Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Փաշինյանի՝ Եկեղեցու դեմ սադրանքը կարող է հանգեցնել ներհանրային բախման․ հայտարարություն

Լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների ղեկավարների հայտարարությունը՝ ուղղված ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու մասնակցությամբ, ատելության խոսքի, զրպարտիչ նյութերի միջոցով, տևական ժամանակ է՝ թիրախավորել են Հայ Առաքելական սուրբ եկեղեցին (ՀԱԵ):
ՀՀ Սահմանադրությամբ ՀԱԵ-ն անջատ է պետությունից, և որևէ պաշտոնյա եկեղեցու գործերին ուղղակի և բացահայտ միջամտելով ՝գերազանցում է իրեն վերապահած լիազորությունները, կոպտորեն խախտում ՀՀ Սահմանադրությունը, օրենքները:
«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն՝ պետությունը չի միջամտում եկեղեցու օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն: Ըստ այդմ՝ պետությունը չի կարող խառնվել Եկեղեցու ներքին գործերին, այդ թվում՝ Կաթողիկոսին փոխելու հարց բարձրացնել:
Եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների դեմ ուղղված արշավն իշխանության, նրան սպասարկող քարոզչության կողմից ուղեկցվում է ոչ միայն իրավանորմերի, այլ նաև հանրային բարոյականության, ավանդույթների կոպտագույն ոտնահարմամբ՝ խորացնելով առանց այդ էլ տարանջատված հասարակության պառակտումը:

2018թ. հասարակությանը սևերի-սպիտակների բաժանմամբ նշանավորված իշխանությունը տևական ժամանակ է այդ տարանջատումը փորձում է կիրառել նաև հավատացյալ ժողովրդին պառակտելու նպատակով: Այդ ճանապարհին միջոցների մեջ խտրություն չի դրվում. Ն. Փաշինյանն իր բոլոր հակաօրինական, հակաեկեղեցական գործողությունները ներկայացնում է՝ «որպես եկեղեցու հավատավոր հետևորդ» գործելու քարոզչական կեղծ հիմնավորմամբ, ինչը պետության ղեկավարի կողմից սեփական լիազորությունների վերազանցումը քողարկելու ծխածածկույթ է:

Ատելության և թշնամանքի խոսույթը՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, իրականում լրջագույն սպառնալիք են ներհանրային համերաշխությունը խափանելու տեսանկյունից:

Վերջին ամիսներին և անցած շաբաթվա ընթացքում մի շարք բարձրաստիճան եկեղեցականների ապօրինի կալանավորմամբ շարունակվող արշավը, սակայն, առաջիկա օրերին կարող է խիստ վտանգավոր դրսևորում ստանալ:

ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը (նախկինում Տեր Արամ քահանա Ասատրյան) հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ Փաշինյանն ամենակոշտ և գռեհիկ բառապաշարով հայտարարել է «Վեհարանն ազատագրելու» իր մտադրության մասին: Կան հիմնավոր կասկածներ, որ հոկտեմբերի 26-ին ՀԱԵ-ի կողմից կարգալույծ հռչակված Ս. Ասատրյանի հրավիրած ինքնահռչակ հավաքն իշխանությունը կարող է օգտագործել ՀԱԵ-ի դեմ զանգվածային ակցիա իրականացնելու, ատելության և թշնամանքի նոր ալիք գեներացնելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանի և եկեղեցին զավթելու փորձ ցուցաբերող նախկին հոգևորականի հակաեկեղեցական հայտարարություններն ու գործողությունները սադրանք են հղի վտանգավոր զարգացումներով: Այդ սադրանքը կարող է հանգեցնել ներհանրային բախման` հաշվի առնելով, որ ՀԱԵ-ի հարյուր-հազարավոր հետևորդներ էլ կարող են հանդես գալ ի պաշտպանություն Եկեղեցու:
Գործնականում, չունենալով ինստիտուցիոնալ որևէ հակակշիռ, ամբողջությամբ վերահսկելով իրավապահ և ուժային կառույցները, գործող իշխանությունը հանուն քաղաքական նպատակների, նպաստելով հանրության շրջանում ատելության մթնոլորտի ավելացմանը, կարող է դիմել արկածախնդիր քայլերի՝ դրանից բխող անդառնալի հետևանքներով:

