Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Փաշինյանը Գյումրիում ձախողվեց․ Ի՞նչ կատարվեց իրականում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր՝ հոկտեմբերի 20-ի վաղ առավոտից Փաշինյանի ԱԱԾ-ն հարձակվել էր Գյումրու վրա։ Ջարդել էին քաղաքապետարանի դռները, պատուհանները։ Ինչ-որ հաղորդագրություն տարածեց քննչականը, իբր կաշառքի գործ է, 8 հոգու ձերբակալումել են, որոնցից մեկը քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։ Իրականում ի՞նչ է տեղի ունենում։ Խորհրդարանական նախորդ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ականները հայտարարեցին, որ իրենք հաշտ չեն նրա հետ, որ Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանն է։ Խնդիրը, ժողովուրդ ջան, անձը չէ, Վարդան Ղուկասյանը չէ․ ՔՊ-ն հաշտ չէ, որ գյումրեցին չի ընտրել ՔՊ-ին այնքան, որ կարողանար քաղաքապետ ունենալ, մերժել է Նիկոլ Փաշինյանին։ Գյումրու վրա հարձակման պատճառը, ըստ իս, սա է։

Սրանք սիրում են ասել, չէ՞, ժողովուրդը մեզ է ընտրել, ժողովրդի իշխանություն․ ժողովրդի քվեով ձևակերպված իշխանությանը ձերբակալեցին։ Ու սա միայն Գյումրիում չէ։ Հայաստանում կան մի երկու տասնյակ ընդդիմադիր համայնքապետեր․ իշխանական համայնքապետերի վերաբերյալ ձայնագրություններ, կաշառքի գործեր չկան․ իսկ ընդդիմադիրների նկատմամբ ինչ քրեական գործ ասես, որ չեն հարուցել ընտրվելուց հետո, մոտներից ինչ ասես, որ չեն գտել։ Երևանի քաղաքապետարանի կոռուպցիայից էդքան գրվեց, փաստերն ներկայացվեցին, մանկապարտեզների կառուցման գործում չարաշահումներ, կոռուպցիաոն ենթատեքստով շինթույլտվություններ, Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի՝ դարի կոռուպցիայի մասին հա խոսում են, բայց չեք տեսնի իրավապահները մատը մատին տան։

Ալավերդի համայնքում ընտրվեց ընդդիմադիր, ՔՊ-ն գողացավ աթոռը՝ կարմիր բերետավորների ու ողջ ոստիկանական ռեսուրսի օգնությամբ։ Գորիսում ընտրվեց ոչ ՔՊ-ական, քրեական գործ հարուցեցին ընտրված Առուշ Առուշանյանի դեմ, Վանաձորում ՔՊ-ն պարտվեց, համայնքապետին բռնեցին, Թալինում կրկնակի ընտրությւոն արեցին, իրենց մերժված թեկնածուն ընտրվեց, Վեդիում էլ։ Փարաքարում ոչ ՔՊ-ական ընտրվեց, սպանեցին, Գյումրիում ոչ ՔՊ-ական է ընտրվել, էսօր բռնեցին ու կկալանավորեն։ Խնդիրը, կարծում եմ, էդ մարդիկ չեն, խնդիրը ժողովուրդն է՝ ժողովուրդը ՔՊ-ականներին չի՞ ընտրում, պատժում են ժողովրդին, ժողովրդի ինադու բռնում են իր ընտրյալներին։

