«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
26
«Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Պատերազմ Արցախում
«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ Դատարաններում պայթող քրեական գործերն ի ցույց են դնում դրանց պատվիրովի բնույթը Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ «խաղաղության», այն է՝ թրքացման գործընթացը Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում

Էջմիածնում քաղաքական հաշվեհարդարի նոր փուլ. իշխանության ճնշումների մեխանիզմը գործում է

«Փաստը» գրում է. «Վաղարշապատում ծավալվող վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ իշխանությունն անցել է բացահայտ ուժային գործողությունների՝ փորձելով ճնշել ընդդիմադիր դաշտը և վնասազերծել «Հաղթանակ» դաշինքի հաղթական ներուժը։ Երեկ և այսօր համայնքի մի շարք բնակարաններում իրականացված խուզարկությունները այլ կերպ, քան քաղաքական հետապնդում գնահատել դժվար է։ «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և ավագանու թեկնածուների տներն իրար հաջորդելով խուզարկվում են, և դա տեղի է ունենում ոչ թե հանրային վտանգ կանխելու, այլ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու նպատակով։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հակակոռուպցիոն կոմիտեն «իրականացնում է ապացուցողական և վարութային գործողություններ»։ Սակայն գործողությունների ընտրությունը, ժամանակը և թիրախավորվածությունը ցույց են տալիս մեկ պարզ բան՝ իշխանությունը չի կարողացել մարսել Վաղարշապատի ընտրություններում կրած պարտությունը։ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը չկարողացավ ապահովել 50+ ձայն, չկարողացավ ստվերել «Հաղթանակ» դաշինքի իրական հանրային աջակցությունը, և հիմա դիմում է այն մեթոդին, որը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության բնորոշ գիծ՝ ուժի, սպառնալիքի և ռեպրեսիվ մեխանիզմների կիրառմանը։

Խուզարկությունների թիրախը «Հաղթանակ» դաշինքի անդամներն են՝ Կարեն Գևորգյան, Արմեն Դավթյան, Մայիս Մելքոնյան, Տիգրան Գևորգյան։ Նրանցից երկուսը Էջմիածնից են, երկուսը՝ Հայթաղից։ Սա պարզ քաղաքական ուղերձ է՝ իշխանությունն ուզում է մեկ հարվածով ոչնչացնել ընդդիմադիր կառույցի հնարավոր կազմակերպչական հենարանը, վախի մթնոլորտ ստեղծել և կանխել այն, ինչ նա անվանում է «վտանգավոր այլախոհություն»։

Իսկ այդ այլախոհությունն այսօր ունի մի շատ պարզ դրսևորում՝ Վաղարշապատի ժողովուրդը քվեարկեց իշխանության դեմ, և այդ քաղաքացիական ճշմարտությունը Փաշինյանի թիմը չի կարողանում ընդունել։ Քաղաքացիական պայմանագիրը պարտվեց, և պարտությունը նրանց համար ոչ թե քաղաքական գործընթացի բնական բաղադրիչ է, այլ պատժելի «հանցանք»։ Եվ հենց այս տրամաբանության շրջանակում են այսօր տեղի ունենում խուզարկությունները՝ որպես կանխարգելիչ հարված ընդդիմադիր կառույցին։

Այն, ինչ տեսնում ենք Վաղարշապատում, իշխանության վարքագծի կրկնվող օրինաչափություն է։ Փաշինյանը տարիներ շարունակ կառուցել է իշխանությունը բացառապես ուժային ճնշումների, անհնազանդների դեմ կեղծ քրեական գործերի և քաղաքական հետապնդումների միջոցով։ Երկրում արդեն ձևավորվել է մի ամբողջ շերտ, որը կարելի է անվանել քաղբանտարկյալներ՝ մարդիկ, որոնք անցանկալի են իշխանության համար, և որոնց խնդիրը միայն մեկ բան է՝ խոչընդոտել Փաշինյանի կամքին։

Այս ֆոնի վրա առանձնահատուկ լրջությամբ է ընկալվում նաև Սամվել Կարապետյանի կալանքի երկամսյա երկարացումը։ Միևնույն օրակարգին զուգահեռ արդեն իջեցվել է նաև ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկման որոշումը։ Սա իշխանական ճնշումների նույն տրամաբանության շարունակությունն է՝ հարվածել այն ազդեցիկ գործարարին, որը համարվում է անկախ տնտեսական ուժի խորհրդանիշ և չի ենթարկվում իշխանական կամքին։ Քաղաքական հաշվարկը պարզ է․ վախեցնել, կոտրել, մեկուսացնել, որպեսզի մնացածներին տրվի վերաբերմունքի հստակ մեսիջ՝ Փաշինյանի Հայաստանի մեջ անկախ դիրք ունեցող մարդը չի հանդուրժվում։

Այս ամենը միասին ձևավորում է փակ ու ճնշող միջավայր, որտեղ իշխանությունը հրաժարվում է ժողովրդի իրական ձայնը ճանաչելուց և ընտրում է ապօրինությունների ճանապարհը։ Էջմիածնում տեղի ունեցող խուզարկություններն ու Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող ճնշումները մեկ ամբողջության մաս են՝ գործող վարչախմբի վերարտադրությունը ապահովելու համար։ Իսկ այդ վերարտադրությունը հնարավոր է միայն մի պայմանով՝ քաղաքական հակակշիռների, այլակարծության և ազատ կամարտահայտության լիակատար ճնշմամբ։

Վաղարշապատի ընտրություններով ժողովուրդը արդեն արտահայտել է իր վերաբերմունքը։ Հիմա իշխանությունն է փորձում վերաձևել իրականությունը իրային հարմարեցված մեթոդներով։ Բայց որքան էլ փորձի, փաստը մնում է անփոփոխ․ ուժի կիրառումը երբեք չի կարող փոխարինել ժողովրդի կամքին, իսկ ճնշումները չեն կարող մարել այն քաղաքական էներգիան, որը մի ամբողջ համայնք արտահայտեց իր ընտրությամբ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>