Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին
30
ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Պատերազմ Արցախում
Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի հարցով ազդանշաններ չի ստացել. Գալուզին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելին չի ազատում Արցախում հայության դեմ հանցագործություններին մեղսակցությունից Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, բայց նաև պատմական նշանակություն. Ռուբեն Մելքոնյան Ոչ լեգիտիմ խորհրդարանը ընտրելու է ոչ լեգիտիմ վարչապետ Մինչ Սահմանադրական դատարանը քննում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, ՔՊ-ում պաշտոնակռիվ է Զրպարտության գործով դատարանը Ստեփան Ասատրյանի վրա է դրել ապացուցման բեռը Ազատություն Արմեն Աշոտյանին. Օրվա լուսանկար Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է

9 հարց, որտեղ համընկնում են Փաշինյանի ու Ալիևի շահերը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մեջբերում․ «Միգուցե հասկացանք, որ կարող են ՀՀ-ի և Ադրբեջանի համար որոշ ընդհանուր շահեր լինեն 10-ամյակների թշնամանքից հետո»։ Այս հայտարարության հեղինակը Փաշինյանն է, ասել է այսօր, Ֆրանսիայում։ Հայաստանն ու Ադրբեջանը ի՞նչ ընդհանուր շահեր կարող են ունենալ։ Դժվար գտնեք։ Իսկ ի՞նչ ընդհանուր շահեր ունեն Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը, Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի ժողովուրդը․ այ այդտեղ կարող են լինել համընկնող շահեր։ Եվ ըստ երևույթին՝ հենց դրանց մասին էլ խոսում է։

Նիկոլը խոսում է այժմ երկու երկրների ինքնիշխանության պահպանման մասին։ Ադրբեջանի ինքնիշխանություն ասելով, Նիկոլը վստահաբար հասկանում է, որ նրանց է հանձնել Արցախը, որը համարում է Ադրբեջանի ինքնիշխանության մաս։ Իսկ Հայաստանի ինքնիշխանություն ասելով ի՞նչ է հասկանում, արդյո՞ք պահպանված է։ Այս պահին Հայաստանի ինքնիշխանությունը խախտված է, ավելի քան 200 քառակուսի կիլոմետրով։ Արարատ Միրզոյանն ասում է՝ ինչ-որ տարածքներ են թշնամու ձեռքի տակ․ ինչ-որ տարածքներ չեն, Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքն է, մեր հողն է։ Էդ տարածքների օկուպացիան բխում է Ադրբեջանի շահերից, օկուպացրել են, հիմնավորվել են, այնտեղ պաշտպանական դիրքեր են ամրացրել։ Իսկ ինչո՞վ է բխում Հայաստանի շահերից։

Ադրբեջանի շահերից չի բխում, որ Հայաստանին վերադարձնի գերիներին․ ու գերիներին, հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատելը, նրա համար կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի դեմ կոզր ունենալու համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանի շահերից բխո՞ւմ է ստանալ գերիներին։ Վստահաբար՝ ոչ։ Այնտեղ մարդիկ են, ովքեր առաջնորդել են Արցախը տասնամյակներ, ունեն աջակիցներ, կարող են ոտքի հանել նրանց։ Իսկ դա Փաշինյանին բոլորովին ձեռք չի տալիս։

Պարզենք, թե էլ որտեղ են համընկնում Նիկոլի ու Ալիևի շահերը։ Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է ադրբեջանցի ահաբեկիչների նկատմամբ հետախուզումները․ դա բխում է ո՞ւմ շահերից․ Ադրբեջանի։ Անգամ ձերբակալվում է այլ երկրում ադրբեջանցի, որը հետախուզվում էր Հայաստանի կողմից, բայց բաց են թողնում։ Ադրբեջանը չի դադարեցրել հետախուզումը հայերի նկատմամբ։ Դա՞ ում շահերից է բխում․ բխում է ադրբեջանցիների շահերից և բխում է Նիկոլի շահերից, որովհետև Ադրբեջանը հետախուզում է հայտարարել նաև այն գործիչներին, որոնք Նիկոլի քաղաքական հակառակորդներն են ու այստեղ քաղաքական ենթատեքստով քրեական գործերի տակ են։

Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին ընդդիմադիրների և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած նախագծին, որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան: Սա ո՞ւմ շահերից չէր բխում՝ Ադրբեջանի․ միայն Ադրբեջանի շահերից չէր բխի այս նախագծի ընդունումը։ Իսկ ո՞վ է դեմ քվեարկում․ ՔՊ-ն։ ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին կողմ չքվեարկել։ Միանգամայն հասկանալի է, որ ադրբեջանցիների շահերից չի բխում արցախցիների վերադարձը․ իսկ ինչո՞ւ դա չի բխում Նիկոլի շահերից։

