Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Աղոթքի նախաճա՞շ, թե՞ ուղեղների լվացման հերթական փորձ. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. «Առաջիկա ուրբաթ եւ շաբաթ օրերին Երեւանում կայանալու է «Աղոթքի նախաճաշ» անունը կրող մի միջոցառում, որը, ըստ այդ միջոցառման կայքէջում հրապարակված տեղեկության, կազմակերպվել է Հայաստանի քաղհասարակության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ եւ մասնակցությամբ:
Կայքէջի գլխագրում գրված է. «Մեր նպատակն է վերականգնել Հայաստանի հոգևոր հիմքերը և հաստատել նրա ավանդական քրիստոնեական արժեքները: Այս բացառիկ միջոցառումը կհամախմբի քաղաքականության, դիվանագիտության, բիզնեսի, մեդիայի, հասարակական կյանքի և կրոնի ոլորտների առաջնորդների՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում»։
Միջոցառման մասին արդեն քանի անգամ իր բացասական վերաբերմունքն է արտահայտել ANCA-ի՝ Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը. «Փաշինյանը հրավիրում է «աղոթքի նախաճաշի»՝ առանց Սուրբ Էջմիածնի՝ երբ բանտում են մի քանի բարձրաստիճան հոգեւորականներ»:  Նա նաեւ կոչ է արել առանց Հայ առաքելական եկեղեցու կազմակերպված «աղոթքի նախաճաշին» մասնակցողներին` մի քանի րոպե քայլել իրենց հյուրանոցից դեպի ԱԱԾ, որտեղ պահվում են երեք սրբազան հայրերը, այլ հոգեւորականներ:
Ամերիկյան հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում այդ նախաճաշի վերաբերյալ իր վերաբերմունքն է արտահայտել նաեւ իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, որը, հիշեցնենք, պաշտպանում է Հայ առաքելական եկեղեցուն սատարող մեկ նախադասության համար արդեն վեց ամիս կալանավորված Սամվել Կարապետյանի շահերը: Ամստերդամը, մասնավորապես, ասել է, թե Հայաստանի ղեկավարությունը փորձում է բաժանել եկեղեցին՝ գնալով կարգալույծ քահանաների հրավիրած ծեսերին, բանտում պահելով արքեպիսկոպոսների, հոգեւորականների, գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանին. «Պատկերացրեք, նա հայտարարել է, թե պատրաստվում է հեռացնել եկեղեցու առաջնորդին, մի մարդ, որը հոգեւորականներին «պոռնիկ» է անվանել, մի մարդ, որը հոգեւորականների, եկեղեցու առաջնորդների վերաբերյալ այնպիսի բառապաշար է օգտագործում, որը ես՝ իմ առաջացած տարիքում, երբեւէ չեմ լսել որեւէ երկրի ղեկավարից: Եվ, շատ տարօրինակ է, որ այդ մարդու կազմակերպած «աղոթքի նախաճաշը» պիտի տեղի ունենա, ես դա կոչում եմ «հեղինակության լվացման» նախաճաշ»:

Թե ի՞նչ «քաղհասարակություն» է կանգնած միջոցառման հետեւում, պարզ է դառնում այն բանից հետո, երբ գրանցվում ես այդ միջոցառմանը մասնակցելու համար: (Գրանցումն արդեն փակ է):
Ովքե՞ր են մասնակցելու այդ նախաճաշին, եւ արդյո՞ք նրանք տեղյակ են, թե ո՞ւմ կողմից են հրավիրված եւ ի՞նչ նպատակով: Այս հարցերի պատասխաններն է փորձել գտնել ԱՄՆ-ում բնակվող իրավաբան Ռոբերտ Մարգարյանը, որը հասցրել է գրանցվել նախաճաշին եւ ստացել է հաստատման նամակ՝ կազմկոմիտեի նախագահ Ստեփան Սարգսյանից, որը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձեւ է» ծրագրի ղեկավարն է, հանրությանն ավելի հայտնի է որպես Արցախի Քաշաթաղի շրջանի ղեկավար, որը պատերազմից հետո էլ որոշ ժամանակ Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցերով էր զբաղվում, քաշաթաղցիների հոգսերը կիսում, սակայն ավելի ուշ, ըստ երեւույթին, որոշեց, որ ավելի լավ է ընտրել «նորաձեւ կրթությունը»:
Այդ հաստատման նամակում, մասնավորապես, նշված է, որ «աղոթքի նախաճաշին» մասնակցելու են «ավելի քան 300 նշանավոր առաջնորդներ՝ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից՝ աղոթքի, մտորումների և մեր ժամանակների բարոյական ու հոգևոր մարտահրավերների շուրջ երկխոսության նպատակով»։ Միջոցառման ծրագրում նշված է, որ առաջին օրը՝ հոկտեմբերի 14-ին, լինելու են պանելային քննարկումներ, իսկ հաջորդ օրը՝ շաբաթ առավոտյան, կկայանա աղոթքի նախաճաշը, որից հետո՝ մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ այց Սուրբ Էջմիածին եւ թանգարան: Ռոբերտ Մարգարյանն այլ, հետաքրքիր մանրամասներ է պեղել «Հայաստանի հոգեւոր հիմքերը վերականգնելու նպատակով» կազմակերպվող նախաճաշի, դրա իրական նպատակի եւ մասնակիցների վերաբերյալ, արել որոշ հեռուն գնացող ենթադրություններ, որոնց արժե առնվազն տեղյակ լինել:

Ամեն դեպքում փաստը մնում է փաստ. այս «աղոթքի նախաճաշը» Հայ առաքելական եկեղեցու հետ որեւէ կապ չունի, այն կազմակերպվել է իշխանությունների կողմից, հրավիրվել են ավելի քան երեք հարյուր հոգի՝ այդ թվում ազդեցիկ մարդիկ՝ արտերկրից, եւ այն հետապնդում է կոնկրետ նպատակներ, որոնց մեջ, ամենայն հավանականությամբ, չեն մտնում Արցախի եւ արցախցիների իրավունքների, Բաքվում պահվող հայ գերիների, Ադրբեջանի տիրապետության տակ անցած եւ ոչնչացվող քրիստոնեական մշակութային ժառանգության եւ այլ կարեւոր հարցեր, որոնք նման մասշտաբի միջոցառումների ժամանակ կբարձրացներ ազգային, քրիստոնեական արժեքներ դավանող իշխանությունը: Իսկ կբարձրացնե՞ն այդ հարցերը հրավիրյալնե՛րը, կխոսե՞ն անազատության մեջ գտնվող հոգեւորականների մասին՝ կիմանանք ընդամենը մի քանի օրից»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>