ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան
27
Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Բաքվի բանտում պահվող Լյուվիգ Մկրտչյանը կնոջ հետ վերջին անգամ խոսել է հունիսի 19-ին. Փաստաբանը դիմել է Ալիևին Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. Սուրենյանց Փրկարարները հայտնաբերել են երեկ մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իշխանական պատգամավորի եղբոր ծեծի գործով 2 ձերբաալված կա. ՔԿ Մարդկանց մոխրшցման պատճառ դարձած վթարի գործով ձերբակալվածներ կան 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին. MakaryanNews. TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին (տեսանյութ) Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով. Արփինե Հովհաննիսյան Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ավինյանի գրոհը Փաշինյանի ընտրազանգվածի վրա. փողոցային առևտրականներից 6 տոննա ապրանք է առգրավվել Ավինյանի գլխավորած Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինծառայողների թիվը հասել է 624-ի Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին փորձում է ճնշում գործադրել Գարեգին Բ կաթողիկոսի վրա՝ ստիպելով նրան հրաժարական տալ, այդպիսով խախտելով Հայաստանի Սահմանադրությունը, որն արգելում է պետական պաշտոնյաներին միջամտել Եկեղեցու ներքին գործերին։

Երբ Կաթողիկոսը մերժեց հրաժարական տալ, Փաշինյանը գտավ նրան հեռացնելու այլ միջոց՝ օրինականության քողի տակ։ Նա այժմ առաջ է բերում կեղծ պատրվակ, թե Կաթողիկոսը խախտել է Հայաստանի օրենքը՝ հոգևորականներին կոչ անելով մասնակցել հակափաշինյանական բողոքի ակցիային։ Սակայն սա չի կարող համարվել հանցագործություն, ընդհակառակը, սա  պաշտպանված խոսքի ազատություն է, որը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է։

Վերջերս Փաշինյանը խորհրդարանում պարծեցավ, թե քանի որ ժողովուրդը չի ապստամբում իր քաղաքականության դեմ, ուրեմն համաձայն է իր հետ։ Իրականում, Հայաստանում նրանք, ովքեր բողոքում կամ հակադրվում են նրան, ազատվում են աշխատանքից, ձերբակալվում և բանտարկվում, իսկ Սփյուռքի ընդդիմախոսներին արգելվում է մուտք գործել Հայաստան։ Նախ, Փաշինյանը լռեցնում է նրանց, հետո հայտարարում, թե ժողովուրդն աջակցում է իրեն։ Սա է այն «ժողովրդավարությունը», որ նա բերել է Հայաստան։

Փաշինյանը մոռանում է, որ հայ ժողովրդի ավելի քան 90 տոկոսը, թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, ինչը նշանակում է, որ եկեղեցու միլիոնավոր աջակիցները զգալիորեն գերազանցում են նրա նվազող աջակիցների թվին։

Վերջին ամիսներին Փաշինյանը հրամայել է ձերբակալել երկու արքեպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանին և մի քանի այլ անձանց՝ կեղծ մեղադրանքներով: Այս ամսվա սկզբին արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման՝ հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով: Անցած շաբաթ Փաշինյանը ձերբակալեց նաև Արագածոտնի թեմի առաջնորդ, Կաթողիկոսի զարմիկ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, ինչպես նաև տասնյակ հոգևորականների և աշխատակիցների՝ եկեղեցական գույքի և նրանց տների խուզարկություններից հետո։ Մեղադրանքը հիմնված էր դժգոհ հոգևորականի հայտարարության վրա, թե իբր եպիսկոպոսը կոչ է արել իրեն մասնակցել 2021 թվականին Փաշինյանի դեմ կազմակերպված հանրահավաքին: Այս ձերբակալությունները նպատակ ունեն վախեցնել ուրիշներին, որպեսզի նրանք չհանդգնեն ընդդիմանալ Փաշինյանին։

Հայ Առաքելական Եկեղեցին դատապարտեց անցած շաբաթվա ապօրինի ձերբակալությունները՝ կառավարության գործողությունները որակելով որպես «բռնաճնշումներ Հայոց եկեղեցու դեմ» և համեմատելով դրանք «բնորոշ ամբողջատիրական համակարգերի» հետ։ Կանադայի, ԱՄՆ արևելյան և արևմտյան թեմերի երեք առաջնորդները համատեղ հայտարարությամբ քննադատեցին Հայաստանի կառավարությանը՝ եպիսկոպոս Պռոշյանին ձերբակալելու համար և իրենց աջակցությունը հայտնեցին Կաթողիկոսին։

