Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Դատավարական որևէ տրամաբանություն չունեցող որոշմամբ Լիդիա Մանթաշյանի բանտային կալանքը երկարացվեց ևս 3 ամսով:
Կալանքի` 0-ական հիմքերի և մնացած մեղադրյալների նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման պայմաններում Լիդիայի նկատմամբ իրականացվողը հնարավոր է պատճառաբանել միայն կալանքի միջոցով նրան պատժելու և Բագրատ Սրբազանին ցավացնելու հանգամանքներով:
Ընդ որում` միայն Լիդիայի կալանքն է ուղեկցվում տեսակցությունների սահմանափակմամբ:
Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին»:

