Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ)
27
«Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով․ միջազգայնագետ Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Վթարային ջրանջատում ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել Սասուն Միքայելյանի վախն են բռնում «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Ինչու է Արսեն Թորոսյանը մնում Փաշինյանի ամենավստահելի կադրերից Խուզարկություններ Երեւանի 20 հասցեներում․ 10 անձ ձերբակալվել է Վարդենիսում 3 պահեստազորայինի դանակահարության գործով կա ձերբակալված

Կերն ու հիգիենան՝ ժողովրդի հաշվին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ինչպես հաճախ եմ անում, այժմ կբերեմ ընդամենը մեկ օրում կատարված մի քանի դեպք, որոնք ցույց են տալիս, որ մեր երկրի հետ այս իշխանությունը վարվում է ինչպես ուզում է, վարվում է ինչպես իր սեփական և ոչ պետքական իրի հետ։ Որովհետև այն, ինչը կարևորում ես, այդպես չես վարվի։ Ամեն անգամ երբ մենք խոսում ենք Հայաստանի կառավարության տարբեր օղակներում միջոցների քամուն տալու մասին, գլխավոր քամուն տվողն ասում է՝ ոնց ձեր ընտանեկան բյուջեն եք ծախսում, էնպես էլ պետականն է։ Երեկ պետական բյուջեի նախագիծն էր քննարկվում․ Նիկոլն ասում է՝ դե պետական բյուջեն պետք է ընկալել որպես հասարակության ընդհանուր ընտանեկան բյուջե։ Ասում է՝ ինչպես որ տանն ենք գնում հոտած միս, փչացած ձմերուկ, որթնած սալոր ու ժամկետանց թթվասեր, այնպես էլ պետականն է։ Ոնց որ ամեն Նոր տարուց հետո միլիարդավոր դրամների ապրանք ենք լցնում աղբանոցը, նույն կերպ էլ պետական գումարն է քամուն տրվում։ ՔՊ-ն պետական բյուջեին չի վերաբերում իր ընտանեկան բյուջեի պես, խիստ կասկածում եմ, որ ինքը իր ընտանեկան գումարները էդպես քամուն տար։

Իհարկե՝ Փաշինյանի արդարացումը և համեմատությունը շարքային քաղաքացիների հետ տեղին չէ․ նախ՝ նրանք, ում վստահվել է պետություն, չեն կարող շարժվել շատ հասարակ տնտեսվարողի տրամաբանությամբ։ Էս նեղ-մաջալին, էս գործազրկության, աղքատության, պետական պարտքի մեծացման ֆոնին, երբ 820 հազար դոլար տալիս են ֆեստիվառ փառատոնին ու բյուջեի ծախսը համեմատում ընտանեկան ծախսերի հետ, հասկանալու կարիք կա, թե էդ ո՞ր ընտանիքն է պարտքերի մեջ խրված, հացի փող չունենալով՝ նման ծախսեր անում։ Կարող են լինել նման ընտանիքներ, բայց հաստատ նրանք վատ օրինակ են բոլորին։ Իսկ իշխանությունն ինչո՞ւ է ուզում նմանվել վատ օրինակներին։

Մեր հանրապետությունում երեք հարկանի տները շատ են․ բայց ոքա՞նի հատ երեք հարկանի տուն կա, որ ունի վերելակ ընդհանրապես։ Իսկ քա՞նի երեք հարկանի տուն կա, որ ունի 3 վերելակ։ Իսկ քա՞նի տուն կա, որ 69 հազար դոլարանոց վերելակ է դնում։ Մեր ժողովրդի իշխանությունը երեք հարկանի ԱԺ-ում տեղադրում է երրորդ, թե չորրորդ վերելակը՝ 69 հազար դոլարով ու ասում մենք ծախսում ենք այնպես, ինչպես սովորական քաղաքացին է։ Ակադեմիական քաղաքի դեռ միայն անունը գիտենք ու տեղը, էնտեղ ոչ մի գործընթաց չկա․ բայց արդեն 10 հատ ֆորում են արել՝ բազմամիլիոնանոց ծախսերով։ Վերջինը մի երկու օր առաջ անցկացրին՝ 420 հազար դոլարով։ Երբ կառավարության ղեկավարը էս անիմաստ ծախսերը բերում-համեմատում է ժողովրդի ընտանեկան ծախսերին հետ, անտեղի համեմատություն է։ Էլ չեմ ասում, որ ժողովուրդը էդքան գումար չունի, որ էսպես անիմաստ ծախսեր անի։ Սրանք մեր գումարները տնօրինում են ինչպես մտքներով անցնում է, որովհետև պետասխան չեն տալիս, հաշվետու չեն։ Իրենց հաշվետվությունը ընդունողն էլի իրենք են։

