Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

«Կոռուպցիոներ սրիկաները»՝ ըստ ՔՊ-ի և իրականում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ազգային ժողովն այսօր դատակրանի դահլիճ էր հիշեցնում, ՔՊ-ական երեսփոխաններն ում ուզում՝ հայտարարում էին կոռուպցիոն սրիկա։

Ձեզանից քա՞նիսն է հավատում, թե Գյումրու քաղաքապետը իրոք բռնված է կոռուպցիայի համար ու քա՞նիսն է հավատում, որ բռնված է նրա համար, որ Գյումրիում իր հաղթանակի պատճառով ՔՊ-ն թունավոր քաղաքական հղիություն է տանում։ Նման թունավոր հղիություն տանում էր նաև Փարաքարում․ Փարաքարի համայնքապետը սպանված է, Գյումրունը՝ կալանավորված, լիազորությունները՝ կասեցված, արդարադատությունն  էլ՝ անհասկանալի մարդկանց ձեռքին։ Քա՞նի անուն տամ, որ հենց հաղթել են ՔՊ-ին, բայց այսօր դատվում են որպես կոռուպցիոներ։ Հանցագործությունը, կարծում եմ, կաշառքը չէ, կոռուպցիան չէ, հանցագործությունը ՔՊ-ին հաղթելն է համարվում։ ՔՊ-ականների կոռուպցիայի մասին բացահայտում անողին ծեծում են, իսկ իշխանության հորինած փաստերի հետևից ուղարկում են իրավապահ համակարգը։

Հայաստանում գոյություն ունի սահմանադրություն, որի մասին ՔՊ-ում երևի քչերը գիտեն կամ այնքան են ոտնատակ տվել, որ մոռացել են մայր օրենքի բարձրագույն իրավական ուժ ունենալու մասին։ Այ էդ սահմանադրության համաձայն, «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: Էսօր ՔՊ-ականները մեռան այս հոդվածը խախտելով։ Նման սովորություն ունեն, իհարկե, Նիկոլի դեմ լիքը հայցեր կան անմեղության կանխավարկածը խախտելու համար։

Իհարկե՝ վերջին տարիներին տեսել ենք, թե ինչպես է ՔՊ-ն իր քաղաքական հարցերը լուծում, ինչ արագությամբ ու առանց հիմնավորումների։ Իրավական գնահատական չտալով հանդերձ, ասեմ, որ ինչ հրապարակել են իշխանությունն ու նիկոլապատկան ընտանեկան լրատվամիջոցները, ամենևին կաշառքի մասին չեն, ինչ-որ խառը խոսակցութուններ են, որ որոնք բոլորի հետ էլ կարող են լինել, նայած ոնց ես կտրում-կպցնում։ Խորհրդարանի ՔՊ-ական փոխխոսնակն ասում է՝ ընդամենը 6 ամիս քաղաքապետ աշխատելով՝ Վարդան Ղուկասյանը կաշառք է վերցրել։ Քննչական կոմիտեն անգամ նման մեղադրանք չի ներկայացրել։ Բայց ՔՊ-ականները, դառնալով քարոզչական գործիք, ֆեյքերի տրամաբանությամբ վերդիկտներ են տալիս ԱԺ ամբիոնից։ Հիմա կանդրադառնամ այս իշխանության տարբեր անդամների վերաբերյալ մի շարք կոռուպցիոն փաստերի, կոռուպցիոն մեղադրանքների ու հրապարակումների, ու տեսնենք՝ ո՞ր մեկի մասին է ՔՊ-ն աղմուկ-աղաղակ արել ԱԺ ամբիոնից, ում է կալանավորել կամ որ կալանավորել է՝ որքան ժամանակ անց է բաց թողել։

Այս ապրիլին պաշտոնից ազատվեց, մի քանի օր հետո ձերբակալվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը՝ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ ԱԺ ՔՊ-ական փոխխոսնակը կարո՞ղ է հիշել, թե ՍԱՏՄ պետը քանի ամիս պաշտոնավարելուց հետո հայտնվեց կոռուպցիոն սկանդալում․ 5 ամիս․ բայց որևէ անգամ նա ԱԺ ամբիոնից այդ մարդու հասցեին ասա՞ց «կոռուպցիոն սրիկա»։ Ինչո՞ւ։ Երևի, որովհետև ՔՊ-ականները, ըստ քպականների, ունեն անմեղության կանխավարկածի իրավունք։

Հուսամ՝ չեք մոռացել էկոնոմիկայի նախարարության դեպքը, 7 հոգի ձերբակալվեց կոռուպցիոն գործով, կալանավորվեց մի մասը, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, փոխնախարար բռնվեց, նույն գործով ՔՊ-ական նախարարն ազատվեց աշխատանքից, մինչ էսօր գնում է  քրեական գործը․ ըստ մեղադրանքի՝ մրցույթ էր հայտարարվել, մրցակցին դիտմամբ դուրս են թողել ու 1 մլն դոլարանոց տենդերը տվել ում ուզել են։ Տեսա՞ք Ռուբինյանը, Ալենը կամ որևէ այլ ՔՊ-ական ԱԺ ամբիոնից նիանց հասցեին ասի՝ «կոռուպցիոներ սրիկա»։ Չէ, դատավորին ծաղկեփունջ էին տանում։

Ընդամենը նախորդ շաբաթ ժամերով խուզարկեցին մանկավարժական համալսարանը ու ձերբակալեցին ռեկտորին, որը ՔՊ-ականների օրոք էր այդ պաշտոնի նշանակվել, ասում են՝ նախարարի կադրն է, պրոռեկտորին նաև, տնային կալանք տվեցին։ Ծանր մեղադրանք է՝ համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծել և ղեկավարել, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն, կաշառք ստանալ և այլն: Ինչ-որ չլսեցի ՔՊ-ականներն ասեին՝ «կաշառակեր սրիկա»։

