Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

2026-ին գործող իշխանությունը չի վերարտադրվի. այլ հարց է, թե ովքե՞ր կգան իշխանության և հետո ի՞նչ կլինի

«Խորհրդարանը, որը կձեւավորվի 2026 թվականին, չի կարողանալու կայուն կառավարման համակարգ ձեւավորել, այլ օբյեկտիվորեն, ոչ թե ինչ-որ մեկի կամքով։ Լինելու է ժամանակավոր խորհրդարան եւ 2027-ին, ըստ երեւույթին, նույնպես կունենանք պառլամենտական ընտրություններ։ 2026-2027 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածն այն ընթացքն է, երբ մենք կարող ենք փորձել կայուն քաղաքական համակարգ ձեւավորել»«Առավոտի» զրուցակիցն է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

-Ներքաղաքական օրակարգում կարեւոր հարցերից մեկը շարունակում է մնալ հետեւյալը՝ արտահերթ ընտրություննե՞ր, իմպիչմե՞նթ, թե՝ հերթական ընտրություններ։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է ելքը։

-Իմ կարծիքով՝ նման բանավեճը որեւէ ելք չունի, որեւէ ելքի չի տանում։ Բանավեճի թեման պետք է լինի՝ ինչպե՞ս գնահատել այս իրավիճակը, ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից։ Սրա վրա արդեն պետք է մտածել, թե ելքը ո՞րը պետք է լինի։ Ես կարծում եմ, որ հանրությունն առաջարկների է սպասում։ Խնդիրները չափազանց լուրջ են՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ, հայ-թուրքական հարաբերություններ, աշխարհաքաղաքական ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում եւ ո՞ւր են դրանք տանում։ Կամ, օրինակ, ռուս-ուկրաինական պատրեազմի ավարտից հետո ինչպիսի՞ իրավիճակ կստեղծվի մեր տարածաշրջանում եւ աշխարհում։ Սոցիալական խնդիրները, հանրային բարոյականության խնդիրները, որովհետեւ մեր հասարակությունն արդեն բարոյալքված է, խնդիրները եւս պետք է լինեն քաղաքական առաջարկների կենտրոնում։ Ով որ այդ առաջարկները կարողանա շատ հաստատ ձեւակերպել, նա արդեն կունենա հնարավորություն՝ 2026 թվականի ընտրություններում։

Իսկ խոսակցությունները՝ իմպիչմենթ անել-չանել, ընտրությունները արտահերթ կլինեն, թե հերթական՝ ոչ մի բանի չեն բերելու, որովհետեւ այդ խոսակցությունները չեն տալիս հարցի պատասխանը, թե հետագայում ի՞նչ է լինելու Հայաստանում։ Մարդիկ խոսում են իշխանափոխության մասին, բայց չեն խոսում, որ իշխանափոխության հետեւանքով ի՞նչ է լինելու, ի՞նչ նախագիծ է առաջարկվում մեր հանրությանը։

-Ձեր բարձրաձայնած հարցերի մասին պետք է խոսեն իշխանությանն այլընտրանք ուժերը, ընդդիմադիրները։ Եվ եթե պայմանական ձեւակերպենք, առայժմ ընդդիմադիր երկու բեւեռ ունենք՝ երկրորդ նախագահի եւ երրորդ նախագահի ղեկավարած թիմերը։ Երկու թիմերում էլ խոսում են խնդիրներից, ծրագրեր եթե առաջարկվում են՝ առանձին խնդիրներին վերաբերվող, համատեղ եւ համապարփակ լուծումներ չեն առաջարկում ու արդյունքում իշխանությունը հաջողում է։ Այս պայմաններում ի՞նչ պիտի անի հասարակությունը։

