Սարյան պուրակում սրճարան են քանդում
Քաղաքապետարանի էքսկավատորները հասել են Սարյան պուրակ։ Այստեղ քանդում են բացօթյա սրճարանը։
«Մինչև Եվրադատարան հասնելու ենք, որ քաղաքապետարանը փոխհատուցի պատճառած վնասը։ 400 քմ տարածք է, այգում հարակից տարածքը մեր գրպանից ենք բարեկարգել, նստարանները մենք ենք տրամադրել»,-Panoarama.am-ի հետ զրույցում ասաց սրճարանի սեփականատերը։
Նա նշել է, որ «Կոլորիտ» ՍՊԸ-ին պատկանող սրճարանը գործել է 1996 թվականից, քաղաքային իշխանությունն իր դեմ հայց է ներկայացրել 2021-ին։ Սեփականատերն իր վնասը գնահատում է մի քանի հարյուր հազար դոլար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը` Panorama.am

