Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Պետապարատի և թուրք-ադրբեջանցիների հույսին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանը մեծ համոզմունք ունի, որ 2026-ի ընտրություններում ժողովուրդը դարձյալ իրեն է ընտրելու։ Այդ մասին է հայտարարել։ Հարցին, թե ինչո՞ւ, պատասխանում է՝ որովհետև խաղաղություն ենք բերել, որովհետև ժողովրդի հետ օրգանիկ կապի մեջ ենք։ Ասում են՝ բա խոստումները չեք կատարել, պատասխանում է՝ ամենակարևորը էտ օրգանիկ կապն է։ Փորձենք հասկանալ՝ որքանո՞վ է իր այդ մեծ համոզմունքն արդարացված և ի վերջո, ո՞ւմ է ուղղված իր խոսքը։ Նախ՝ ամբողջ աշխարհում էլ այդպես է, որ գործող ղեկավարները, որ մասնակցում են ընտրություններին ու պարտվում են, ինչ էլ լինի, նախապես հայտարարում են, որ հաղթելու են․ Սաակաշվիլին էլ ուներ վստահություն, Սարկոզին էլ ուներ վստահություն, բայց պարտվեցին։

Ասում է՝ 2021թ․ խոստացել եմ խաղաղություն ու բերել եմ։ Փողոցային հարցումների ժամանակ, ֆեյսբուքյան էջերում, Նիկոլի ֆեյսբուքյան գրառումների տակ արձագանքում են մարդիկ, որ՝ ցույց տուր խոստում, որ կատարել ես 2018-ից ի վեր։ Փաշինյանն ասում է՝ խաղաղություն։ Քաղաքացին հակադարձում է՝ դու 2018 թվին այլ բան էիր խոստանում, դրանցից ոչ մեկը չէս արել, հետո պատերազմը դո՛ւ ես բերել, հետո խոստացել ես հա՛մ խաղաղություն, հա՛մ Շուշի ու Հադրութ հետբերում, հա՛մ խաղաղություն ես բերելու, հա՛մ Արցախի անվտանգության երաշխավորն ես լինելու, հա՛մ խաղաղություն ես բերելու, հա՛մ Արցախի ինքնորոշումը ճանաչվելու է։ Ծրագրային խոստումը դա՛ էր։ Դուք խոստացել եք հա՛մ խաղաղություն բերեք, հա՛մ թոշակները բարձրացնեք։ Ժողովուրդն ասում է՝ դու խոստացել ես, որ հա՛մ խաղաղություն լինի, հա՛մ գնաճ չլինի, հա՛մ խաղաղություն լինի, հա՛մ նվազագույն աշխատավարձը կրկնապատկվի կամ էլ եռապատկվի։ Դու այդ գործընթացները խոստացել ես միաժամանակ։ Ո՛չ նրանք կան, ո՛չ խաղաղությունն է խաղաղության նման։ Երկրի կեսը հանձնելով խաղաղություն, կներեք, բայց մտավոր ամենալուրջ խնդիր ունեցողն էլ կարող է բերել․ ընդ որում՝ մենակ իրենք կբերեին նման խաղաղություն։ Գերմանիայի կանցլերն ասում է՝ Գերմանիայում այլևս խաղաղ չէ․ է գերմանացիներիդ հավաքի՝ արի Հայաստան․ էստեղ մի այլ կարգի խաղաղություն է, որ սաղ ԵՄ-ն կերազի։ Էնքան խաղաղ է Հայաստանը, որ հեսա 300 հազար ադրբեջանցի փախչելու է գա։

Բայց Նիկոլին նաև հարց է տալիս ժողովուրդը, էդ խաղաղությունը ո՞նց ես բերել․ Ալիևի ագրեսիվ ելույթներն ու Նիկոլի վախվորած հարցերը ՄԱԿ ամբիոնից խաղաղություն ե՞ն։ Ասում է՝ խաղաղությունը երեխա է, որը հիվանդանում է։ Քո խաղաղությունը ինվալիդ խաղաղություն է ի ծնե, չբուժվող հաշմանդամ։ Ամեն օր ասում է հանրությունը՝ եթե խաղաղություն է, ինչո՞ւ ես օրը 24 անգամ ասում, բա թողեք մաշկի վրա հասկանանք։ Էնտեղ Ալիևն ասում է կապիտուլյացիա, Զանգեզուրի միջանցք, սա ասում է՝ մի՛ լսեք իրեն, խաղաղություն է։ Ձե՛զ եք համոզում, մեզ՝ չէ։ Քաղաքացին հարցնում է՝ 600 էջ խոստում եք տվել, որից ընդամենը 1 էջն է եղել խաղաղության մասին, մի էջը՝ ասֆալտի մասին, մյուս 598 էջը անգամ մոտ էլ չեք կատարել։ Ասել եք մանդատ տվեք՝ ձեզ փոսից հանեմ, հիմա ասում եք՝ հանել եմ մայրուղու մեջտեղը անցնող-դարձողը վրաերթի է ենթարկում։

