FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Պատերազմ Արցախում
FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ

«Այս տասը եպիսկոպոսները չեն ներկայացնում Հայ եկեղեցու ամբողջականությունը»․ Եզրաս Սրբազան

Հայ Առաքելական Եկեղեցում վերջին օրերին ծագած լարվածությունը նոր փուլ է մտել այն բանից հետո, երբ մի խումբ եպիսկոպոսներ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ և ստորագրել հայտարարություն, որով պահանջում են Արշակ Սրբազանի եւ նույնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը։

Թեմայի շուրջ «Իշխանություն» լրատվականը զրուցել է Կաթողիկոսի եղբոր, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի հետ։

Կաթողիկոսի հնարավոր հրաժարականի մասին լուրերն ու ակնարկները Եզրաս Սրբազանը բացարձակ անհիմն է համարում․

«Ո՞նց եք դա պատկերացնում, դուք չգիտե՞ք եկեղեցու կանոնադրությունը։ Ինչպես Արշակ Սրբազանն է ասել՝ կաթողիկոսի գահը ընծա՞ է, նվե՞ր է՝ վերցնես մեկին տաս։ Կաթողիկոսին եկեղեցական ժողովն է ընտրել, ընտրությունից հետո նա օծվել է, ձեռնադրվել է, ստացել է Ամենայն հայոց կաթողիկոսի տիտղոսը, ինչ է սա նշանակում»։

Դիտարկմանը՝ գուցե եկեղեցու ներսից եւ քաղաքական իշխանության կողմից եկող ճնշումների ներքո Կաթողիկոսը որոշի թողնել գահը, Եզրաս Սրբազանը շեշտում է՝ ինչ ուզում է թո՛ղ ասեն։

«Ինչ ուզում է թո՛ղ մտածեն, դա կաթողիկոսի որոշումն է, եւ նրա իշխանությունը»։

Նույնաբովանդակ հարցին՝ այս օրերին չի՞ զրուցել եղբոր հետ, Կաթողիկոսը չի՞ մտածում հեռանալու մասին, Եզրաս Սրբազանն ասաց․ «Հայոց հայրապետի պատասխանատվությանը որեւէ մեկը կասկածո՞ւմ է, եթե այդ, ապա արդեն տվյալ մարդկանց խնդիրն է»։

Քննչական կոմիտեն հաստատել է, որ Արշակ Սրբազանի առնչությամբ հրապարակված տեսանյութերը իրական են, սակայն Եզրաս Սրբազանը հրաժարվում է գնահատական տալ այդ փաստին․ «Ես չեմ ուզում մտնել մեկնաբանությունների մեջ։ Հիմա պահը չէ։ Մայր Աթոռը իր որոշումը կկայացնի, կմեկնաբանեմ»։

Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը հոգևոր արժեքների դեմ ուղղված գործընթաց է։ Եպիսկոպոսների հայտարարությունն իր էությամբ, ըստ Եզրաս Սրբազանի, հակասում է եկեղեցու կանոնադրությանը։

«Նրանց քայլը դատապարտելի է, եւ հակականոնական։ Եկեղեցու կանոններին պետք է մնալ հավատարիմ»,-ասում է նա։

Եզրաս Սրբազանը համոզված է՝ եպիսկոպոսների գործողությունները չեն կարող որոշիչ դեր խաղալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման հարցում․

«Ո՛չ իհարկե, հայ եկեղեցին ունի կանոնական ձև՝ իր հոգևոր եւ ազգային եկեղեցական կյանքը կազմակերպելու, կառուցելու։ Հետևաբար այս տասը եպիսկոպոսը չեն ներկայացնում հայ եկեղեցու ամբողջականությունը»։

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի «ամբողջականություն» ասելով, Եզրաս Սրբազանը պարզաբանում է․ «Եպիսկոպոս, աբեղա, վարդապետ, քահանա, հասկանու՞մ եք»։

Նա ընդգծում է՝ այս եպիսկոպոսները պետք պատասխան տան իրենց քայլերի համար, չգիտի, թե ինչու են բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը։

«Իրենց պետք է մոտենալ եւ հարցնել՝ ինչո՞վ է պայմանավորված, որ թեքվել են Նիկոլ Փաշինյանի կողմը։ Թո՛ղ այդ եպիսկոպոսները մտածեն՝ հավատարի՞մ են մնացել իրենց կոչումին, ուխտին։ Սա հայ առաքելական եկեղեցու դեմ գործընթաց է։ Նյութապաշտների, դավադիրների մոտեցումն է՝ հոգեւորը մերժելու»,-նշեց նա։

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>