Փաշինյանն իր գնահատանքն է հայտնում Ալիևին
Նիկոլ Փաշինյանը իր գնահատանքն է հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
«Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքը արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը»,- Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան. «Ղազախաստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։ Գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերն ուղղել նաև Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին»։
Աղբյուրը` Panorama.am

