Մարդկանց գրպանից ավելի շատ գումար եք վերցնում, բայց աշխատանք ու արդյունք չկա (տեսանյութ) ՔՊ-ի ագահությունն Էջմիածնում (տեսանյութ) ՔՊ-ն շարունակում է «մուռ» հանել երևանցիներից (տեսանյութ)
10
Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները Ընտրություններին մերժե՛ք ՔՊ-ին․ եկել են ցավ պատճառեն ժողովրդին (տեսանյութ) Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Շրջիկ կրկեսի վերջին հանգրվանը (տեսանյութ) The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Իրանը կղեկավարի սպանված առաջնորդ Ալի Խամենիի որդին. ինչո՞ւ նման ընտրություն կատարվեց, և ի՞նչ մեսիջ էր սա աշխարհին Պատերազմ Արցախում
Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Իսակովի պողոտայում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրшկոցներով Մարդկանց գրպանից ավելի շատ գումար եք վերցնում, բայց աշխատանք ու արդյունք չկա (տեսանյութ) «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Որոշել է երեքին «փուռը տալ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները Ընտրություններին մերժե՛ք ՔՊ-ին․ եկել են ցավ պատճառեն ժողովրդին (տեսանյութ) Ժողովուրդ, եթե ուզում ես ապրես, սխալդ պիտի ուղղես. սրանք թքած ունեն, ձեզ կլպելու են. Հրանտ Բագրատյան Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցում կլինի Իրանը հրթիռային գրոհ է իրականացրել՝ նվիրված նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ հավատարիմ է Իրանի նոր գերագույն առաջնորդին Ի վերջո, ժամանակը միշտ տալիս է իր գնահատականը՝ և՛ իշխանություններին, և՛ նրանց գործողություններին Էրեբունի հիվանդանոցի դիմաց խայտառակ վիճակ է (տեսանյութ) ՔՊ-ի ագահությունն Էջմիածնում (տեսանյութ) Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Իրանից Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել Շրջիկ կրկեսի վերջին հանգրվանը (տեսանյութ) ՔՊ-ն շարունակում է «մուռ» հանել երևանցիներից (տեսանյութ) Վթարային ջրանջատում Դե ինչ, սկսենք Վթարային ջրանջատում The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Իրանը կղեկավարի սպանված առաջնորդ Ալի Խամենիի որդին. ինչո՞ւ նման ընտրություն կատարվեց, և ի՞նչ մեսիջ էր սա աշխարհին Իրանի դիվանագետների անունից Արաղչին հավատարմության երդում է տվել նոր Գերագույն հոգևոր առաջնորդին, ԻՀՊԿ-ն նմանապես հավատարմության երդում է տվել

«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին. Sputnik Արմենիա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը եղել է մոտ 3, այլ ոչ թե 5 անգամ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Ռոբերտ  Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը։
 
Ռուբինյանն այսօր մեղադրել էր Ռոբերտ Քոչարյանին, որ նրա կառավարման օրոք Հայաստան-Ադրբեջան ռազմական բյուջեի բալանսի հարաբերակցությունը եղել է 1-ը 5-ի։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ աճել է ոչ թե Հայաստանի ռազմական բյուջեն, այլ Քոչարյանի և Սարգսյանի ընտանեկան բյուջեները։
 
«Իհարկե նրանք ստում են»,- ասաց Միկոյանը՝ նշելով, որ տվյալները կարելի է տեսնել նաև բաց աղբյուրներում, օրինակ` Military Balance պարբերականում։
 
Նա հավելեց՝ Քոչարյանի նախագահության օրոք Հայաստանը դաշնակիցներից զինատեսակները ձեռք էր բերում կա՛մ շատ արտոնյալ պայմաններով, կա՛մ պարզապես նվեր էր ստանում։ Ըստ Միկոյանի՝ դա թույլ էր տալիս ամբողջությամբ պահել ռազմական բալանսն Ադրբեջանի հետ, ինչի ամենացայտուն արտահայտությունը տասնամյա լիարժեք և արժանապատիվ խաղաղությունն էր։
 
«Իսկ ընդհանրապես փաստ է, որ Ադրբեջանը թե՛ տարածքով և թե՛ բնակչությամբ Հայաստանից մոտ 3 անգամ մեծ է, և այս փաստը կարող է հայտնագործություն լինել կյանքի երրորդ տասնամյակում առաջին անգամ աշխատանք տեսած ու միանգամից բարձր պետական պաշտոն զբաղեցրած յուրաքանչյուր պատահականության համար։ Այ իրենց օրոք, օրինակ՝ 2020 թվականին, ռազմական բյուջեների տարբերությունը արդեն 3,5 անգամ էր։ Իսկ մեր ունեցած այդ բյուջեն նրանք վատնում էին մարտական թռիչք չանող և միայն սելֆիների համար հարյուր միլիոնավոր դոլարներով գնած ինքնաթիռների, տասնյակ միլիոնավոր դոլարներով գնված ժանգոտ ու անիմաստ ՀՕՊ համակարգերի և «կլուբնիկ» շոուների վրա»,- նշեց Միկոյանը։
 
Հակադարձելով Ռուբինյանին՝ Միկոյանը նաև մի քանի հարց ուղղեց իշխանությանը.
 
  • Եթե 1998-2008 թվականներին Ադրբեջանն ավելի ուժեղ էր, քան մենք, ինչու՞ չէին այդ ժամանակ սկսում պատերազմը, և նախագահ Քոչարյանի տարիները բացարձակ խաղաղ էին․ իսկ մյուս իշխանության օրոք՝ 2018-2025 թվականերին, երբ, ըստ իրենց, իբր ուժեղ էին, Ադրբեջանը մի քանի անգամ հաղթեց մեզ։
  • Եթե մի իշխանության օրոք (1998-2008թթ․) աղքատ բնակչության ավելի քան 2 անգամ կրճատվել, իսկ ծայրահեղ աղքատներինը՝ ավելի քան 4 անգամ, իսկ մեկ այլ իշխանության օրոք (2018-2025թթ․) աղքատների թիվը չի կրճատվում, ապա այդ իշխանություններից ո՞րն է զբաղված սեփական ընտանեկան բյուջեն լցնելով։
  • Ո՞ր իշխանությունն էր, որ Ադբեջանին նվիրեց Ադրբեջանի ռազմական բյուջեից կրկնակի ավելի զինամթերք և ռազմական տեխնիկա, որի մեծ մասը ձեռք էր բերվել 1998-2008 թվականներին և՝ մեր պետության ու ժողովրդի աշխատանքով։
     
Նշենք, որ այսօր ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե ուժերի խախտված հավասարակշռությունն է պատերազմի հիմնական պատճառը։ Իսկ բալանսի խախտման համար էլ մեղադրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>