Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը
Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։
«Օրենքով սահմանված կարգով քաղաքապետի պարտականությունները կկատարի առաջին փոխքաղաքապետը», – նշեց Աղեկյանը եւ հավելել, որ այս պահին գործադուլ չկա:
«Ինչի՞ պիտի գործադուլ անենք, որ որոշ սադիրչներ ուրախանա՞ն»,-նշել է:

