Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞
Էջմիածնի մի մասը հոսանքազրկվեց։ Մասնավորապես Էջմիածնում 14/08 եւ14/13 տեղամասային կենտրոններում լույսերն անջատվեցին։ Այս մասին, ինչպես հաղորդում է Panorama.am-ը, տեղեկացնում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը։
Ժողովրդական խոսք կա. «Գողն ի՞նչ կուզի՝ մութ գիշեր»: Դա վերաբերվում է նաև քվեագողերին:

