Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան
29
Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Պատերազմ Արցախում
Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի հարցով ազդանշաններ չի ստացել. Գալուզին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելին չի ազատում Արցախում հայության դեմ հանցագործություններին մեղսակցությունից Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, բայց նաև պատմական նշանակություն. Ռուբեն Մելքոնյան Ոչ լեգիտիմ խորհրդարանը ընտրելու է ոչ լեգիտիմ վարչապետ Մինչ Սահմանադրական դատարանը քննում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, ՔՊ-ում պաշտոնակռիվ է Զրպարտության գործով դատարանը Ստեփան Ասատրյանի վրա է դրել ապացուցման բեռը Ազատություն Արմեն Աշոտյանին. Օրվա լուսանկար Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը

Արշակ Սրբազանի հայտարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութերի վերաբերյալ

Արշակ Սրբազանը թելեգրամյան էջում արձագանքել է համացանցում տարածված տեսանյութերին․ «ՀՈՐԻՆՎԱԾՔՆԵՐԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ Տեղեկացա, որ համացանցով տարածվում են անպատշաճ բովանդակությամբ ինչ-որ տեսանյութեր, դրանք փորձելով կապել իմ և ընտանիքիս հետ։ Դրան զուգահեռ էլ, իրեն լրատվամիջոց համարող մի զրպարտչամիջոց երկնել է, իբրև թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ եմ ներկայացրել։

Իշխող քաղաքական ուժի տխրահռչակ ղեկավարի օգտագործած բառապաշարի ու նախասիրությունների համատեքստում՝ շատ բնական եմ համարում, որ իրեն սպասարկող լրատվամիջոցները այլ ընտրություն չունեն, քան տարածելու «Երկրի հակառակ կողմը» վերնագրված պղծապատումին չզիջող այլասերություններ ու զրպարտություններ: Մարդկանցից շատեր ինձ խորհուրդ էին տալիս արագ արձագանքել և հերքել: Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել:

Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը: Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, ինչպես և քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն։ Ուղղակի զավեշտական է, թե երկրի շուրջ ծավալվող վտանգավոր զարգացումների, հասարակության պառակտման, մոլեգնող հանցավորության և նմանօրինակ ծանր մարտահրավերների պայմաններում ինչպիսի խեղկատակություններով է զբաղված իշխող քաղաքական ուժի քարոզչամեքենան, անշուշտ, հետևելով գործադիր իշխանության ղեկավարի հակաօրինական ուղորդումներին, այդ թվում և՝ հրապարակային։ Եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրությանը պառակտելու, մարդկանց ահաբեկելու իշխանության հայտնի գործելաոճը,համոզված եմ, որևէ արդյունք չի ունենալու։

Խնայեք Ձեր էներգիան, պարոնայք և տիկնայք, այն ձեզ պետք է լինելու պատասխանատվության ժամին, երբ ամբողջապես կբացահայտվեն «ձեր երեսներիհակառակ կողմերը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>