Հնարավոր չէ ազատազրկելով կոտրել Միքայել Սրբազանի ոգին. Ռուբեն Մխիթարյան
«Ոչ թե սպասում էի, համոզված էի, որ այդպես էլ լինելու է։ Այդպես Սրբազանի ոգին կոտրել հնարավոր չէ, ավելին՝ Շիրակի թեմի հավատավոր ժողովրդի ոգին կոտրել հնարավոր չէ»,- 24news-ի հետ զրույցում ասաց պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ Հզոր Համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով Միքայել Սրբազանին 2 տարի ժամկետով ազատազրկելու դատարանի որոշմանը։
Նա նշեց, որ Սրբազանը երկար ժամանակ իր հոտի հետ չէ ֆիզիկապես, բայց հոգեպես մշտապես շիրակցիների հետ է. «Ես գիտեմ, որ այդ կապը ոչ մի դատավճռով հնարավոր չէ կտրել»։
Ռ.Մխիթարյանը համոզված է, որ Սրբազանը չէր ցանկանա այսօր Գյումրու տոնն անցներ տխուր։
«2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիում Մշակույթի տանը թշնամու ռմբահարումից զոհվել են ոստիկաններ, գյումրեցիներ էին։ Ցավոք, այսօր բանատարկված է մեր Սրբազանը։ Այդ ամենը մեր աչքի առաջ ունենալով, սրտում ունենալով՝ շարժվելու ենք առաջ»,- ասաց Ռ.Մխիթարյանը։

