Իշխանությունների հետ համագործակցությունը մեզ համար կարմիր գիծ է, չենք անցնի այդ գիծը․ Գրիշա Հարությունյան
Վաղարշապատում քաղաքական կյանքը կենտրոնացած է նոյեմբերի 16-ին կայանալիք ավագանու ընտրությունների վրա: Ընտրողներն ակնկալում են ոչ միայն խոստումներ, այլև տեսանելի փոփոխություններ՝ շենքերի վերանորոգում, ճանապարհաշինություն, սոցիալական ծրագրեր և այլն:
«Հետքը» զրուցել է «Մայր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի հետ:
Թեկնածուն ասում է, որ քարոզարշավի ընթացքում շփվել են բնակիչների հետ և տպավորություն են ստացել, որ իշխանություններին չեն ընտրելու: Իսկ իշխանությունների հետ համագործակցությունը բացառում է:

