Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն
Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» կուսակցությա նախընտրական շտաբի ղեկավար Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի կողմից իրենց ենթակա ԱԱԾ-ի միջոցով «Մայր Հայաստանի» ցուցակը գլխավորող թեկնածուներին թիրախավորելու վերաբերյալ.
«Սիրելի՛ վաղարշապատցիներ
Եկել է ժամանակը ձեր միասնական ու համախմբված լինելու։
Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն։
«Մայր Հայաստան» կուսակցության առաջատարներ՝ Գրիշա Հարությունյանի ու Դավիթ Կարապետյանի վրա կարվում է հերթական «գործը»։
ՔՊ-ն ամբողջ աստղաբույլով ու Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ լծվել են «չեզոքացնելու» ՄԵր Տղերքին։
«Տղաներ ու աղջիկներ» դանդաղ շտապեք, ամեն բան դեռ առջևում է։
«Մայր Հայաստանը» քաղաքացիների օգնությանբ ձեզ քաղաքական ապտակ է հասցնելու քվեների հաշվարկի արդյունքում»։

