Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
Պապիկյանն այսօր ԱԺ-ում մասնակցում է պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում է զինծառայության ժամկետը կրճատելու հարցը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Պապիկյանը կառավարությունում պետք է Անվտանգության խորհրդի նիստին մասնակցի, ըստ այդմ՝ օրակարգում ներառված 3-րդ կետը առաջինը քննարկվեց։