Մեր Սփյուռքի կառույցների, եկեղեցու, դեմ պայքարը բխում է Ադրբեջանի շահերից, բայց ադրբեջանից ավելի ուժեղ պայքարում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչու է Ադրբեջանին ձեռնտու եկեղեցու այսօրվա վիճակը՝ գիտենք, Սփյուռք-Հայաստան կապերի քայքայումը՝ գիտենք․ բայց արի ու տես, որ բխում է նաև Նիկոլի շահերից։

Ալիևին էլ ձեռք չի տալիս, որ Հայաստանի ղեկավար լինի Քոչարյանը ու պայքարում է դրա համար, 2021-ին այդ ուղղությամբ աշխատանք տարել է։ Նիկոլ Փաշինյանին ևս բոլոովին ձեռք չի տալիս, որ վերադառնա Ռոբերտ Քոչարյանը։ Այս ուղղությամբ ևս այդ երկուսի շահերը համընկնում են։ Իսկ Հայաստանի շահը համընկնո՞ւմ է․ բնականաբար ոչ։

Արցախի հանձնումը բխում էր, բնականաբար, Ադրբեջանի շահերից․ իսկ թե ինչու էր բխում նաև Փաշինյանի շահերից, դրա մասին հանգամանորեն մեզ կբացատրի հետագա քննությունը։ Հետաքննությունը շատ հարցի պատասխան կտա, որովհետև Փաշինյանը դեռ 2018 թվականին տպագրված գրքում էր Արցախի հանձնելու մասին գրում։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր Արցախը Հայաստան է և վերջ, հրարում էր պատերազմ, դա Հայաստանի շահն է՞ր, թե՞ Նիկոլի ու Ալիևի։ Բնականաբար՝ Ալիևի, որը պաշտոնապես համարեց այս հայտարարությունը բանակցությունների ավարտ։ Նիկոլի Սասունն ասում է՝ մարդ է, պահի տակ ասել է Արցախը Հայաստան է և վերջ։ Հա, մեկ էլ ինքը՝ Սասուն Միքայելյանն էր «պահի տակ» ասում՝ թավշյա հեղափոխությունը Արցախից կարևոր է։ Եթե ընդունենք, որ պահի տակ է ասել, ապա դա շատ վատ է, որ պետությունը ղեկավարողը չի կարողանում էմոցիաները զսպել, պահի տակ բլթացնում է։ Առաջ մտածում էի, որ կարող է պահի տակ, տեսնելով կուտակված բազմությանը, ուզենալով հայրենասեր խաղալ, ասի՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Բայց երբ հետո ասաց, որ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, որպեսզի ճանաչի մեր տարածքային ամողջականությունը, երբ ասաց՝ դեռ պետք է պարզենք Ցեղասպանություն եղել է, թե չի եղել, երբ ասաց՝ պետք է սահմանադրություն փոխենք, անկախության հռչակագիրը խնդիր է և այլն, արդեն համոզվեցի, որ ոչ, սա հենց այնպես՝ պահի տակ չի ասել, այլ ասել է այսօրվա էս վիճակին հասնելու համար․ մաքուր ադրբեջանական շահ։

Հայաստանից Ռուսաստանի դուրս մղումը ո՞ւմ շահերից է բխում՝ հայ ժողովրդի՞։ Ոչ, բխում է  Թուրքիայի, Ադրբեջանի շահերից առաջին հերթին, մյուս երկրները չթվարկեմ։ Փաշինյանն ամեն ինչ անում է ու մի մասով արդեն կարողացել է՝ Հայաստանում ռուսական ազդեցությունը թուրքականով փոխարինելու համար։ Նիկոլն ասում է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայկաստանը շատ ավելի երկար պատմություն ունի, քան Ռուսաստանի հետ։ Գիտե՞ք, Թուրքիայի մասով ճիշտ է ասում, ունենք շատ երկար պատմություն, որի բոլոր էջերում ցավ է, ողբերգություն․ իսկ այ Ադրբեջանի հետ չէր կարող երկար պատմություն ունենալ, որովհետև Ադրբեջանը ընդամենը 100 տարի է, ինչ գոյություն ունի։ Իսկ 100-ամյա Ադրբեջանի հնագույն ազգ ներկայացնելու շահ ովքե՞ր են հետապնդում․ ադրբեջանցիները, մեկ էլ Նիկոլը։

Կարճ ասած՝ Փաշինյանը ամեն օր հայտարարում է, թե ժողովուրդը իրենց է ընտրելու, որով կաջակցի խաղաղության օրակարգին։ Խաղաղության օրակարգին ժողովուրդը, այո, կաջակցի, Նիկոլին՝ ոչ։ Ժողովուրդն ասում է, որ Նիկոլին ու ՔՊ-ին ձայն տալը նույնն է, որ ձայն տաս ադրբեջանական ու թուրքական ուժերին, թուրքական շահին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>