Մի քանի օրից ընտրություններ են Վաղարշապատում․ սրանք ըստ երևույթին ցույց են ուզում տալ, որ մեկ է, էջմիածնեցիներ, ինչ էլ անեք, ում էլ ընտրեք, վերջում լինելու է ՔՊ, եթե մեզ չընտրեք, ձեր ձայնը մենք աղավաղելու ենք։ Այս պահին շատերն են արդեն արձանագրում, որ նոյեմբերի 16-ի ընտրություններում Էջմիածնում հաղթանակի հավակնորդ է Սևակ Խաչատրյանը՝ «Հաղթանակ» դաշինքով։ Վաղը ընտրվեց՝ հնարավոր է բռնեն, որովհետև իրենց խնդիրը, էլի եմ ասում ժողովուրդն է։ Ասում են մենք չենք թողի ժողովրդի ուզած մարդը նստի, բայց իրենք էլ ժողովրդի ուզա՛ծը չեն։

Ասում է՝ ես եմ որոշելու ով որտեղ աշխատի, ընտրված մարդը պաշտոնի՞ն նստի, թե՞ բանտում, ում ուզում եք՝ ընտրվեք, կնստի նա, ում ես եմ ուզում, իմ ուզած մարդը չղեկավարեց՝ կլինեն քրեական գործեր, կսարքվեն ձայնագրություններն և այլն։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է ժողովրդին ինադու, կարես մուռ է հանում ժողովրդից։ 2018թ․ օգոստոսի 17-ին ասում էր՝ Հանրապետության հրապարակում է հավաքվելու ժողովուրդը ու բոլոր հարցերի վերաբերյալ որոշում կայացնի, ժողովուրդն է որոշելու։ Դրանից հետո քա՞նի անգամ է ժողովուրդը որոշում կայացրել․ ժողովուրդը ի՞նչ է որոշում, կասե՞ք․ մենակ ընտրությունների ժամանակ է որոշում կայացնում, էն էլ վերջում ՔՊ-ն աղավաղում է ժողովրդի ձայնը։ Գյումրին՝ վառ օրինակ, Ալավերդին, Կիրովականը՝ վառ օրինակ, Երևանը՝ վառ օրինակ, Փարաքարը՝ վառ օրինակ։ Ոչ  ՔՊ-ական ընտրվեց, ասում են մենք հաշտ չենք։

Կրկնում եմ, տպավորությունն այնպիսին է, որ Նիկոլը մուռ է հանում ժողովրդից։ 2019 թվականից ի վեր մենք ուղիղ հետևում ենք, թե ինչպես է Նիկոլն ամեն քայլով ժողովրդի կարծիքի դեմ գնում։ Բոլոր հարցերում․ Հայաստանում նախկինում չի եղել իշխանություն, որ ժողովրդի կարծիքն անտեսի։ Սա արհամարհում է բոլոր ուղղություններով․ բոլորդ համաձայն եք այսինչ քաղաքապետի՞ն, ուրեմն նրան կհեռացնեն, բոլորդ դե՞մ եք Արցախի հանձնմանը, ուրեմն կհանձնենք, դե՞մ եք Թուրքիային զիջումներին, ուրեմնհաստատ կարվեն այդ զիջումները, դե՞մ եք Հայաստանից տարածքներ հանձնելուն, ուրեմն կհանձնենք։ նիկոլ Փաշինյանի օրոք չեմ հիշում դեպք, որ ժողովուրդը, տարբեր ոլորտներում աշխատող մարդիկ բողոքի ակցիա անեն ու իրենց սրտով իրենց հարցը լուծվի, կարող է մեկ դեպք լինել կամ չլինել․ արտահանողները բողոքում են, խնդիրը չի լուծվում, ատեստավորումից դժգոհ էին ուսուցիչները, զինվորները, հարցը չլուծվեց ու այսպես ժամերով կարող եմ թվարկել․ լրագրող եմ աշխատում երկար տարիներ, ու սա իմ տեսած միակ իշխանությունն է, որ ժողովրդի բողոքին ընդառաջ չի գնում և ոչ մի հարցով։ Սա թուրքի հետ ունի կոմպրոմիս, թալանի հետ ունի կոմպրոմիս, կոռուպցիայի հետ ունի, իսկ ժողովրդի հետ՝ ոչ։