ՔՊ-ական դիանա Գասպարյանի վերաբերյալ գործը ՔՊ կուսակցության այցեքարտերից է․ ամբողջ տնով՝ ինքը, ամուսինը, սկեսուրն ու սկեսրայրն անցնում են կոռուպցիոն գործով, էլ փողերի լվացում, էլ չգիտեմ ինչ։ Հիմա նրանք, ըստ Ռուբեն Ռուբինյանի ու մյուս ՔՊ-ականների, կոռուպցիոն սրիկա՞ են, թե չէ։ Կրկնում եմ, ես չեմ խախտում ոչ մեկի անմեղության կանխավարկածը, ես հնչեցնում եմ հարց․ եթե քննչական կոմիտեն ինչ-որ կասկածելի հաղորդագրություն է տարածում, ու ՔՊ-ն դրա մեջի մարդկանց համարումէ  կոռուպցիոներ սրիկա, ապա ի՞նչ կարծիք ունեն ՔՊ-ականների մասով։ Ի՞նչ կարծիք ունեն պաշտպանության նախարար Պապիկյանի ՔՊ-ական խորհրդականի մասով, որը կալանավորվեց հանցավոր կազմակերպություն ստեղծելու և հափշտակության գործով: Հիմա նա կոռուպցիոներ սրիկա՞ է, թե ոչ, ըստ ՔՊ-ականների․ եթե ոչ, ապա ինչու, իսկ եթե այո, ապա ինչու չեն հայտարարում այդ մասին։

ՔՊ կուսակցության այցեքարտ մեկ այլ կոռուպցիոն դեպք՝ դարի կոռուպցիան՝ ԱՆԻՖ անունով․ ասեք՝ իմանանք, քա՞նի կոռուպցիոներ սրիկա կա այդ գործի մեջ՝ ՔՊ վերնախավից, պետական բյուջեից մսխել են 60 մլն դոլարից ավելի։ ՔՊ կուսակցության մյուս այցեքարտը՝ կուսակցական դրամահավաքները՝ ծագումը թաքցրած հարյուր միլիոնավոր դրամ հանգանակությամբ։ Իշխող կուսակցությունը կասկածելի գումարներ է հանգանակել։ Բա ո՞ւր է «կոռուպցիոներ սրիկաներ» արտահայտությունը։ Կարծիք ունեմ, որ իշխանափոխությունից հետո ԱՆԻՖ-ի նմանությամբ ու էլ ավելի մեծ կոռուպցիոն դեպք է պայթելու․ խոսքը կորոնավիրուսի ժամանակ միլիարդավոր դրամների, հարյուր միլիոնավոր դոլարների ծախսն է․ կա քրեական գործ, անգամ ՔՊ-ական փոխնախարար կալանավորվեց-բաց թողնվեց, ու ՔՊ-ականները ոչ միայն չէին ասում կոռուպցիոներ սրիկաներ, այլև ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակը 4 րոպեանոց ճեպազրույցում 86 անգամ խնդրում էր հարգել անմեղության կանխավարկածը։

ՔՊ-ականների վերաբերյալ կոռուպցիոն բացահայտումները մենօրյա են, էլ չասեմ չհիմնավորված հարստացումը, չասեմ մամուլի ամենօրյա հրապարակումները, չասեմ Նիկոլի աներորդու՝ 7 տարում 8 տունը, որը չի հիմնավորվել, չասեմ Նիկոլի մոտ ասֆալտի նախարար աշխատածի ընտանեկան 250 հազար դոլարանոց դղյակը, որը չի հիմնավորվել ու չթվարկեմ լիքը այլ հարստացման դեպքեր։ Չասեմ ՔՊ-ականների՝ ազգուտակով պետհիմնարկները նվաճելը, որը դարձյալ մաքուր կոռուպցիա է։ Ընկերուհուն, նշանածին, Ամուսնուն ԱԺ-ում, նախարարություններում, ՊՈԱԿ-ներում աշխատանքի տեղավորելուց, ընկերոջը նախարար, մյուս ընկերոջը փոխնախարար, քավորին խորհրդական, քավորին մարզպետ ու չտեսանք, որ շրջանառվի «կոռուպցիոներ սրիկաներ» արտահայտությունը։

ՔՊ-ական քաղաքապետը եղբոր հետ է պետգնումների պայմանագիր կնքում, կոկորդիլոսագետը՝ քեռու, մյուս ՔՊ-ականը, որ իր կենսագրության մեջ գրում է «արու» եղբորը հողեր է ծախում, ամենուր կսկածելի եղանակով շինթույլտվություններ են, բայց ինչ-որ չենք լսում կոռուպցիոն սիկաներ արտահայտությունները ՔՊ-ականների շուրթերից։

Կարճ ասած՝ ուսումնասիրելով ՔՊ-ականների մասնակցությամբ պաշտոնապես հրապարակված կոռուպցիոն դեպքերն ու կասկածները, մամուլի հրապարակումներն ու չհերքված նյութերը, կարող ենք ասել, որ այդ կուսակցությունը պարզապես պայթում է կոռուպցիայից։ Բայց, սրանք ամեն ինչ անում են, որ կոռուպցիա ասելով ժողովուրդը հասկանա միայն նախկին իշխանությանը։ Չի ստացվում։

Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների ինչպիսի ու ինչ չափի կոռուպցիոն դեպքեր են բացահայտվելու իշխանափոխությունից հետո»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>