Նիկոլը Գյումրիում փորձում է փրկել Վաղարշապատում սպասվող պարտությունը
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հետընտրական կեղծիքներ է իրականացնում՝ վերանայելով ժողովրդի քվեարկության արդյունքները:
Իսկ թե ինչու հենց այս պահին են իրականացվում այս գործողությունները, պատասխանը պարզ է: Դրանով նա փորձում է Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընդառաջ վախի մթնոլորտ տարածել: Գիտի, որ քվե չունի Վաղարշապատում, դրա համար էլ այսպիսի քայլերի է գնում: Բայց վաղարշապատցին հակառակը պետք է ցույց տա՝ ակտիվ մասնակցելով ընտրություններին ու մերժելով ՔՊ-ին, դրան կցվածներին»:

