Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

«ՔՊ»- հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Վաղարշապատում սպասվող ընտրություններից ընդամենը երկու օր առաջ գործող իշխանությունը կանգնած է հերթական ծանր պարտության շեմին։ Նախնական տեղեկություններն արդեն իսկ վկայում են, որ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արգիշտի Մեխակյանը նույնիսկ չի մոտենում 30 տոկոսի շեմին՝ խորացնելով խուճապը ՔՊ շտաբում։ Այս իրավիճակում իշխող ուժը փորձում է սեղմել վարչական լծակների պտուտակները՝ դպրոցների, մանկապարտեզների, պետական հիմնարկների աշխատակիցների նկատմամբ նոր ճնշումներ կիրառելով։

Սակայն այս աղմկոտ քաոսի հիմքում շատ ավելի խորքային պատճառներ են։ Վաղարշապատի բնակիչների դժգոհությունը կուտակվել է ամիսներով․ բնակարանային և կոմունալ ծառայությունների անկազմակերպ վիճակը, վարչական դաշտում եղած անպատասխանատու վերադասավորումները, տնօրենի ազատման սկանդալային պատմությունը և այն, որ Մեխակյանն անգամ չպաշտպանեց իր օգտին քարոզած պետական աշխատակիցներին, վերջնականապես ամրապնդեցին պատկերը՝ ՔՊ թեկնածուն ոչ միայն անկարող է, այլև վտանգավոր է համայնքի կայունության համար։

Այս անվստահությունը սոսկ անձնական չէ։ «Քաղաքացիական պայմանագրի» ցանկացած թեկնածու այսօր Վաղարշապատում հիշատակվում է որպես հակահերոս՝ որպես պաշտոնական գործիք, որի նպատակը ոչ թե համայնքի զարգացումն է, այլ իշխող ուժի վերահսկողության ընդլայնումը։ Դրա համար էլ բնակիչների արձագանքը կանխատեսելի է․ բացահայտ մերժում, որը գնալով ավելի համակարգային է դառնում։

«ՔՊ» շտաբի ներսում խուճապի չափաբաժինը մեծանում է այնքան արագ, որքան նվազում է Արգիշտի Մեխակյանի վարկանիշը։ Արդյունքում իշխանությունն անցել է ավելի կոշտ գործողությունների։ Մարզում շրջանառվում են տեղեկություններ պետական ոլորտի աշխատակիցներին հարկադրաբար ձերբակալելու, աշխատանքից ազատման սպառնալիքների, ինչպես նաև ընտրությունների օրը էլեկտրաէներգիայի անջատումների մասին։ Այս մեթոդները ոչ միայն չեն փրկում իրավիճակը, այլ խորացնում են ժողովրդի զայրույթը՝ ցույց տալով իշխանության իրական դեմքը՝ վախեցած, անկառավարելի և վստահությունը կորցրած։

Բայց կա մեկ հանգամանք, որը դարձավ վերջին կաթիլը։ Տարածվող տեղեկությունը, թե իշխանությունը ընտրություններից հետո նախատեսում է Հայոց Եկեղեցու հոգևոր մայրաքաղաքի կարգավիճակը Էջմիածնից տեղափոխել Հովհաննավանք, Վաղարշապատում ընկալվեց ոչ միայն որպես սրբության դեմ ուղղված քայլ, այլ որպես ազգային ինքնության վրա հարված։ Այն համայնքի բնակիչների միահամուռ որոշման գլխավոր շարժառիթն է դարձել՝ մերժել Քաղաքացիական պայմանագրի թեկնածուին։

Վաղարշապատի ընտրությունները վաղուց դադարել են լինել տեղական նշանակության։ Դրանք վերածվել են վստահության հանրաքվեի՝ ընդդեմ իշխանության քաղաքական վարքագծի, դրա անպատասխանատվության և վտանգավոր նախաձեռնությունների։ Քվեարկության արդյունքները, ըստ ամենայնի, կդառնան հերթական ապացույցը, որ հասարակությունն այլևս չի պատրաստվում հանդուրժել «ՔՊ»-ի պարտադրած սխեմաները, ճնշումները և ինստիտուցիոնալ ավերումը։

Եթե որևէ համայնք կարող էր դառնալ իշխանության հակաժողովրդական քաղաքականության վերջին կանգառը, ապա դա Վաղարշապատն է։ Իսկ տեղի բնակիչների որոշումն այսօր ցուցադրում է ոչ միայն համայնքի, այլ նաև ամբողջ երկրի քաղաքական տրամադրությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>