Մոսկվան պաշտոնապես ոչինչ չի ստացել. Պեսկով
Մոսկվան պաշտոնապես ոչինչ չի ստացել, և կետերի վերաբերյալ որևէ բովանդակային քննարկում չի եղել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են տարածվել, համաձայն որոնց՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ծրագրի փաթեթ է ներկայացրել:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ ՌԴ-ն բաց է խաղաղ բանակցությունների համար՝ հանուն դրանց հաջողության, այլ ոչ թե հանուն գործընթացի, և ցանկանում է, որ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ուստի դրանք չի քննարկում «մեգաֆոնային ռեժիմով»:

