Ալեքսանդր Կոչուբաեւի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ. Էրիկ Ալեքսանյան
«Ալեքսանդր Կոչուբաեւի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ»,-հայտարարել է Կոչուբաևի գործընկեր, փատաբան Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանների գործադուլի կոչով են հանդես եկել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Արայիկ Պապիկյանը և ուրիշները։
Նույնիսկ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարել փաստաբանի կալանավորումը.
«Պաշտպանն անթույլատրելի է համարում խոսքի համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները այն պայմաններում, երբ հանրությանը չի ներկայացվում պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե ինչու է կոնկրետ դեպքում խոսքը հատել նման ծանր հանրային վտանգավորության շեմն ու ինչու անձին պետք է զրկել ազատությունից: Դա հատկապես խնդրահարույց է այն պայմաններում, երբ անձն ազատությունից զրկվում է ուժի կիրառմամբ»։
Աղբյուրը` Panorama.am

