Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

«Ռազմական գնումների» հանելուկը. ո՞ւր է «անհետացել» 6,35 միլիարդ դոլարը

«Չգիտե՞ք, թե ինչ ենք արել 8 միլիարդը․․․ ասում ա՝ նայում եմ ձեզ, ձեր մեքենաներին․․․ չէինք ուզում ասել, բայց կասենք՝ զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք զենք առել։ Այո։ Որովհետեւ շատ է պետք եղել ու միանգամից»,-խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կարող է տանել եւ ցույց տալ պարտքով գնած զենքերը, եթե իր խոսքին չեն հավատում ընդդիմադիրները։ «Իշխանություն» լրատվականը հետաքննությունն է իրականացրել եւ պարզել, որ Նիկոլ Փաշինյանը մեղմ ասած՝ ստում է։

Անկախ աղբյուրների տվյալները Փաշինյանի այդ հայտարարությունը դնում են լուրջ կասկածի տակ։ Խոսքերի և թվերի հակասություն է առաջանում, երբ ուսումնասիրում ենք Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալները, որոնք հիմնված են Հայաստանի կողմից ՄԱԿ-ին ներկայացվող պաշտոնական հաշվետվությունների վրա։

Վերջին հինգ տարիների ընթացքում ռազմական գնումների պատկերը․ 2020-2024 թթ․ Հայաստանը զինտեխնիկա է ձեռք բերել ընդամենը 9 անգամ՝ 4 տարբեր երկրներից։

Ըստ բաց աղբյուրներում տեղ գտած զինտեխնիկաների արժեքի մասին տեղեկությունների՝ բոլոր գնումների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,65 մլրդ ԱՄՆ դոլար։ Իրական գնումները. 1,65 մլրդ, և ոչ թե 8։ Որպեսզի հասկանանք մասշտաբների տարբերությունը, սա է հիմնական գնումների պատկերը. 2020թ.՝ 4 «Սվաթի» ռադար Հնդկաստանից (40 մլն դոլար) և 4 Մի-17 ուղղաթիռ Ռուսաստանից (24 մլն դոլար): 2022թ. «Կոնկուրս» հակատանկային համալիրներ Հնդկաստանից (41 մլն դոլար): 2023թ. Ֆրանսիայից 3 GM-200 ռադար (45 մլն դոլար) և 24 զրահամեքենա (9,6 մլն դոլար) և Հնդկաստանից 15 «Ակաշ» զենիթահրթիռային համալիրներ (720 մլն դոլար) ու դրանց համար նախատեսված 400 «Ակաշ-1» հրթիռներ (600 մլն դոլար)․ ընդամենը՝ 1,33 մլրդ դոլար: 2024թ. 36 «CAESAR 155» մմ ինքնագնաց հրանոթ Ֆրանսիայից (216 մլն դոլար):

Նույնիսկ հաշվի առնելով հնարավոր թաքնված կամ չհաշվառված մանր պայմանագրերը, ծախսերի այս ընդհանուր ծավալը՝ 1,65 մլրդ դոլարը 5 տարվա ընթացքում, անհամեմատելի է կառավարության ղեկավարի կողմից նշված պարտքի աճի՝ 8 միլիարդ դոլարի հետ: Ֆինանսական հանելուկ. Ո՞ւր են մնացած միջոցները: Հենց այստեղ առնվազն կասկածելի է, թե ինչպես է ՀՀ-ն կուտակել այդքան պետական պարտք։ Եթե վերցնենք 2018 թվականը որպես մեկնակետ, երբ պետական պարտքը կազմում էր մոտ 6 մլրդ դոլար, ապա վերջին 8 տարիների ընթացքում այն ​​աճել է 8 միլիարդ դոլարով՝ հասնելով 14 միլիարդի։ Աճած պարտքից հանելով զինատեսակների վրա ծախսված 1,65 մլրդ դոլարը՝ մենք ստանում ենք մոտ 6,35 մլրդ դոլար պակաս գումար:

Այս հսկայական միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ մանրամասն, պաշտոնական հաշվետվություն հասարակությունը մինչ օրս չի տեսել: Պաշտոնական բացատրության և միջազգային ինստիտուտների տվյալների միջև եղած հակասությունը կասկածի տակ է դնում իշխանության ֆինանսական քաղաքականության թափանցիկությունը: Իշխանությունները պետք է պատասխանեն հետեւյալ հիմնարար հարցերին՝ եթե պարտքի 8 միլիարդ դոլարն ամբողջությամբ չի օգտագործվել զինատեսակների գնման համար, ապա ո՞ւր են ուղղվել մնացած միջոցները: Ինչո՞ւ հասարակությունը տեղեկացված չէ այդ բազմամիլիարդանոց ծախսերի մասին։

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>