Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան
12
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Պատերազմ Արցախում
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան

ԱՄՆ կառավարությունն ավելի արցախամետ է, քան Հայաստանի վարչապետը. Սասունյան

Երբ ամբողջովին կորցրել էինք հույսը, որ ԱՄՆ կառավարությունը կարող է երբևէ որևէ բան ասել կամ անել ի աջակցություն Արցախի, հաճելիորեն զարմացանք՝ տեսնելով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի նամակը, որտեղ արտահայտած էր Արցախի պաշտպանության համար շատ ճիշտ դիրքորոշումներ։

2025 թվականի սեպտեմբերի 25-ին թվագրված այդ նամակը գրել էր Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի օրենսդրական հարցերով բյուրոյի բարձրաստիճան պաշտոնյա Փոլ Դ. Գուալիանոնեն։ Իհարկե, խոսքերը չպետք է շփոթել գործողությունների հետ, սակայն սա հիանալի սկիզբ է։ Պետք է շարունակել աշխատանքը Կոնգրեսի մեր բարեկամների հետ՝ ապահովելու համար, որ ԱՄՆ կառավարությունը կատարի իր խոստումներն Արցախի վերաբերյալ։

Իր նամակում Պետդեպարտամենտը ստանձնել է երեք կարևոր հանձնառություն.

1) «Թրամփի վարչակազմը հանձնառու է խրախուսել երկու [Հայաստան և Ադրբեջան] կառավարություններին՝ ապահովելու էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ կայուն խաղաղության համատեքստում»։

2) «Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում կալանավորված էթնիկ հայերի դատավարություններին, և Բաքվում ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաները հնարավորության դեպքում մասնակցում են դատական նիստերին»։

3) «Վերջապես, մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ պաշտպանել հայկական ժառանգության հուշարձանները Լեռնային Ղարաբաղում»։

Այս երեք նախադասություններն ընդգրկում են հայ ժողովրդի հիմնական պահանջները Արցախի վերաբերյալ։ ԱՄՆ կառավարությունը նախկինում երբեք նման խոստումներ չէր տվել։ Հուսանք՝ դրանք կիրագործվեն և չեն մնա թղթի վրա որպես լոկ խոսքեր։

Պետք է գիտակցենք, որ Պետդեպարտամենտի նամակը պատահականորեն չի հայտնվել։ Այն արդյունք է ամերիկահայ համայնքի շարունակական ջանքերի և լոբբիստական գործունեության։ Վերջին ամիսներին,  ամերիկահայ պաշտպաններն ու աջակիցները ավելի քան 100 հազար էլեկտրոնային նամակներ և հեռախոսազանգեր էին ուղարկել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) պետական, նահանգային և տեղական հարթակների միջոցով՝ կոչ անելով Կոնգրեսի անդամներին ստորագրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակը։ 87 կոնգրեսականներ ստորագրել են այդ նամակը 2025 թվականի հուլիսի 23-ին, որը կոչ էր անում ԱՄՆ կառավարությանը՝ աջակցել բռնի տեղահանված հայերի վերադարձին Արցախ, ապահովել Բաքվում ապօրինաբար պահվող հայ կալանավորների ազատումը և պաշտպանել Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։

Կոնգրեսի նամակում պետքարտուղարին հիշեցրել էին նաև Միջազգային դատարանի 2023 թվականի դեկտեմբերին ընդունված ժամանակավոր որոշման մասին, որով Ադրբեջանին պարտադրվում էր թույլ տալ հայերի վերադարձը Արցախ։

Ինչպե՞ս կարող է պատահել, որ ԱՄՆ կառավարությունն ավելի շատ է հոգում Արցախի հայերի իրավունքների մասին, քան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 2019 թվականին խրոխտ կերպով հայտարարելուց հետո, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», Փաշինյանն արեց ճիշտ հակառակը՝ ընդունելով, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Իրավիճակն ավելի սրելով՝ Փաշինյանն անցած շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց. «Փախստականների [Արցախի] վերադարձի թեման այս համատեքստում վտանգավոր եմ համարում խաղաղության գործընթացի համար»։ Փոխարենը, նա կոչ արեց արցախահայերին՝ «տնավորվել Հայաստանի Հանրապետությունում»։ Այնուհետև հավելեց. «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միմյանց հանգիստ թողնեն, կենտրոնանան տնտեսական համագործակցության վրա և աստիճանաբար երկխոսություն կառուցեն»։