Երեկ քաղաքացիները հիշել էին Նիկոլի ելույթը, որը ես հաճախ եմ հիշում՝ Հայաստանում այլևս ոչ մեկ զենքով հարց չի լուծելու․ բա ընդդիամդիր համայնքապետին ինչո՞ւ սպանեցին։ Ընդ որում, բռնության դեմ խոսողները ամբողջ թիմով, ֆեյքերով, կուսակցական ու ընտանեկան լրատվամիջոցներով լծվել են սպանութունը արդարացնելուն, թե բա՝ ընկերոջ վրեժն է լուծել, ախպոր վրեժն է լուծել, պետք է ազատ արձակվի։ Սրբացնում, աստվածացնում են վրեժը։ Բայց սխալ տեղ եք մտնում․ մարդ, թիմ, որոնց վրա 5 հազարի արյուն կա, որ որբացրել են ընտանիքներ, գերդաստաններ, զավակ են խլել ծնողից ու ծնող են խլել զավակից, պառկեցրել են Եռաբլուրի հողի տակ, վրեժը փառաբանելուց առաջ, կարծում եմ, պետք է լավ մտածեն։ Երբ դուք ասում եք եղբոր կամ ընկերոջ վրեժն է լուծել, քա՞նի հազար եղբայր ու ընկեր եք տարել գյուլի բերան։ Ասում են՝ կախվողի տանը պարանից չեն խոսում, վրեժը Ջին է, շշից բաց մի՛ թողեք, մի՛ արդարացրեք սպանությունը։

Բայց քանի որ անդրադարձանք փարաքարի համայնքապետի թեմային, մի հարց ունեմ՝ իրավապահները գիտեին, որ հնարավոր է այսպիսի բան լինի, ինչո՞վ էին զբաղված։ Այս ընթացքում տեսանք մարդկանց կալանավորեցին, թե բա՝ Նիկոլի դեմ մահափորձ էին ուզում անել, ուսապարկերի տան մոտ խաղալիք ռումբեր էին դրել, Նիկոլի կլիենտ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ էին պատրաստում։ Հիմա ցույց տվեք դեպք, որ հասարակ մահկանացուների դեմ հարձակում ու կրակոց եք կանխել։ Քննչականի պետը, որ գնում է պետական եթեր ու վրեժից խոսում, ի՞նչ է արել կանխելու համար։ Դա էլ հո սրբազանի խոսակցություն չէ, որ կտրեք-կպցնեք տարբեր խոսակցությունների ու փակեք որպես ահաբեկչի։ Նոր բան չեմ ասի՝ ամբողջ իրավական  համակարգն աշխատում է մեկ հոգու անվտանգության համար։ Ձեր վերահսկողության գոտում սպանություններ են եղել, որը կարող էիք կանխել։ Էս կրիմինալը տեսնելով պետք է նորից ընտրե՞ն։

2018 թվականի մայիսին եկել եք իշխանության ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ լոզունգով, 2022 թվականից բազմաթիվ տուգանքներ, հարկ ու տուրքեր եք ավելացրել, էդ ի՞նչ օրգանական կապով են համաձայն, կասե՞ք։ Մարզերում խոստացել եք անվտանգություն, բայց տնից հանել եք, թուրքին եք նստեցրել, էդ ի՞նչ օրգանական կապով են համաձայն դրան, կասե՞ք։ Վերընտրվելու համար կարևոր պայման է խոստացածներիդ ու արածներիդ ցանկը ներկայացնելը․ քեզ մոտ դատարկ է, կիսատ-պռատ ասֆալտ ու խորը հաշմանդամ խաղաղություն։ Էդ խոստումների մեջ էր հավաքած հարկերը խնայելով ծախսելը․ էսօր կարդում ենք՝ սեպտեմբերի 25-ին Մոսկվայում գիշերել է 20-25 հազար դոլարանոց հյուրանոցային համարում։ Բա հա, ձեզ էլի կվստահի ժողովուրդը, որ էլի քամուն տաք բյուջեն։