Կարդում ես՝ ՆԳ նախարարությունը պետական բյուջեի հաշվին գնել է միջադիրներ, կոնյակ, չրեր։ Սրանց ուտելու հարցերը, հիգիենայի հարցերը լուծվում են ժողովրդի հաշվին՝ դա համարելով իրենց սեփականը: Այդ մարդը ձեզ խոստացել էր, որ պետական բյուջեի ամեն մի լուման ծախսելու են խիստ աչալուրջ․ հիմա էսքան բան արել են մի քանի օրվա մեջ, ո՞ր մեկն էր աչալուրջ, ո՞ր մեկն էր սրտացավ։

Լավ սրանք ժողովուրդը համարում են ընտանիք, բյուջեն համարում են ընտանեկան բյուջե․ եվ ուրեմն հարց՝ ձեր ընտանիքում ամեն ինչ էդքան անհավասար ե՞ք բաժանում։ Նախարարին տալիս եք 1,5 մլն դրամ, թոշակառուին տալիս եք 40 հազար դրամից պակաս․ նորմալ ընտանիքում, ընդհակառակը, տարեցներն առավել մեծ ուշադրության են արժանանում։ Իսկ դուք որոշել եք ընտանեկան բյուջեն ծախսել միայն մեկ անդամի անձնական բարեկեցության վրա։

Օրվա մյուս լուրն եմ կարդում՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Այդ քրեակատարողականում են գտնվում Բագրատ սրբազանը, Միքայել սրբազանը, բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։ Անկախ այդ մարդու մասնագիտական որակից, Աննա Հակոբյանի հանգամանքն արդեն խանգարում է այդ նշանակմանը դրական վերաբերել։ Փաշինյանի կնոջը երևի բարեկամ ու ծանոթ չմնաց, որ պաշտոնի չգնա։ Իմ կարծիքով, Հայաստանում չկա պաշտոն, որտեղ Աննա Հակոբյանը չկարողանա նշանակում անել, ձեռքը չհասնի։

Կառավարությունն ու նրա օղակները, ուժային կառույցները, դատարան-բան դարձել են սրանց անձնական բոստանը․ ում ուզում՝ նշանակում են, բայց նաև ում ուզում՝ հեռացնում են, երկու պարագայում էլ հաշվետու չեն։ Տեսանք, որ վերջերս ԱԺ-ում կարևոր՝ առողջապահության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում նշանակեցին բարձրագույն կրթություն չունեցող մի ՔՊ-ականի։ Նրա ելույթները լսելով՝ հասկանալի է դառնում, թե ինչու չունի դիպլոմ։ Բայց ՔՊ-ն որոշել է, որ պետք է նրան տալ բարձր պաշտոն, պադավատ, բարձր աշխատավարձ։ Բայց նույն ՔՊ-ն երեկ էլ որոշել է, որ պետք է հեռացնի ԵՊՀ-ից դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանին, որովհետև ՔՊ-ական մի կին պատգամավոր չի ուզում, որ նա դասավանդի Մայր բուհում․ որովհետև ընդդիմադիր է․ հետո՞ ինչ որ ունի մեծ ստաժ։

