Լիդիա Մանթաշյանը ազատ կարձակվի
Դիտել նաև
Լիդիա Մանթաշյանի նկատմամբ Փաշինյանն անձնական վրեժ ունի
Ընտրապայքարի առաջին իսկ րոպեներից ՔՊ-ական անօրինությունն ու բեսպրեդելը հատում են թույլատրելիի սահմանը. Նարեկ Մանթաշյան
Քոչարյանի վերադարձից, ո՞վ է ավելի շատ սարսափում. Նարեկ Մանթաշյան
4 քրեական գործերից երրորդով Նարեկ Մանթաշյանն արդարացվեց. Փաստաբան
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Լիդիա Մանթաշյանը ազատ կարձակվի: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, «18 արդարների» գործով դատական նիստի մեկնարկին դատավարության մասնակիցները՝ ամբաստանյալները, նրանց պաշտպանները դատարանին առաջարկեցին առաջնահերթ քննարկել Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք, որ Լիդյա Մանթաշյանը կալանավորվել է հունիսի 26-ին, իսկ օգոստոսի 20-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր երեք ամսով։ Նոյեմբերի 20-ին դատարանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով։ Օրեր անց դատարանը փոխեց Լ. Մանթաշյանի խափանման միջոցը։