Փաշինյանը ոչ միայն հրաժարվել է Արցախի հայերի վերադարձի իրավունքից, այլև անտեսել է Բաքվում կալանավորված հայերի ծանր վիճակը՝ վախենալով, որ նրանք ազատ արձակվելով և վերադառնալով Երևան, կարող են սպառանալիք հանդիսանալ իր իշխանության համար։

Փաշինյանի անգործության վերջին վկայությունը՝ կապված հայ կալանավորների ազատ արձակումն ապահովելու հարցում, նրա անճարակ շփումն էր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը, օգոստոսի 8-ին։ Երբ Թրամփը հարցրեց, թե արդյոք «Ցանկանո՞ւմ եք, որ այդ քրիստոնյաներն ազատ արձակվեն», Փաշինյանը ամոթալի կերպով խնդրեց Թրամփին՝ չներառել Արցախի կալանավորների մասին հղումը այն հուշագրում, որը պետք է ստորագրեին ինքը, նախագահ Ալիևը և նախագահ Թրամփը։ Զարմանալիորեն, Թրամփն այնուհետև ինքնակամ առաջարկեց աջակցել կալանավորների ազատմանը՝ ասելով Փաշինյանին. «Ես կզանգեմ Ալիևին։ Նա դա կանի՝ որպես բարեհաճություն ինձ համար»։ Եվ ավելացրեց. «Եթե որևէ բան սխալ գնա, ուղղակի զանգիր ինձ։ Ես կլուծեմ այն»։

Երկու ամիս անց Փաշինյանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել` հիշեցնելու Թրամփին Ալիևին զանգահարելու նրա խոստման մասին: Երբ վերջերս հայ լրագրողը հարցրեց նրան, թե արդյոք նա ունի Թրամփի «WhatsApp համարը», Փաշինյանը խուսափողական պատասխան տվեց՝ ասելով. «Ես չեմ կարող բացահայտել իմ WhatsApp համարների ցանկը»:

Պետդեպարտամենտի սեպտեմբերի 25-ի ողջունելի նամակում միակ տհաճ կետը «միջանցք» եզրույթի օգտագործումն է, որը նախընտրելի է Ադրբեջանի կողմից՝ նկարագրելու այն ճանապարհը, որը նախատեսվում է կառուցել Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապելու համար՝ Հայաստանի տարածքով: Թրամփը նաև երկու անգամ սխալմամբ օգտագործեց «միջանցք» եզրույթը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ: Բացի այդ, օգոստոսի 8-ից ի վեր, Թրամփը մի քանի անգամ սխալմամբ հայտարարել է, որ լուծել է Ալբանիայի (Հայաստանի փոխարեն) և Ադրբեջանի միջև հակամարտությունը, ինչպես նաև Ադրբեջանը շփոթել է Կամբոջայի հետ:

Ցավոք, ո՛չ Կոնգրեսի 87 անդամների ստորագրած նամակում, ո՛չ Պետդեպարտամենտի պատասխան նամակում չի հիշատակվել այն կարևոր փաստը, որ ադրբեջանական զորքերը 2021 թվականից ի վեր գրավել են Հայաստանի Հանրապետության տարածքի մի հատված՝ առանց մոտ ապագայում այնտեղից հեռանալու մտադրության։ Փաշինյանը, չնայած Հայաստանի սահմանները պաշտպանելու իր սահմանադրական պարտավորությանը, անտեսել է Հանրապետության տարածքի օտարերկրյա բռնագրավումը, և երբ հարցրել են, թե ինչ է պատրաստվում անել այն ազատագրելու համար, պատասխանել է՝ «ոչինչ»։

Ինչպե՞ս կարող է խաղաղության պայմանագիր կնքվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, երբ թշնամին գրավել է Հայաստանի տարածքը։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>