Գագիկ Ծառուկյանն այցելել է Բերդ համայնք (տեսանյութ) Քանաքեռ-Զեյթուն. hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (ուղիղ) Չինաստան - ԱՄՆ. ինչպես է ընթանում բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը
15
Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորվածի մարմինը Գյուղերի հայաթափման ծրագիրը Հայաստանը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արաքս համայնք․ hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրիում. «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան է հոսպիտալացվել Աբսուրդի ժանրից է. Բագրատ Սրբազանը՝ ՔԿ ղեկավարի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն իրեն է նշանակել ու այսօր էլ այդ պաշտոններում շարունակում է աշխատել. Իվետա Տոնոյան Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի Արդեն Արցախը հանձնել եք, հիմա ո՞ր մասերն եք հանձնելու, որ չգնամ, այդտեղ բնակվեմ. արgախgի կինը՝ Փաշինյանին Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են «Հրապարակ». Հավանականությունը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե իշխանության գա ընդդիմությունը, հավասար է զրոյի. Ռուսաստանը դա թույլ չի տա Գագիկ Ծառուկյանն այցելել է Բերդ համայնք (տեսանյութ) Քանաքեռ-Զեյթուն. hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (ուղիղ) Չինաստան - ԱՄՆ. ինչպես է ընթանում բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանի տարեց կողմնակիցը «սաղին խփելու» թույլտվություն էր ուզում իր կուռքից Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» Երևանի անգրագետ կառավարման մասին (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին «Ինտերը» «ոսկե դուբլ» արեց. Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի կրկնակի չեմպիոնի կոչումը զարդարեց կրկնակի գավաթակրի տիտղոսով Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) Ինչ կտա Թուրքիայի որոշումը Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Նախընտրական ֆուտբոլը սկսվեեե՜ց (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել ԵԽԽՎ-ն դաղալություն է անում...

Փաշինյանի մոդան անցավ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երեկ հոկտեմբերի 26-ին, Հովհաննավանքում մի միջոցառում տեղի ունեցավ, որին ՔՊ-ականները տալիս են պատարագ անունը, ժողովուրդը՝ աղանդավորական հավաք անունը։ Ինչո՞ւ աղանդավորական հավաք, որովհետև դա անցկացնողը եկեղեցուց վտարված մեկն էր, սովորական քաղաքացի։ Իսկ սովորական քաղաքացու արած կրոնական ծեսը աղանդավորական միջոցառում է։

Այդ հավաքի անցկացման համար լուրջ կազմակերպչական աշխատանք էր տարվել․ ինչպես կարգալույծ եղած Ստյոպան է ասում, իրենք ակնկալում էին 10 հազար հոգու մասնակցություն, ըստ երևույթին՝ այդքան մարդ էր նախատեսվել բերել։ Ֆեյսբուքյան էջերում տարբեր անձինք կոչ էին անում գնալ ՔՊ գրասենյակներ ու այնտեղից շարժվել։

Լրագրողները, տեսախցիկները ոնց պտտվում էին, սովորական մարդ չկար, դպրոցի տնօրեններ էին, ավագանու ՊՔ խմբակցության անդամներ էին, բազմաթիվ ՔՊ-ական դեպուտատներ էին, նախարարներ էին։ Նիկոլ Փաշինյանի մոլի աջակիցներից էին, էն որ ասում են մեր ու մանուկ կոտորվեն, բայց Նիկոլը մնա, այ էդ կարգի։ Ընդ որում, երևում է, որ այս թվարկածս տեսակները առաջին անգամ էին պատարագի մասնակցում ու չգիտեին ինչ կարելի է անել պատարագի ժամանակ, կարելի՞ էր մարդկանց վրա հարձակվել, թե դա ուրիշ «արարողություննների» ժամանակ է արվում։ Տավուշի, Արագածոտնի և այլ մարզպետներ, համայնքապետներ, Նիկոլի խորհրդականներ, ՀԷՑ-ի մասնաճյուղերի ՔՊ-ական տնօրեններ ու անգամ Արծրուն Հովհաննիսյան։ Պատկերացնո՞ւմ եք ձեռքներն ինչքան քարի տակ լինի, որ Արծրուն Հովհաննիսյան բերեն․ ըստ երևույթին՝ գլխաքանակ ապահովելու համար էր, արի, որ վերևից նկարեն, մարդ երևա։ Հա, մի հատ էլ աստղաբան էր մասնակցում, որը չնայած գուշակ է ներկայանում, բայց նրա գուշակությունները բոլորը Նիկոլի օգտին են։

Ու այդքանով հանդերձ, մասնակցում էր 6-8 հարյուր հոգի ընդամենը, որոնց ուղիղ կեսը՝ համազգեստով ու առանց համազգեստի ոստիկաններն էին, ՊՊԾ ու ԱԱԾ աշխատակիցներ։ Մի մասին հագցրել էին քաղաքացիական շորեր ու որպես ժողովուրդ բերել, մի մասը համազգեստով էր։ Քաղաքացիներից մեկը ներսում գոռաց «Ստեփան Ասատրյա՛ն, դու իրավունք չունես պատարագ մատուցելու», նրա վրա հարձակվեցին, բերանը փակելով հանեցին դուրս, իսկ հետո պարզվեց բերանը փակողը Պետական պահպանության ծառայության աշխատակից է: Այսինքն չկար ժողովուրդ, որը դեմ կլիներ այդ խոսքերին ու վեճի կբռնվեր հետը։