Եթե որևէ մեկին դուք չեք վստահում, ուրեմն իմացեք, որ ղեկավարող պաշտոնի է գնալու։ Վերջերս Լոռու մարզպետ նշանակվեց մեկը, որ պարտվել էր Ալավերդու ընտրություններում։ Այսինքն՝ քեզ դե՞մ են էդ մարզում, ուրեմն կլինես իրենց մարզպետը։ Դրանից առաջ էլ էր նույնը․ Արամ Խաչատրյանը պարտվեց Վանաձորի քաղաքապետի ընտրություններում, նշանակեց ամբողջ մարզի մարզպետ, ժողովրդի ինադու։ Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի խնդիրը Վարդան Ղուկասյանի հետ չէ, ժողովրդի հետ է։ Ասում է ժողովուրդը գերագույն արժեք է, բայց ժողովրդի ընդունած հականիկոլական որոշումը ընդունելու ուժ չունեն։

Երեք սրբազան բանտում է․ ժողովրդի հարգանքին արժանացած հոգևորականներ են․ նրանք բռնված են ժողովրդի ինադու։ Ինքը մեր արժեքներից էլ է հրաժարվում ժողովրդի ինադու․ հայ ժողովրդի համար Արարատը սիմվոլ է, ուրեմն պետք է ջնջել։

Բայց ժողովուրդն էլ հակազդում է, ասում է՝ Նիկոլ, դու ինչ էլ որոշես, այդ որոշմանը դեմ եմ, ում էլ դեմ տաս՝ որպես թեկնածու, դեմ եմ։ Ավինյանի օգտին քարզարշավ էր անում, Ավինյանին ժողովուրդը բավարար ձայներ չտվեց, որ աղաքապետ դառնա, միայն ինչ-ինչ պայմանավորվածություններով արեցին դա։ Նիկոլը Գյումրիում Սարիկի օգտին քարոզարշավ էր անում, իր ինադու չընտրվեց։ Որտեղ քարոզարշավ է արել, այդ թեծնածուն խնդիրներ է ունեցել․ որովհետև ժողովուրդն էլ չի ընդունում Փաշինյանի իշխանությանը և նրանց որևէ որոշում։

Էսօր Գյումրիում կատարվածը Նիկոլ Փաշինյանի իշխանության ձախողման մասին էր ու սա լուրջ ազդակ էր իրեն։ Ամբողջ ոստիկանական համակարգը, ՆԳ նախարարի բոլոր տեղակալներով, Գյումրիում էին։ Կաշառքի, կոռուպցիայի մեղադրանք են ներկայացրել, ծանր մեղադրանք է, բայց չեն կարողանում բերման ենթարկել, ժողովուրդը չի հավատում, չի վստահում, չի թողնում։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը մի ընդդիմադիրի բռնելու համար ողջ ուժային համակարգը հանում է ու մեկ է՝ դժվարանում է իր պլաններում, դա իր իշխանության պրավալի մասին է։ Ու վերջերս այդ պրավալները հաճախ են։ Հիշում ե՞ք, Սամվել Կարապետյանին կարողացան տանել միայն այն ժամանակ, երբ ի՛նքը որոշեց գնալ, Միքայել սրբազանին էլ։ Սա Նիկոլի իշխանության ձախողման մասին է։

Կարճ ասած՝ ժողովուրդը չի հավատում իշխանության հաղորդագրություններին, մեղադրանքներին, վարկածներին։ Ժողովուրդը համաձայն չէ Փաշինյանի որոշումների հետ, Փաշինյանն էլ համաձայն չէ ժողովրդի որոշումների հետ․ բայց մեկ է՝ Նիկոլի մնալը կախված է ժողովրդի որոշումից։ Ուսումնասիրելով հանրային տրամադրությունները, վստահաբար կարող ենք ասել, մարդիկ կուշտ են, Փաշինյանը Գյումրիում մոտեցավ «կարմիր քարտին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>