Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց Իրանի դեմ պատերազմը, ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան
14
Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Պատերազմ Արցախում
Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում» Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում «Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Հ․Հովհաննիսյան 4-րդ փողոցում երկրորդ օրն է՝ կոյուղաջրերը ողողել են ասֆալտը (տեսանյութ) Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ» Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց Իրանի դեմ պատերազմը, ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երկու տասնյակից ավելի հայ և օտարազգի gեղաuպանագետներ բաց նամակ են գրել՝ պահանջելով Էդիտա Գզոյանին վերականգնել Ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվել

Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան

ԱԺ ամբիոնից այսօր երկրի առաջին դեմքը հայտարարել է, որ Հայաստանում գործում է գործակալական ցանց՝ կուսակցության տեսքով։ Պետք է ենթադրել, որ ԱԱԾ-ն նման տեղեկություն է տվել երկրի առաջին դեմքին, որից հետո պետք է հաջորդեին քրեական գործերը՝ ունենալով ապացուցողական հիմք։

«Եթե ասվում է՝ կա գործակալական ցանց եկեղեցու և կուսակցությունների տեսքով, պետք է քրեական գործեր բացվեն, իսկ եթե դրանք չբացվեն, ապա նորմալ երկրում կառավարությանն անվստահություն կհայտնեին»,–«ՓաստԻնֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը՝ նկատելով, որ մեզ նորմալ երկիր դժվար է անվանել։ Նրա արձանագրմամբ՝ բազմաթիվ են երկրի իշխանությունների կողմից նման անպատասխանատու և չփաստարկված «տեղեկությունների» շրջանառության մեջ դնելը։

«44-օրյա պատերազմի քննող հանձնաժողովի ղեկավարը հեռուստատեսությամբ հարցազրույց է տալիս ու հրապարակավ հայտարարում, որ պատերազմի ժամանակ եղել են դավաճանության դեպքեր ու դավաճաններ։ Հետո հետաքննության նյութերը ուղարկվում են արխիվ։ Այսինքն՝ ապացուցված է, որ եղել են դավաճանության դեպքեր, բայց քրեական գործեր հարուցված չեն։ Նորմալ երկրներում կառավարությանը անվստահություն կհայտնեին։ Սա նույն ժանրից է՝ եթե այս հայտարարությանը չհետևեն կոնկրետ գործողություններ, որոնք ունեն կոնկրետ ապացուցողական հիմք, ապա կարելի է ասել, որ կառավարությունը տապալել է երկրի անվտանգության ապահովման գործընթացը»,–նշել է քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանը հիշում է նաև մեկ այլ դեպք, երբ նախկին պատգամավորը հայտարարում էր, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները Հայաստանում օգնում են հակահետախուզական ծառայության կայացմանը։ Սա նշանակում է, որ այդ երկրների օժանդակությունը ստացող ծառայությունը աշխատելու է այդ երկրների համար՝ այլ երկրների դեմ։

«Եթե այս հայտարարությունից հետո կառավարությունից արձագանք չկա, դա նշանակում է, որ հենց կառավարությունն է զբաղվում, որ երկրում լինի գործակալական ցանց, և այս դեպքում ոչ թե եկեղեցու կամ կուսակցության, այլ հակահետախուզական ծառայության տեսքով»,–նկատում է Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետն իր զարմանքն է հայտնում Փաշինյանի այն հայտարարության վրա, թե ինքը չի հանդուրժելու «խորհրդարանում կամ սրբության սրբոցում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանցերը»։

«Վարչապետի այս հայտարարությունը Սահմանադրության կոպտագույն խախտում է, որի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի։ Եթե կան նման ուժեր, ապա դրանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները և ունենան ապացուցողական հիմք։ Եթե վարչապետն է ասում, թե ովքեր պիտի լինեն խորհրդարանում, դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է։ Թե ով կլինի խորհրդարանում, որոշում է ժողովուրդը ընտրության միջոցով։ Եթե կան նման ուժեր, որոնք պետք է չհանդուրժել խորհրդարանում, դա համապատասխան ծառայությունների գործն է, ոչ թե վարչապետի»,–ասել է քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանը քաղաքական աճպարարություն է անվանում վարչապետի քայլերը և հավելում, որ գործող կառավարությունը, լինելով խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժ, վստահ չէ իր ուժերի վրա։ Վախենում են, որ արդար եղանակով չեն կարողանալու հաղթել ընտրությունները, ուստի փորձում են անօրինական մեթոդներով՝ ուժային եղանակով վերաարտադրվել՝ հետևելով Ռումինիայի կամ Մոլդովայի օրինակին։ Ստեփան Դանիելյանը նաև նշում է, որ սա Հայաստան է, որը գտնվում է այլ աշխարհագրական գոտում, ու նկատում, արդյոք իշխող ուժը ունի բավարար ռեսուրս այս երկրների տարբերակով առաջնորդվելու համար։

«Երբ գործող վարչապետը կոչ է անում փակել դատարանների մուտքը, շրջափակել Սահմանադրական դատարանը, ծեծել դատավորներին, դրանից պարզ է՝ Հայաստանը իրավական պետություն չէ։ Հետևաբար, Հայաստանում ամեն ինչ հնարավոր է»,–եզրափակել է Ստեփան Դանիելյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>