Մարդ են ման գալիս, ով սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված․ «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանի ասուլիսը
Ես ինքս ներգրաված չեմ Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած վարույթում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյան՝ նշելով, որ իրեն չեն հրավիրել հարցաքննության, իր տանը խուզարկություն տեղի չի ունեցել։
«5 հոգու մասին է նշվում, 3-ին ընդհանրապես չեմ ճանաչում, շփման մեջ չեմ եղել նրանց հետ։ Մեր ընտրողներից են, վաղարշապատցիներ են, փորձում են քրեական գործերի միջոցով… Երևի թե մարդ են ման գալիս, ով սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված։ Չեն կարողանում գտնել ու չեն կարողանալու, որովհետև նման բան չկա։
Պատկերացնում եք՝ հաղթանակ տանեինք։ Ինձ թվում է՝ ամբողջ թիմով լինելու էինք բանտերում։ Այս մարդիկ չեն կարողանում համակերպվել այն մտքին, թեև միանձնյա իշխանության են լինելու Վաղարշապատում, որ կա թիմ, որը 10 հազար ձայն է ստացել Վաղարշապատ խոշորացված համայնքում։
Նախքան առաջիկա խորհրդարանական ընտրությունները, փորձում են իրենց սև գործը կատարել, մեր թիմին սևացնել, ինչպես ողջ քարոզարշավի ընթացքում փորձեցին, բայց իրենց մոտ դա չստացվեց»,- ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

