Նոյեմբերի 20-ին՝ 15:00-ին, Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գրում է. «Սիրելի հայրենակիցներ,
Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը, ժամը՝ 15:00-ին, Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։ Մեր ակտիվ մասնակցությամբ աջակցենք անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալներին և ցույց տանք, որ այս ապօրինությունների հետ չենք համակերպվելու»։

