Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Պայմանագրեր՝ առանց մրցույթի. Հանրային հեռուստաընկերության գնումները՝ Երևանի ավագանու անդամի ընկերությունից. «Հետք»

2025 թվականի հունվարի 7-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն հեռուստալսարանի ապահովման ծառայություններ ձեռք բերելու համար պայմանագիր է կնքել «Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 12 մլն դրամ է։

Հանրային հեռուստաընկերությունն այս ծառայությունը ձեռք բերելու համար մրցույթ չի հայտարարել և ձեռք է բերել մեկ անձից գնման ընթացակարգով, գրում է «Հետք»-ը:

Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը՝ 1 մլն դրամը։

Սա «Ինդիվիդում կաստինգ»-ի և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի միջև կնքված միակ պայմանագիրը չէ։ Համաձայն պետական գնումների armeps.am հարթակի տվյալների՝ 2020-2025 թվականներին «Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ի հետ կնքվել է 13 պայմանագիր՝ 12-ը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի, 1-ը՝ վարչապետի աշխատակազմի հետ։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 80 մլն 422 հազար դրամ է։

«Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերից միայն չորսի գինն է մեկ մլն դրամից ցածր։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչու է «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն որոշել գնումն իրականացնել մեկ անձից գնման եղանակով։

«Հետքը» գրավոր հարցում ուղարկեց Հանրային հեռուստաընկերություն մեկնաբանություն ստանալու համար։ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Արարատ Հակոբյանը հարցմանն ի պատասխան նշել է, որ համաձայն Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 33-րդ կետի հատուկ և բացառիկ իրավունքի առկայության հիմքով՝ հեռուստահաղորդումների պատրաստման ընթացքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, բացառությամբ շինարարության, կարող է ձեռք բերվել մեկ անձից գնման ընթացակարգով։

Սակայն, հարց է առաջանում՝ ինչպես կարող է հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայություն լինել հեռուստալսարանի ապահովման ծառայությունների մատուցման դեպքում։

Ըստ էության, «ծափահարողների» (հանդիսատեսի) մասնակցությունն ապահովելու ծառայությունը չի ենթադրում որևէ ընկերության կամ անձի բացառիկ կամ հատուկ իրավունք:

Հեռուստալսարանի ապահովման ծառայությունը մեկ անձից ձեռք բերելու մասով մեկնաբանություն էինք խնդրել նաև Ֆինանսների նախարարությունից, քանի որ նրանք են ոլորտը համակարգող մարմինը։ Ֆիննախից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ պատվիրատուի կողմից գնման ձևի ընտրության իրավաչափությունը գնահատելու, ինչպես նաև գնումների գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություններ նախարարությունը չունի։

Համաձայն պայմանագրի՝ «Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ն պետք է ապահովեր հանդիսատեսի ներկայություն Հանրային հեռուստաընկերության հաղորդումներում։ Մեկ անձի 8 ժամ տևողությամբ նկարահանման մասնակցությունը ապահովելու համար Հանրայինը «Ինդիվիդում կաստինգ»-ին վճարել է 2900-ից 4500 դրամ։ Գումարի այս միջակայքը կապված է հանդիսատեսի տարիքի հետ։ Մասնավորապես 18-50 տարեկան մեկ հանդիսականի համար ընկերությանը վճարվել է 4500 դրամ, իսկ 50-ից բարձր տարիքային խմբի համար՝ 2900 դրամ։ Հատուկ կերպարների ներգրավման համար ընկերությանը վճարվել է 11.150 դրամ։

Մենք նաև գրավոր հարցում ենք ուղարկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ խնդրելով նշել, թե արդյոք խնդիր չի տեսնում տարիքով պայմանավորված նույն աշխատանքը կատարող մարդկանց տարբեր գումարներ վճարելու մեջ։ ՄԻՊ-ի գրասենյակից պատասխանել են, որ իրենք մասնավոր ընկերության վերաբերյալ բողոքներ քննելու իրավասություն չունեն և մեր հարցումը վերահասցեագրել են Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին։

«Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականին։ Ընկերության սեփականատերը Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն է։

Աշոտ Սարգսյանը ավագանու անդամ է ընտրվել նաև 2018 թվականին, «Իմ քայլը» խմբակցության ցուցակով։ Սարգսյանը 2018 թվականի օգոստոսից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 2019-2020 թվականներին զբաղեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդականի պաշտոնը, իսկ 2020-2022 թվականներին՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրենի պաշտոնը:

facebook sharing button 
twitter sharing button 
linkedin sharing button 
messenger sharing button 
print sharing button 
sharethis sharing button 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>