Էս ա, ժողովուրդ ջան, ընդդիմադիր ես, աշխատանքից ազատում են, կալանավորում են, սպանում են։ ԵՊՀ-ից, Բրյուսովից, կառավարման ակադեմիայից քա՞նի դասախոսի անուն տամ ընդդիմաիր հայացքներ ունեցող, որ հեռացվել են։ Բայց նրանք էնքան պետք է շնորհակալ լինեն, որ գոնե բերդում չեն կամ սպանված չեն։ Երկու փաստաբան՝ Կոչուբաևն ու Մխիթարյանը, օրերս հայտնվեցին ճաղերի հետևում։ Այսինքն, մի կողմից ՔՊ-ն պաշտոնի է նշանակում ում ուզում է, թեկուզ կրթության բացակայությամբ, մյուս դեպքում պաշտոնից ազատում է ում ուզում է, թեկուզ՝ գիտնական։

Անկախ նրանից՝ ում քվոտայով, ում ասելով, ում բարեխոսմամբ են նշանակվում գործի, առաջին հերթին պետք է հիշեն, որ մենք շատ արագ փոփոխվող իրավիճակում ենք, ամեն վայրկյան կարող է էլի փոխվել, և հետևաբար, նրանք, ով ինքնամոռաց կատարում են հրահանգներ, որ ցույց տան ինչքան լավ թեկնածու են տվյալ պաշտոնի համար, նրանք մի տարի հետո, 6 ամիս հետո ստիպված են լինելու բացատրել՝ ցուցումով են արել, թե իրենց որոշմամբ ու դրա համար կրելու են պատասխանատվություն․ որովհետև երկու դեպքում էլ արել են շատ վատ բան։

Ժողովուրդ ջան, կբացատրե՞ք պատգամավորն ով եղավ, որ Մայր բուհի ռեկտորին պարտադրի պաշտոնանկ անել դասախոսի։ Սա հենց բուհերի քաղաքականացման հետևանք է։ Համարյա բոլոր բուհերի հոգաբարձուների խուրհուրդները ղեկավարում են ՔՊ-ականներ, ռեկտորները ընտրվում են սրանց դաբրոյով։ Երբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՔՊ-ական է, ռեկտորը ՔՊ-ի նախկին պատգամավոր է, չի կարող ՔՊ-ական անգամ ճ կլասի դեպուտատը հարց չլուծել այդ համալսարանում։

Երեկվա մյուս լուրն եմ կարդում․ Հայաստանում դատական նիստի ժամանակ դանակահարում են մեղադրյալին։ Հիմա բոլորովին կապ չունի ով է մեղադրյալը, ով է դանակահարողը և ինչի համար է դանակահարել․ փաստն եմ ասում․ կալանավորը պետության պահպանության տակ է․ պետական պահպանության տակ գտնվող անձին կարողանում են մոտենալ և դանակահարել․ իսկ ո՞ւր են պահպանությանբ զբաղվողները։ Օրվա վերջում մեկ այլ լուր կարդացինք, թե ուր են պահպանությամբ զբաղվողները․ եկեղեցուց բերանը փակելով՝ հեռացնում էին հավատացյալ երիտասարդին, որը դեմ էր եկեղեցու պղծմանը։ Բերման էին ենթարկում Տեր Փառենին, որպեսզի չգնար Հովհաննավանք պատարագի, մյուս հոգևորականներին էլ բերման էին ենթարկում հարցաքննության։

Կարճ ասած՝ Հայաստանում ներքին անվտանգության խայտառակ մակարդակ է։ Այդ անվտանգությամբ զբաղվողները դարձել են ՔՊ-ի զինված ջոկատները։ Հայաստանում պետական ինստիտուտների մի մասը քայքայվել է, մի մասը քայքայման եզրին է։ Երկիրը սարքել են իրենց դուքյանը ու անում են ինչ մտքների պոչով անցնում է։ Մեկ օրվա մեջ էս փոքր երկրում էսքան բացասական լուրերի ֆոնին չես կարող համոզել, որ կա իշխանություն, կա իրավական պետություն, ու չես կարող ակնկալել առողջ հասարակություն։ Մեկ-մեկ մտածում եմ, որ Ադրբեջանը կարող է ոչ էլ պատերազմել Հայաստանի դեմ, նրա փոխարեն դա լավագույնս անում է ՔՊ իշխանությունը։ Թե Ադրբեջանը Հայաստանի դեմ է պայքարում, փաշինյանենք՝ նաև հայ ժողովրդի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>