-Ցավոք, մեզ մոտ անձնակենտրոն մտածողություն է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի հանրությունը անձնապաշտական չէ, ինդիվիդուալիստ չէ, բայց քաղաքական լուծումները տեսնում են անձերի մեջ։ Այդ տեսակետին ես ընդհանրապես դեմ եմ, որովհետեւ լուծումները կարող են տալ թիմերը։ Կարեւոր է նաեւ, թե թիմերում ովքե՞ր են եւինչպե՞ս են աշխատում։ Քաղաքական լուծումները անձերից չպետք է սպասել, այլ թիմերից՝ հետազոտական կենտրոնների երաշխավորությունների հիման վրա, որոնք Հայաստանում գոյություն չունեն։ Մտքի շարժի միջոցով պետք է առաջանան լուծումները ու այստեղ կարեւոր են հանրային քննարկումները, բանավեճերը, փորձագիտական քննարկումները, հոդվածները, հետազոտությունները. ցավոք, այդ ինստիտուտները Հայաստանում չեն կայացել։ Իսկ եթե այդ ինստիտուտները Հայաստանում չեն կայացել, ապա ո՞վ պետք է ծրագրեր գրի, ծրագրեր առաջարկի։ Արդյունքում, ինչ-որ անձեր են մնում, որ ինչ-որ բաների մասին են խոսում, ինչը լուրջ չի, իհարկե, ու հետեւանքն էլ լինում է այն, որ մարդիկ անձերից ինչ-որ բան են սպասում, որոշ մարդիկ էլ ինչ-որ մտքեր են հայտնում, բայց դրա վրա ծրագրեր չեն ձեւավորվում, պետություն չի կառուցվում։ Ես կարծում եմ, խնդիրն ինստիտուցիոնալ է, 2020 թվականին մեր պարտությունը, նաեւ այն, ինչ մինչեւ այդ տեղի էր ունեցել՝ մինչեւ 2018 թվականը, դա մտքի պարտություն է եղել։ Հիմա այդ մտքի պարտությունը շարունակվում է, որովհետեւ մտքի կենտրոնները գոյություն չունեն։ Հիմա՝ մարդիկ՝ լինի առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահը, ի՞նչ կասեն, դա հարցի լուծում չէ։

–Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ հաջորդ՝ առաջիկա ընտրական փուլում, մենք էլի դատապարտված ենք լինելու՝ պարտվել իշխանությանը։

–Ես նման հոռետեսական տեսակետ չէի հայտնի։ Նաեւ ես այն կարծիքին եմ, որ ինչ-որ կատարվեց 2018 թվականին եւ դրանից հետո, ուներ նաեւ աշխարհաքաղաքական պատճառներ, ուստի թե հետագայում ի՞նչ է տեղի ունենալու, դա էլ կախված կլինի աշխարհաքաղաքական փոփոխություններից։ Աշխարհաքաղաքական փոփոխություն տեղի կունենա, երբ կկանգնի ռուս-ուկրաինական պատերազմը եւ կարծես թե մոտ ժամանակներս դա տեղի կունենա. աշխարհում ու մեր տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական ճարտարապետություն կլինի։ Ցավոք, Հայաստանի ներսից քաղաքական միտք չկա, որ փորձի կամք դրսեւորել, հասկանալ՝ ի՞նչ է կատարվում եւ Հայաստանի շահերից ելնելով արդեն քաղաքական դաշտ կառուցել։ Բայց, այնուամենայնիվ, խոսակցությունները, որ 2026-ին իշխանությունը կվերարտադրվի եւ այլն, կարծում եմ, աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանքն այն կլինի, որ գործող իշխանությունը չի վերարտադրվի։ Այլ հարց է, թե ովքե՞ր կգան իշխանության եւ հետո ի՞նչ կլինի։ Նաեւ կարծում եմ, որ 2026-ի ընտրությունները լինելու են ժամանակավոր գործընթաց եւ 2027 թվականին մենք նորից ընտրություններ կունենանք։ Այսինքն, խորհրդարանը, որը կձեւավորվի 2026 թվականին, չի կարողանալու կայուն կառավարման համակարգ ձեւավորել. օբյեկտիվորեն, ոչ թե ինչ-որ մեկի կամքով, լինելու է ժամանակավոր խորհրդարան եւ 2027-ին, ըստ երեւույթին, նույնպես կունենանք պառլամենտական ընտրություններ։ 2026-2027 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածն այն ընթացքն է, երբ մենք կարող ենք փորձել կայուն քաղաքական համակարգ ձեւավորել. կարող ենք ունենալ, կարող ենք՝ չունենալ։

–Դա արդեն մեզանից՞ է կախված։

–Մեզանից է կախված, որովհետեւ միտքը պետք է ինստիտուցիոնալացվի։ Պետության կառավարումը, կուսակցությունների ձեւավորումը չեն կարող տարանջատված լինել քաղաքական, տնտեսական, ռազմավարական մտքից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>