրախորհրդարանի բանաձեւերը եւ բազմաթիվ մասնագետների գնահատականները, ինչը վկայում է, որ ուժը գերազանցում է օրենքին։ Այսօր Բաքվում դատվում են 23 հայեր՝ ներառյալ մեր սիրելի ընկեր ու կուսակցության ղեկավարներից Դավիթ Իշխանյանը։ Համենայն դեպս, կան նաեւ այլ անձինք, որոնց ճակատագիրը մինչ այժմ բացահայտված չէ։

Այսօր նրանց եւ ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների մասին հիշելով՝ դարձնում ենք նրանց պայքարը տեսանելի եւ հիշեցնում աշխարհին՝նրանց հարցը դեռ կենդանի է եւ սպասում է արդարության»։

Նոյեմբերի 30-ին Սոցիալիստական ինտերնացիոնալը ընդունել է մի քանի բանաձեւեր, որոնցից մեկը՝ «Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ իրավիճակի մասին»։

Բանաձեւում ասվում է.

«Սոցիալիստական ինտերնացիոնալը հաստատում է՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն ապահովելու համար պետք է հաշվի առնվեն մի շարք կարևոր չափորոշիչներ։ Պատերազմական միջոցներով իրավիճակը չի կարող կարգավորվել, եւ գործընթացը պետք է հաջողություն ունենա միայն այն դեպքում, երբ այն ներառում է.

ա) Լեռնային Ղարաբաղից 2020 թվականի պատերազմից հետո եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին բոլոր տեղահանվածների կամավոր, անվտանգ, արժանապատիվ, անխոչընդոտ ու միջազգայնորեն երաշխավորված վերադարձի ապահովումը։

բ) Բաքվում գտնվող 23 մնացած հայ գերիների անմիջական ազատ արձակման խթանումը՝ներառյալ Դավիթ Իշխանյանի (Սոցիալիստ ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի մասնակից, Մադրիդ, 2022)։ Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցող փակ եւ քաղաքական շարժառիթներով դատական ընթացակարգերի թափանցիկության ապահովումը միջազգային ստանդարտներին համապատասպանեցումը։

գ) Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացման կամ աղավաղման կարգավորումը՝ պահպանելով տարածաշրջանի պատմական ժառանգությունը։

Սոցիալիստական ինտերնացիոնալը շարունակում է մնալ հանձնառու՝ կառուցողական երկխոսություն խթանելու եւ աջակցելու լայնածավալ, ընդգրկուն ու շարունակական խաղաղության, որը հիմնված է արդարության, մարդու իրավունքների եւ բոլոր ժողովուրդների արժանապատվության պահպանման վրա»։

 Սոցիալիստական ինտերնացիոնալը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցություններ։ Այն միավորում է 132 քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ ավելի քան 100 երկրներից՝ բոլոր մայրցամաքներից։
ՀՅ Դաշնակցության 
համապատասխան կառույցները լիիրավ անդամներ են Սոցիալիստ ինտերնացիոնալ կանանց (SIW) եւ Սոցիալիստ երիտասարդության համաշխարհային միության (IUSY) մեջ։

 ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

 04 դեկտեմբերի 2025թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>