FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Պատերազմ Արցախում
FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ

«Մայր Հայաստանը» պահանջում է ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում

«Մայր Հայաստան» կուսակցությունը նախաձեռնում է իրավական գործընթաց` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում ուժը կորցրած ճանաչելու պահանջով:

Բանն այն է, որ նախընտրական քարոզչությունը մեկնարկել է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին, և ինչպես մեկնարկից սկսած, այնպես էլ դրան անմիջապես նախորդող օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից թույլ են տրվել ՀՀ ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներ, որոնք ունեցել են շարունակական բնույթ, խաթարել են ընտրությունների բնականոն ընթացքը և կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Սա հիմք է ընտրական հանձնաժողովի կողմից կուսակցության ընտրական ցուցակի գրանցման որոշումը ուժը կորցրած ճանաչելու համար` համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի:

Ուսումնասիրությունների և ԶԼՄ-ների կողմից հրապարակած տեղեկությունների արդյունքում պարզ է դառնում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից թույլ են տրվել հետևյալ էական խախտումները`

  1. Քարոզչական պաստառներ փակցնելկը ՀՀ ընտրական օրենսգրքով արգելված վայրերում։

  2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից մասնակցությունը նախընտրական քարոզչությանը` ոչ ծառայողական, այդ թվում՝ նախընտրական քարոզչության նպատակներով օգտագործելով նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական և (կամ) համայնքային այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը: Այս մասով խախտում է նաև հանրային պաշտոններ զբաղեցնող անձնաց մասնակցությունը նախընտրական քարոզչությանը` առանց արձակուրդում գտնվելու:

  3. Վարչական ռեսուրսի համատարած և լայնածավալ օգտագործում, այդ թվում` համայնքային մարմինների և կազմակերպությունների աշխատակիցների ներգրավվումը նախընտրական քարոզչությանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 1-ին և 2-րդ համարների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածի մեկնարկին նախորդող օրերին պաստառների համար նախատեսված վահանակների տեղադրման թույլտվության տրամադրում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող սուբյեկտի, որի տեղադրած վահանակների վրա ամբողջ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարածքում փակցված են միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պաստառները:

  4. Վաղարշապատ խոշորացված համայնքի Դողս բնակավայրում ընտրությունների նշանակման որոշումից հետո, մասնավորապես, նախընտրական քարոզչության մեկնարկին նախորդող օրը` 2025 թվականի հոկտեմբերի 21-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 1-ին համար, այլ թեկնածուների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությամբ «բարեգործական միջոցառում» անվան տակ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանված բարեգործության արգելքի խախտում, որի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  5. Վաղարշապատի համայնքապետարանի կառավարման ներքո գտնվող «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի դահլիճի` «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությանը տրամադրելու արգելք` Վաղարշապատի համայնքապետարանի կողմից: Եվ դա այն դեպքում, երբ «Քաղաքացիական պայմանագրին» նույն դահլիճը տրամադրվել է։

Վերը նշված 5 խումբ խախտումները դրսևորվել են մի քանի տասնյակ դրվագներով և սրանք հիմք են կուսակցության ընտրական ցուցակի գրանցման որոշումն ուժը կորցրած ճանաչելու համար` համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի:

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը համապատասխան պահանջով դիմում կներկայացնի թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

«Մայր Հայաստան» կուսակցություն

02.11.2025թ․

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>