Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

ՔՊ ներքին չաթը՝ հանցագործության մատերիալ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «2018 թվականի ապրիլի 23-ից մինչև 2020 թվականի մարտ ամիսը, հրապարակ լցնելու խնդիր Նիկոլ Փաշինյանը չի ունեցել․ նրա մի կոչով հավաքվել են հազարավոր մարդիկ, նրա մի կոչով պետական ինստիտուտներ են պաշարվել, խախտվել սահմանադրական նորմեր։ 2020 թվականից, սակայն, նրա համար հրապարակ լցնելը մեծ պրոբլեմ էր, իսկ պատերազմից հետո՝ գրեթե անհնար․ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին 2020-ից հետո, տարբեր լրագրողական ուսումնասիրությունները ցույց եռն տվել, որ մարդ հավաքվում է բերման ենթարկելու արդյունքում։ Իհարկե՝ ոստիկանները չեն փռում ասֆալտին ու բերման ենթարկում, բայց հորդորով, սպառնալիքով, աշխատանքը կորցնելու վախից և այլ բաներից դրդված՝ մասնակցում են։ Այս առումով, երեկվա հրապարակումը որքան էլ աղմկահարույց էր, բայց նորություն չէր։ Ուղղակի մեր իմացածը հիմնավորվեց պաշտոնապես։

Ի՞նչ է տեղի ունենում․ էկոնոմիկայի նախարար, նախկին հանրապետական, ներկայում ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանը «Հետք»-ի լրագրողին գցում է Ֆեյսբուքում ՔՊ-ի ներքին չաթ։ Խումբն ունի 850-ից ավելի անդամ՝ Փաշինյանը, ՔՊ ղեկավարությունը, պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ և այլն։ Լրագրողն ուսումնասիրում է, թե ինչ են քննարկում ու բացահայտում է․  2023 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի գլխավոր հանրահավաքն էր, որին ընդառաջ՝ Նիկոլը խմբում խնդրում-հրահանգում է, որ ով քանի հոգու կարողանում է՝ բերել հավաքին, ընտանիքի անդամներ, բարեկամներ, ընկերներ, համախոհներ և այլն, ապացուցելու բան ունեն։ Ու ՔՊ-ական պաշտոնյաները կիսվում են իրենց փորձով, թե ով քանի հոգի կարող է բերել։ Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլի ինչի՞ն էր պետք մարզերից մարդ հավաքել։ Ընդամենը երկու օր առաջ հիշեցրել էի այդ տեսարանը․ ում մոտենում էր լրագրողը, պարզվում է՝ Վանաձորից է, Արտաշատից է, Գյումրուց է, Ավինյանին աջակցող երևանաբնակ չկար։

Նիկոլն ասում է մարզպետներին՝ մարդ բերեք, բայց վարչական ռեսուրս չօգտագործեք։ Խիստ կասկածում եմ, որ այդ մարդիկ եթե պաշտոնյաներ չլինեն, կարող են իրենցից բացի այլ մարդու ներկայություն ապահովել․ ՔՊ-ական մարզպետը կարո՞ղ է մարդ բերել կամ քաղաքապետը կամ նախարարը՝ առանց վարչական ռեսուրսի։ Վստահ եմ՝ ոչ։ Երբ Նիկոլը դիմում է այդ մարդկանց, արդեն վարչական ռեսուրսի չարաշահում է իր կողմից։ Բայց ուշագրավ է, որ հանրապետության ողջ տարածքից բերման ենթարկելով հպարտ քաղաքացիներին, կարողացել էր ընդամենը 5-6 հազար մարդ հավաքել։ 850 հոգանոց չաթում գրում է՝ որդ քանի հոգի կարողանում եք բերեք, ու հավաքվում է էսքան մարդ, մի քիչ ավելի։ Եթե ընդունենք, որ չաթում բոլոր գտնվողները մարդ էին բերել, ստացվում է, որ Նիկոլի հանրահավաքին չբերված մարդ չի եղել։

