Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Փաշինյանի հայտարարությունն անհիմն է. Կառավարության որոշմամբ եւ «կադաստրի թղթով» Հովհաննավանքի հողն ու շինությունները Մայր Աթոռի սեփականությունն են․ Հետք

Հետք-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ կրկին բորբոքված կրքերին եւ, մասնավորապես, Հովհաննավանքի այլեւս նախկին հոգեւոր հովիվ տեր Արամին, որը Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ է հռչակվել եւ այժմ պաշտոնապես աշխարհական է՝ Ստեփան Ասատրյան անունով, հայտարարեց.

«Եթե ես ճիշտ գիտեմ, Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են Կառավարության հաշվեկշռում, եւ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: Ես կարծում եմ, որ էնտեղ, որտեղ չկա հոգեւոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերեցների թե երեցֆեյքերի խմբեր են գործում, մենք կարող ենք, կա բոլոր բարոյական եւ իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը եւ տեր Արամին եւ նրա նման քահանաներին բոլոր ձեւերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգեւոր կյանքը»:

Փաշինյանի պնդումը Հովհաննավանքի վերաբերյալ հիմք չունի, այլ կերպ ասած՝ նա ճիշտ չգիտի, թե ում է պատկանում Հովհաննավանքը, բայց առանց փաստերը ստուգելու, շարունակել է թեման ու խոսել «բարոյական եւ իրավական» հիմքերով հուշարձանները Մայր Աթոռից հետ վերցնելուց:

Բանն այն է, որ Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, սեփականության իրավունքով պատկանում են Մայր Աթոռին: Ավելին՝ 2005 թ. փետրվարի 17-ին Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը որոշել էր անհատույց սեփականության իրավունքով ՀԱԵ-ին օտարել վերջինիս պատկանող վանքերի ու եկեղեցիների զբաղեցրած եւ դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք մինչ այդ Մայր Աթոռին էին հանձնված անհատույց օգտագործման իրավունքով:

ՀԱԵ-ն այս ամենը հավաստող ապացույց ունի՝ սեփականության վկայական կամ, Փաշինյանի ասած, «կադաստրի թուղթ»:

Համաձայն Կադաստրի կոմիտեից «Հետքի» ձեռք բերած տեղեկանքի՝ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանն են պատկանում թե՛ Հովհաննավանքի հողամասը, թե՛ դրա վրա կառուցված շենք-շինությունները: ՀԱԵ-ի այս իրավունքը կադաստրի կողմից պետական գրանցում է ստացել ավելի քան 20 տարի առաջ՝ 2005-ի մարտի 25-ին (տեղեկանքը՝ ստորեւ):

Հողամասի չափը, ըստ Կադաստրի կոմիտեի քարտեզի, 7.896 քմ է կամ 0,78 հեկտար: Այս հողամասն է, որ 2005-ին ՀՀ կառավարությունն անհատույց օտարել է ՀԱԵ-ին: Նկատենք, սակայն, որ Կառավարության որոշման մեջ Հովհաննավանքի հողամասը նշված է 8.900 քմ:

Գործադիրի այս որոշմամբ Արագածոտնի մարզում Մայր Աթոռին են օտարվել վերջինիս պատկանող 21 եկեղեցիների ու վանքերի զբաղեցրած հողամասերը, որոնց ընդհանուր մակերեսը 86.770 քմ է կամ 8,67 հա: Իսկ ընդհանուր առմամբ 2005-ին Կառավարությունն անհատույց ՀԱԵ-ին է օտարել Երեւանում ու 10 մարզերում գտնվող 172 վանքերի ու եկեղեցիների հողամասերը, եւս 6-ի հողամասերի մակերեսները ենթակա էին ճշտման, ապա օտարման:

ՀԱԵ-ն, լինելով Հովհաննավանքի եւ մյուս վանքերի ու եկեղեցիների հողի եւ շենք-շինությունների օրինական սեփականատերը, դրանց հանդեպ ունի ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներ:

Սահմանադրության 60-րդ հոդվածն ամրագրում է. «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք»: Այսինքն՝ այն ամենը, ինչ այսօր կատարվում է կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի կողմից, նրա պաշտոնյա եւ ոչ պաշտոնյա աջակիցների մասնակցությամբ, իրականացվում է Մայր Աթոռին սեփականության իրավունքով պատկանող տարածքում:

Քանի որ վերջին շրջանում Փաշինյանը (խոսքը ոչ թե ՀՀ քաղաքացի Ն. Փաշինյանի, այլ Կառավարության կամ ԱԺ նիստում հանդես եկող իշխանության գործադիր թեւի ղեկավարի՝ վարչապետի մասին է), նրա օրինակով էլ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ հանդիսացող պաշտոնյաները պարբերաբար հանդես են գալիս Գարեգին Բ-ի եւ ՀԱԵ-ի տարբեր ներկայացուցիչների հասցեին կոշտ, այդ թվում՝ անպարկեշտ բառամթերքով քննադատությամբ, իսկ մյուս կողմից՝ վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարում է հոգեւոր կյանքի բացակայության, ինչ-որ խարդավանքների ու «ֆեյքերեցների» մասին, կարգալույծ արված նախկին հոգեւորականի մասին էլ ասում, թե «տեր Արամին եւ նրա նման քահանաներին բոլոր ձեւերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգեւոր կյանքը», հարկ է հիշեցնել, որ Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ ամրագրում է. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»:

Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն առնվազն իր հայտարարություններով ձեռնոց է նետում ոչ միայն ՀԱԵ-ին, այլեւ Սահմանադրությանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>