Տեղի ունեցողն ամբողջությամբ հակասում է իրավական, ժողովրդավարական պետության գաղափարախոսությանը, Հայաստանում սահմանադրորեն պաշտպանվող խղճի ու կրոնի, այդ թվում` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ քաղաքացիներիս, հոգևոր սպասավորների գործունեության ազատությանը, և համարժեք հակազդեցության բացակայության դեպքում կարող է հանգեցնել ընդհուպ քաղաքացիական աղետալի բախումների:

Մենք՝ հարյուր-հազարավոր հավատացյալ քաղաքացիներ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ ենք, և այսօր, երբ իշխանությունները պառակտում են մեր եկեղեցին, հալածանքների, հետապնդումների են ենթարկում հոգևորականներին, ում մոտ մենք մկրտվել ենք, ում քարոզները մենք լսել և լսում ենք, նրանց բանտարկում են, կեղեքում են, ոտնահարում են ոչ միայն նրանց, այլև մեր բոլորիս արժանապատվությունը. դա մեզ ոչ միայն խորապես վիրավորում է, այլև հարվածներ է հասցնում մեր կրոնի, խղճի, խոսքի ազատությանը:

Հաշվի առնելով այն, որհակաեկեղեցական գործողություններում իշխանությունները ոտնահարում են՝ ինչպես ՀՀ սահմանադրական կարգի հիմք հանդիսացող կառուցակարգերը, այնպես էլ՝ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության բազմաթիվ կոնվենցիաներ ու իրավանորմեր՝ լրատվամիջոցների ներքոստորագրյալ խմբագիրներս, լրագրողական կազմակերպություններս, դիմում ենք Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ կոչ անելով իրենց հասու միջոցներով թույլ չտալ հանրային բախման իրական սպառնալիք ներկայացնող այդ միջոցառումը, հորդորել ՀՀ իշխանություններին հրաժարվել ներհասարակական պառակտման ներկայիս գործելաոճից և խստորեն հետևել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերն արձանագրող ՀՀ Սահմանադրությանն ու խոսքի, խղճի, կրոնի, հավատքի ազատությունը պաշտպանող միջազգային իրավանորմերին:

Հայտարարությունը ստորագրել են.

1. Սաթիկ Սեյրանյան- Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
2. Շավարշ Գևորգյան- Հ2 հեռուստաընկերություն, «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար
3. Արմենիկա Կիվիրյան- News.am կայքի գլխավոր խմբագիր
4. Արամ Աբրահամյան- «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
5. Նարեկ Գալստյան- 24News-ի տնօրեն
6. Հարություն Հարությունյան-«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն
7. Բորիս Մուրազի – Politik.am-ի խմբագիր
8. Սևակ Կ. Հակոբյան- Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր
9. Սոնա Տռուզյան- «Փաստինֆո» կայքի խմբագիր
10. Ժաննա Ծառուկյան – «ԼայվՆյուզ.ամ / Livenews.am-ի գլխավոր խմբագիր
11. Փայլակ Ֆահրադյան- irakanum.am կայքի խմբագիր
12. Փիրուզա Մելիքսեթյան – irates.am-ի գլխավոր խմբագիր
13. Անի Գևորգյան- Newday.am լրատվական կայքի խմբագիր
14. Վահագն Բոյաջյան- MediaHub-ի տնօրեն
15. Տաթև Այվազյան -Armday.am կայքի գլխավոր խմբագիր
16. Բագրատ Եսայան- «Երկիր Մեդիայի» տնօրեն
17. Արկադի Գրիգորյան- Tert.am գլխավոր Խմբագիր
18. Գևորգ Էմին-Տերյան-Oragir.News կայքի գլխավոր խմբագիր
19. Անահիտ Ոսկանյան -panorama.am կայքի խմբագիր
20. Վահե Սարգսյան- Yerkir.am-ի գլխավոր խմբագիր
21. Կարեն Անտինյան-Blognews. am գլխավոր խմբագիր
22. Սևակ Հակոբյան-Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>