Իսկ քա՞նի չաթ կա ՔՊ-ում։ Կարող է՞ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավում, կոնկրետ սեպտեմբերի 8-ին Նոր Նորքի հավաքում Ավինյանն էլ իր ներքին չաթում էր նման հրահանգ տվել․ բլոգեր Արթուր Չախոյանը ում մոտենում էր, մանկապարտեզի, դպրոցի, մշակութային հիմնարկի աշխատողներ էին ցուցակով բերվել։

Հետաքրքիր է, նիկոլենց չաթում ընտրությունների ժամանա՞կ ինչ քննարկում էր, ի՞նչ հրահանգներ էր տվել Նիկոլը, ինչքա՞ն մարդու է հրահանգել բերել քվեարկության, ինչ մեթոդներ գործադրել։ Թե ինչպես եղավ, որ չունենալով աջակիցներ, որոնք կգային հանրահավաքների, Ավինյանը հավաքեց այդքան ձայն, թե ինչպես եղավ, որ ունենալով ավելի քիչ քվե, քան ընդդիմությունն էր, Ավինյանը ստացավ քաղաքապետի պոստը, դրա պատասխանն էլ, կարծում եմ, պետք է փնտրել ՔՊ այս չաթում, Նիկոլի՝ իր սատելիտ կուսակցությունների հետ ներքին չաթերում։ Իսկ 2021-ի ընտրությունների՞ն ինչ հրահանգներ է եղել։ Իսկ Գյումրու ընտրություններո՞ւմ ինչ հրահանգներ էր եղել։ Իսկ էն որ ՔՊ-ն ավելի շատ փող ծախսում է  մյուսների հակագովազդի, քան իր գովազդի վրա, դրա մասի՞ն ինչեր են քննարկել փակ խմբերում։

Վաղը եկեղեցու դեմ ակցիաներ է պլանավորում Նիկոլ Փաշինյանը․ հետաքրքիր է՝ էդ չաթում է՞ էլի գրելու՝ որդ քանի հոգի կարողանում եք բերեք՝ բազմամարդությունը և էներգետիկան ապահովելու համար, թե՞ Նիկոլը մի հատ էլ առանձին աղանդավորների չաթ է ղեկավարում, էնտեղ է տալիս եկեղեցու դեմ հրահանգները։

Սա հարցի քաղաքական կողմն է։ Բայց այն ունի նաև իրավական կողմ։ Այն, ինչ արել են ՔՊ-ականների 850 հոգանոց փակ խմբում, նախատեսված է քրեական օրենսգրքով։ Ո՞ւր են գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահ, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը։

Այսօր լուր կարդացի, որ Նաթան սրբազանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում։ ՔՊ-ականները ձայնագրություն էին տարածել, թե կարգալույծ եղած աբեղան սրբազանին բողոքում է, թե Վեհափառը պարտադրում է իրեն՝ ընտանիքի անդամների հետ, մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։ Նույն օրը հարուցվեց քրեական գործ՝ «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը․․․» և այլն հոդվածով։ Նմանատիպ գործով կալանավորվեց Արագածոտնի թեմի առաջնորդը: Նիկոլենց ՔՊ-ի փակ խմբի գործով ո՞ւր է հանրային քրեական հետապնդումը։ Եկեղեցու պարագայում 2 հոգու խոսակցություն էր, ՔՊ-ի պարագայում՝ 850։

Սա ՔՊ-ի մասնակցությամբ հերթական կուսակցական կոռուպցիոն նյութն է, որի մասին դարձյալ քրեական հետապնդում չի լինելու։ Նախորդները վերաբերում էին կասկածելի դրամահավաքներին։ Վստահեցնում եմ, որ եթե ընդդիմադիրների այսպիսի չաթ լիներ ու քննարկեին միտինգին մարդ բերելու հարցը, կլինեին բազմաթիվ կալանքներ․ անգամ իրենց սարքած ձայնագրությունների հիման վրա են կալանք տալիս։ Սա՛ է երկակի ստանդարտը, որը Հայաստանի այս իշխանությունը լավագույնս իրականացնում է ու որի առկայությունը շատ է զռում ու զզվացնում է արեն։

