Նուբարաշենի աղբավայրի հերթական հրդեհից հետո պաշտոնանկություն է եղել
Radar Armenia-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։
Հիշեցնենք՝ Նուբարաշենի աղբավայրում նախօրեին կրկին հրդեհ էր բռնկվել։ Այդ փաստով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր՝ աղբանոցի հրդեhը պատահական չէր, այլ դիտավորություն։

