ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան
27
Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Բաքվի բանտում պահվող Լյուվիգ Մկրտչյանը կնոջ հետ վերջին անգամ խոսել է հունիսի 19-ին. Փաստաբանը դիմել է Ալիևին Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. Սուրենյանց Փրկարարները հայտնաբերել են երեկ մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իշխանական պատգամավորի եղբոր ծեծի գործով 2 ձերբաալված կա. ՔԿ Մարդկանց մոխրшցման պատճառ դարձած վթարի գործով ձերբակալվածներ կան 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին. MakaryanNews. TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին (տեսանյութ) Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով. Արփինե Հովհաննիսյան Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ավինյանի գրոհը Փաշինյանի ընտրազանգվածի վրա. փողոցային առևտրականներից 6 տոննա ապրանք է առգրավվել Ավինյանի գլխավորած Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինծառայողների թիվը հասել է 624-ի Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում

Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային կապերի ընկերությանը՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակվելու համար. Սասունյան

Անցած շաբաթ հանդիպեցի մտահոգիչ ութ էջանոց մի փաստաթղթի, որը ներկայացվում էր որպես «Սպիտակ փաստաթուղթ» (White Paper) և վերնագրված էր՝ «Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների հստակեցում. հերքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրոնական հալածանքների մասին պատմվածքին»։ Այն  թվագրված է 2025 թվականի սեպտեմբերի 5-ին։

Սա Փաշինյանի վարչակազմի կողմից բացահայտ փորձ է արդարացնելու իր ամոթալի հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու վրա՝ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով եկեղեցական առաջնորդների և քաղաքական ընդդիմության հասցեին։

Տարօրինակ է, որ վարչապետի պատվերով պատրաստված այս փաստաթուղթը տեղադրված է միայն Վաշինգտոնում գործող «Փրկեք հալածվող քրիստոնյաներին» կազմակերպության կայքում: Նույնիսկ վարչապետի կայքում այն բացակայում է: Ամենայն հավանականությամբ, «Սպիտակ փաստաթուղթը» պատրաստել է Mercury հանրային կապերի ընկերությունը, որը Հայաստանի կառավարությունը վարձել էր ապրիլին։

Այս քարոզչական փաստաթուղթը պարունակում է մի շարք անհիմն հայտարարություններ Հայ Առաքելական Եկեղեցու և քաղաքական ընդդիմության դեմ: Օրինակ՝ այն պնդում է, թե Փաշինյանի ընդդիմախոսները նրան մեղադրում են իբր «Հայաստանը «իսլամացնելու» նպատակով 300 հազար մահմեդական ադրբեջանցիներ բերելու միտումնավոր ջանքեր գործադրելու մեջ: Այս պնդումը որևէ աղբյուրով չի հաստատվում: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը նման մեղադրանք է հնչեցրել, «Սպիտակ փաստաթուղթը» այն վերագրում է ամբողջ ընդդիմությանը: Միևնույն ժամանակ, փաստ է, որ Փաշինյանը բազմիցս զիջումներ է արել Ալիևին՝ ներառյալ Արցախի հանձնումը Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածների զիջումը, Սահմանադրության փոփոխումը, Մինսկի միջնորդական խմբի լուծարման համաձայնությունը և պաշտպանության բյուջեի կրճատումը:

«Սպիտակ փաստաթուղթը» նաև պնդում է, թե «սադրիչ լեզվի և ապատեղեկատվության կիրառումը խաթարում է ժողովրդավարական քննարկումները և շեղում ուշադրությունը Հայաստանի անվտանգության և կառավարման հրատապ խնդիրներից»։ Սակայն Փաշինյանն ու նրա զուգընկերուհի Աննա Հակոբյանը հենց այս գործելակերպով են ամիսներ շարունակ զբաղվել՝ իրենց ֆեյսբուքյան էջերում ամոթալի գրառումներ կատարելով։ Բացի այդ, «Սպիտակ փաստաթուղթը» մեղադրում է գործարար Սամվել Կարապետյանին «Կրեմլի հետ անմիջական կապեր ունենալու» մեջ, այդ կերպ արդարացնելով նրա ձերբակալությունը և հիմնավորելով Հայաստանում նրա բազմամիլիոն դոլարանոց բիզնեսների բռնագրավումը։ Իրականում Կարապետյանը պարզապես իր աջակցությունն էր հայտնել Կաթողիկոսին։ Հայաստանի վարչապետը չի հարգում խոսքի ազատությունը, որը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության հիմնասյունն է։

«Սպիտակ փաստաթուղթը» մեկ այլ առարկելի հայտարարությամբ քննադատում է Կաթողիկոսին՝ Փաշինյանի հրաժարականը հրապարակայնորեն պահանջելու համար՝ հավելելով. «Սակայն, այդ հայտարարությունների համար իրավապահ մարմինների կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել»։ Իսկ արդյոք սեփական կարծիք հայտնելը կարո՞ղ է համարվել հանցագործություն։