Քաղաքացիները նիկոլական դատավոր Դանիբեկյանին հարցեր են ուղղում նրա համար ոչ դուրեկան, կալանավորում են, ոչ նիկոլական դատավոր Արսեն Նիկողոսյանին սպառնում են, քրգործ չի հարուցվում։ Բարձրագույն կրթութուն չունեցող ՔՊ-ականին դարձնում են պատգամավոր, իսկ բարձրագույն կրթություն ու մասնագիտական որակավորում ունեցող ոչ ՔՊ-ականին չեն ընտրում պետական անկախ հանձնաժողովում որպես անդամ։ ՔՊ-ամերձ դատավորը դատական ակտը չի տրամադրում, ոչինչ չեն անում, ՔՊ ոչ սիրելի դատավորը չի հրապարակում, ազատում են աշխատանքից, գործից հանում են։ Սերժի ժամանակ ընտրություններում մեկ հասցեում 25 հոգի գրանցվում էր, համարում էին՝ ընտրությունները կեղծվել են, Նիկոլի ժամանակ մեկ հասցեում 175 ընտրող է գրանցվում, ընտրություններն ազատ են, արդար ու թափանցիկ։ ԱԱԾ ու ՀՔԾ պետերն ու Նիկոլը որոշում են Քոչարյանին կալանքի տանել, քրեական գործ հարուցվում է այդ մասին հայտնողի նկատմամբ, հոգևորականներին գաղտնալսում են, քրեական գործ է հարուցվում հոգևորականների նկատմամբ։ Ընդդիմադիր ավագանին նիստի չի մասնակցում, հեռացնում են, իշխանականը չի մասնակցում, ոչինչ չեն անում։ Սևանի ափին առանձնատուն սարքելու համար ընդիմադիրի նկատմամբ քրգործ են հարուցվում, ՔՊ-ական դեպուտատի դեմ՝ ոչ, Երևանի քաղաքապետի հոր դեմ՝ ոչ։ Դե կասի՝ էդ համբալներն ո՞վ են, որ իմ դեմ գործ հարուցեն։

Կարճ ասած՝ երբ Նիկոլը որևէ ակցիա է անում, կլինի հավաք, կլինի շոու խաղաղության խաչմերուկի մասին, իրական Հայաստանի մասին, կրթությունը նորաձև է կրկեսի մասին, համայնք այց, այսպես կոչված՝ չնախատեսված կանգառ որևէ գյուղում, ու մասնակցում են ձեր աչքին անսովոր թվով շատ մարդիկ, հիշեք, որ դա կազմակերպվել է 850 հոգու մասնակցությամբ, ներքին չաթում հրահանգներով։

Վստահեցնում եմ, եթե Նիկոլը մի հանցանք անի ուղիղ եթերում, չհավատաք, թե նրա՝ դատախազության գծով օգնական Աննա Վարդապետյանը, ՆԳ գծով օգնական Արփինե Սարգսյանը, ՔՊ-ականների իրավունքների գծով օգնական Անահիտ Մանասյանը, քննչական կոմիտեի գծով օգնական Արթուր Պողոսյանը մատը մատին կտան։ Մատը մատին չեն տվել 5 հազար զոհերի դեպքում, մատը մատին չեն տվել 12 հազար քառակուսի կիլոմետր հանձնելու դեպքում, մատը մատին չեն տվտվել պետական բյուջեն մսխելու և բազմաթիվ այլ դեպքերում։

Սրանք ընդամենը փաստեր են հաջորդ իշխանության ձեռքին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>