Այժ ժողովը, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի ձախողումն էր։ 10 օր շարունակ աղմուկ էր անում, թե գնալու է Հովհաննավանք հենց կարգալույծի պատարագին, կոչ էր անում գալ մասնակցել, քանի որ այդտեղից է երևալու՝ Մայր Աթոռի վերաբերյալ իրենց դիրքոշումը հասարակության որ մասն է կիսում, ոտքի հանեց ամբողջ ռեսուրսը, ադմինիստրատիվ ապարատը, ու ընդամենը հավաքեց 6-8 հարյուր մարդ։ Այո, Փաշինյանը չունի աջակցություն իր ծրագրերում, բայց ունի ագրեսիվ փոքրամասնություն՝ չնչին թվով, և որ ցավալիորեն կա ու ամենակարևորն է՝ ուժայինների աջակցությունը։ Եթե անգամ երկու հոգի գար և 100 ոստիկան, մեկ է՝ դա հիմք էր լինելու ժողովուրդ ցույց տա և իր ծրագրերի հետևից գնա։ Չունի աջակից, ունի իրավապահներ։ Նույն ՊՊԾ-ականները հիմա ևս շարունակում են հսկել Փաշինյանի նոր աղանդի նախկին հոգևորական ներկայացուցչին։ Այդ Ստեփանը, կարծում եմ, դեռ պետք է Նիկոլին՝ իր ծրագրերն իրականացնելու համար․ դրա համար էլ պահպանում են։

Հովհաննավանքում կատարվածը շատ կարևոր ցուցիչ է առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի համար։ Ամեն անգամ արձանագրում ենք, որ նրան աջակցողների թիվը հա պակասում ու պակասում է, նրա վստահության մակարդակը արդեն պատմական մինիմումի վրա է, իսկ հարցումից հարցում էլ է իջնում ու իջնում է շատ արագ։

2 տարի առաջ ՔՊ-ն կազմակերպել էր երթ-հանրահավաք՝ Երևանի ավագանու ընտրություների վերաբերյալ։ Սրանից ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ այդ հանրահավաք-երթին մասնակցելու համար մոբիլիզացրել էին ողջ ՔՊ-ական ռեսուրսը, Փաշինյանն ինքը հրահանգնել էր ով ում կարողանա՝ բերի այդ հանրահավաքին, ասում էր՝ շատ կարևոր է մեզ համար բազմամարդությունը։ Բայց արդյունքում հավաքվեց ընդամենը 5 հազար մարդ:

Այս հանդիպմանը, վստահաբար, էլի ներքին փակ խմբում կոչ է արել գալ-մասնակցել, որովհետև դրանով ցույց պետք է տային, թե ժողովուրդը կողմ է եկեղեցին զավթելու պլաններին։ 3 մլն ժողովրդի մեջ 600 հոգին քա՞նի տոկոս է կազմում․ էնքան փոքր, որ կալկուլատրն էլ չի հաշվում։

Սա ի՞նչ է նշանակում․ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն մենակ են մնացել, առանց ժողովրդի։ Երբ հավաքվում են 800 հոգի, որոնց 400-ը ուժայիններ են, 100-ը նախարար-դեպուտատ-մարզպետ-քաղքապետ-դպրոցի տնօրեն-ավագանի, այդտեղ ժողովուրդ չկա։ Անգամ ՔՊ ներքին 850 հոգանոց չաթի անդամները չէին եկել։

Վստահեցնում եմ, որ հատկապես զոռով միջոցառումների բերվողները՝ շարքային քաղաքացուց մինչև ոստիկան, քո մարդիկ չեն ու քեզ չեն ընտրելու, թեկուզ նրա համար, որ դավադիտ են եղել ամեն անգամ բերման ենթարկվել՝ մե՛կ որպես հարսանիքի մասնակից, մե՛կ որպես խուլ գյուղի բնակիչ, որը Փաշինյանին անակնկալ հանդիպել է, մե՛կ որպես քուչի խուժան, որը հարձակվում է լագրողների վրա, մե՛կ որպես հանցագործ, որ եկեղեցում փակում է խոսացողների բերանը։ Նրանք հոգնել են ձեզանից։

Փաշինյանն աջակից չունի այլևս ո՛չ եկեղեցու վրա հարձակվելու հարցում, ո՛չ ընտրության գնալու համար, ո՛չ Արցախի հարցում, ո՛չ Զանգեզուրի միջանցքի հարցում։ Նրան աջակցում է դրսից թշնամին, ներսից՝ ուժային համակարգը։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն բացի այն, ժողովրդի ճնշող մեծամասնության գնահատմամբ, հանցագործ են, դավաճան են, նաև մոդա չեն, ժամկետանց են։ Իսկ երբ մոդան անցնում է, հետևից այլևս չես կարող վազել․ անցել է, պրծել է։ Դուք նախկին եք արդեն։ 90-ականներին թուրքական սվիտր էր մոդա, հագնում էին, հետո մոդան անցավ, էլ չկան, հիմա էլ ոչ ոք դրանից չի հագնում։ Դուք, էդ թուրքական սվիտրի նման, էլ մոդա չեք։

Կարճ ասած՝ բոլոր նրանք, որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրս է օգտագործելու ու հաղթի, արդեն ունեն ապացույց, որ Փաշինյանի վարչական ռեսուրսը չի աշխատում։ Սա Փաշինյանի վարչական ռեսուրսն է։ Որ բաց միջոցառմանը, որտեղ բազմաթիվ կամերաներ ու հսկիչներ կան, ստուգողներ կան, էդ պետաշխատողները չեն գալիս, վաղը գնալու են փակ-գաղտնի քվեարկությանը Նիկոլ ընտրե՞ն։ Չեմ կարծում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>