Հաջորդ տարվա հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, վարչապետն ակնհայտորեն փորձում է վերացնել հնարավոր մրցակիցներին և մաքրել քաղաքական դաշտը հակառակորդներից։

Հայաստանում դատարաններն անկախ չեն կառավարությունից. դատավորները կատարում են Փաշինյանի հրահանգները: Չպետք է մոռանալ, որ 2018 թվականին իշխանության գալուց հետո Փաշինյանն ամբարտավանորեն հայտարարեց. «Կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի»:

Վատթարացնելով իրավիճակը՝ Փաշինյանի շրջապատը կոչ է անում կառավարությանը ձերբակալել Ռոբերտ Ամստերդամին՝ Միացյալ Նահանգներում գործող հայտնի միջազգային փաստաբանին, որը Հայաստանում է Սամվել Կարապետյանին պաշտպանելու համար: Ամստերդամը հայտարարել էր. «Մենք ամեն օր գրոհելու ենք Հայաստանի վրա, մինչև չազատեն Սամվել Կարապետյանին»: Ավելի ուշ նա պարզաբանել է, որ խոսքը  միջազգային իրավական և քաղաքական ճնշման մասին է, այլ ոչ թե ֆիզիկական գործողությունների: Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունն անցած շաբաթ ձերբակալեց Ալեքսանդր Կոչուբաևին՝ բանտարկված արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի փաստաբանին՝ դատական համակարգը քննադատելու համար: Իրավաբանների միջազգային հանձնաժողովը խստորեն դատապարտեց նրա ձերբակալությունը:

Կառավարության հակաեկեղեցական գործողությունները, կարծես, նախերգանք են Կաթողիկոսի դեմ քրեական մեղադրանքներ առաջադրելու՝ նրան ավելի հլու հնազանդ հոգևորականով փոխարինելու համար: Միևնույն ժամանակ, ադրբեջանցիները ողջունում են բարձրաստիճան հայ հոգևորականների ձերբակալությունները՝ նրանց կոչելով «ռևանշիստներ»: Ադրբեջանական հարձակումները Հայոց եկեղեցու վրա գլխավորում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն:

Վարչապետ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթն անցած շաբաթ հրապարակեց 2023 թվականի հեռախոսազրույցի ձայնագրություն՝ Կաթողիկոսի նախկին գավազանակրի և արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանի միջև, որտեղ քննարկվում էր Կաթողիկոսի կողմից հոգևորականների վրա գործադրված ենթադրյալ ճնշումը՝ մասնակցելու Փաշինյանի դեմ կազմակերպված հանրահավաքին։

Այդ ձայնագրության հրապարակումից հետո կառավարության քննչական կոմիտեն հայտարարեց, որ հարուցվել է «քրեական վարույթ»։

Ուզում եմ երկու դիտարկում անել.

1. Քանի որ այս հեռախոսազրույցը ձայնագրվել է 2023 թվականին, ինչո՞ւ է կառավարությունը այն պահել երկու տարի և հրապարակում միայն հիմա։ Պատասխանը պարզ է՝ սպասել է ամենահարմար պահին՝ հեռախոսազրույցը օգտագործելու որպես ապացույց Կաթողիկոսի դեմ։

2. Որևէ մեկի հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելն անօրինական է։ Ես տեղյակ չեմ որևէ դատարանի որոշման մասին։

Եթե մոտ ապագայում Կաթողիկոսը ձերբակալվի և բանտարկվի, արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞ և կպաշտպանի Եկեղեցին, թե՞ կմնա իր ինքնակամ կոմայի մեջ։

Նրանք, ովքեր կոչ են անում հայերին ձեռնպահ մնալ որևէ գործողությունից և սպասել հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին, վտանգի տակ են դնում այն, որ մինչ այդ Հայաստանը գուցե այլևս գոյություն չունենա։

Բոլոր նրանք, ովքեր այժմ խախտում են օրենքները և զբաղվում հակահայկական գործունեությամբ, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն և պատժվեն Հայաստանի հաջորդ հայրենասեր կառավարության կողմից։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>