Ավելի կարևոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը»  խեղաթյուրում է Հայաստանի Սահմանադրությունը՝ հայտարարելով, թե «Փաշինյանի կառավարությունը խթանել է քաղաքական օրակարգ, որը շեշտադրում է քաղաքացիական գերակայությունը եկեղեցական հաստատությունների նկատմամբ՝ համաձայն սահմանադրական աշխարհիկ կառավարման սկզբունքների»։ Իրականում, Սահմանադրությունը նախատեսում է Եկեղեցու և պետության տարանջատում, ինչն արգելում է կառավարությանը միջամտել Եկեղեցու ներքին գործերին։ Նրանք, ովքեր պնդում են, թե Եկեղեցին խառնվում է քաղաքականությանը, սխալվում են։ Հոգևորականներն ունեն նույն իրավունքները, ինչ յուրաքանչյուր քաղաքացի՝ քվեարկել և առաջադրվել պաշտոնի համար։ Ավելին, յուրաքանչյուր հայ, ներառյալ հոգևորականները, եթե տեսնում է, որ քաղաքական ղեկավարները երկիրը տանում են կործանման, հայրենասիրական պարտականություն ունի բարձրաձայնելու՝ հանուն երկրի փրկության։

Փաշինյանը հրամայել է ձերբակալել երեք բարձրաստիճան հոգևորականների՝ իբր անօրինական գործողությունների համար։ Նա ոստիկանություն է ուղարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր սեռական օրգանի վերաբերյալ պոռնոգրաֆիկ բնույթի արտահայտություններ, խոստովանել, որ ամուսնացած չէ ո՛չ եկեղեցական, ո՛չ քաղաքացիական կարգով, կոչ արել իր կողմնակիցներին «հավաքվել» Էջմիածնում և «ազատագրել» Կաթողիկոսարանը, ինչպես նաև մասնակցել է կարգալույծ «քահանաների» մատուցած պատարագին, որոնք պղծում են Եկեղեցին։ Այս ամենն արդեն բավարար հիմք է Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցուց հեռացնելու համար։

Միաժամանակ, Փաշինյանի զուգընկերուհին՝ Աննա Հակոբյանը, իր Ֆեյսբուքյան էջում բարձրագույն հայ հոգևորականներին բնորոշել է որպես «երկրի գլխավոր մանկապիղծներ» և «սև սքեմ հագնող մոլագար այլասերվածներ»։ Սա բացարձակապես անպատշաճ ձև է  հոգևորականներին դիմելու համար՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու նման պնդումների համար։ Նրան զրպարտության համար դատի կտային նրան, եթե Հայաստանի դատավորները չգտնվեին Փաշինյանի վերահսկողության ներքո։

«Սպիտակ փաստաթուղթը» հուսահատորեն փորձում է ներկայացնել, որ Փաշինյանը հակադրվում է Կաթողիկոսին, բայց ոչ Հայոց Եկեղեցուն՝ նշելով, որ հասարակության վստահությունը Եկեղեցու նկատմամբ «բարձր է՝ շուրջ 60%, մինչդեռ վստահությունը նրա բարձրագույն առաջնորդության նկատմամբ կտրուկ նվազում է»։ Թեև 60% ցուցանիշը մոտավորապես համապատասխանում է իրականությանը, սակայն «Սպիտակ փաստաթուղթը» որևէ ապացույց չի ներկայացնում, որ Եկեղեցու առաջնորդության նկատմամբ հանրային վստահությունը ցածր է։ «Սպիտակ փաստաթուղթը» չի նշում նաև, որ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել՝ 2018 թվականին իշխանության գալուց 82%-ից այժմ հասնելով 10%-ից մի քիչ ավելին

«Սպիտակ փաստաթղթի» ամենաանհանգստացնող կողմն այն է, որ այն, ամենայն հավանականությամբ, պատրաստվել է Վաշինգտոնում գործող Mercury հանրային կապերի ընկերության կողմից։ Փաշինյանի կառավարությունն այդ ընկերությունը վարձել է տարեկան 600 հազար դոլարով՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսում և վարչակազմում Հայաստանի շահերը պաշտպանելու, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից վարձված լոբբիստական ու հանրային կապերի կազմակերպություններին հակազդելու նպատակով: Ես ենթադրում եմ, որ Mercury-ն ներգրավված է այս գործում, քանի որ ստորագրված պայմանագրում նշվում է, որ այն վարձվել է՝ «հաճախորդին [Հայաստանի Հանրապետություն] ռազմավարական հաղորդակցությունների և լրատվամիջոցների ծառայություններ տրամադրելու համար»:

Սակայն, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարելու կամ Վաշինգտոնում Հայաստանի շահերը պաշտպանելու փոխարեն, Փաշինյանը նախընտրել է հանրային կապերի ընկերության թանկարժեք ծառայությունները օգտագործել Հայ Առաքելական Եկեղեցու և նրա առաջնորդության վրա հարձակվելու համար։

Հարութ Սասունյան 
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>