Նորայրը, որ Նիկոլին է ընտրել 2018-ին, 2021-ին, հիմա հարցնում է՝ 2018-ին խոստացածներդ չես արել, 2021-ին խոստացածներդ չես արել, հիմա էլ խոստանում ես 2026-ի համար, որ էլի չես անելու։ Ջոկել է, որ խոստանում է, չի կատարում, վերընտրվում է, նույն սխեման է փորձում։ Խոստանամ-չանեմ-միբան խաբեմ-կընտրվեմ մոդելն է։

Նիկոլի ֆեիսբուքան գրառումները, տեսանյութերը, եթերները մեր մշտադիտարկման տակ են․ տեսնում ենք, որ ցանցերում երբեմնի աներկբա վստահությունը փոխարինվել է հայհոյանքով, անթիվ, անհամար, անգամ ջնջելով չեն հասցնում։ Մարդիկ անգամ բովանդակային վեճի մեջ չեն մտնում, ուղղակի հայհոյում են, հենց տեսնում են դեմքն ու անունը։ Դա համատարած վերաբերմունք է։ Ու նա գիտի այդ մասին։ Եթե ունենար ժողովրդի աջակցությունը, հարցերը կլուծեր այնպես, ինչպես լուծում էր 2018-2019 թվականներին՝ փողոց փակելով, դատարան շրջափակելով, ԱԺ շրջափակելով։ Ինչքան էլ բարձր գոռան, ունեն ընդամենը փոքրամասնության աջակցություն, որոնք, ըստ էության կապված են կուսակցական թելերով, պաշտոնեական թելերով, համատեղ հանցանքներով, կոռուպցիայով ու մի քիչ էլ մոլորվածներ ու դեռ հավատացողներ կան, կարծում եմ։

Մյուսները, ովքեր հիմա եթե անգամ չեն արձագանքում, լուռ են, բայց կատաղած են, սպասում են ընտրատեղամաս գնալու օրվան, որ ՔՊ-ին մերժեն։ Տեքստը, թե՝ մեզ ձայն են տալու, որովհետև խոսելու ենք խաղաղությունից, քվե բերող չէ․ խաղաղությունից խոսում են բոլորը, սոցիալական արդարությունից էլ․ եթե Նիկոլը կարողանար դրանք բերեր, մոտ 8 տարի իշխանության է, կբերեր․ ոչ թե ամեն ինչ պրավալ կտար ու կասեր՝ պետք է մի երեխային տամ դևն ուտի, որ մյուսին չուտի։ Դու այդպես մյուսին էլ չես փրկելու, դևը միշտ սոված է։ Նիկոլը խաղաղություն բերող չէ, բոլորն են հասկանում․ պատերազմ, այո, կարող է, 7 տարում 3 հատ բերել է։

Կարճ ասած՝ որ ասում է՝ վստահություն ունեմ, որ ընտրվելու եմ, նա գիտի էս իմ թվարկածները, վստահաբար։ Եվ ուրեմն՝ ո՞ւմ համար է ասում։ ժողովրդի համար՝ հաստատ ոչ։ Նա, ընդհակառակը, վերջին մեկ-երկու տարում անգամ հանդես է գալիս հակապոպուլիստական ելույթներով ու քայլերով, ինչպիսիք են եկեղեցու վրա գրոհը, Արարատը ջնջելը, Արցախի հանձնումը արդարացնելը․ նա նախկինում լրիվ հակառակն էր ասում։ 

Նա, իմ կարծիքով, ավելի շուտ դիմում է երկու ուղղության․ մեկն իր էլիտա կոչվածն ու տասովշիկներն են, որ պետք է աշխատեն, ձայն բերեն։ Մե՛կ պետական ապարատի չինովնիկներն են, որոնց նա համոզում է ոտքները կախ գցել, ուրիշների հետ չպայմանավորվել, այլ պայքարել վերարտադրման համար։ Մե՛կ ուժային կառույցներն են, որոնք նրան պահում են ատամներով։ Իհարկե՝ այս ամենը նրան աջակցում են փողի, պաշտոնի դիմաց։ Իսկ մյուս ուղղությունը, կարծում եմ, թուրք-ադրբեջանական կողմն է։ Նրանց է հերթական անգամ հաճոյանում, թե՝ «ես ասում եմ ձեր երազած ֆռազները, նման բան երբեք չէր անի Հայաստանի ոչ մի իշխանություն, ու չի անելու ինձանից հետո, ես ձեր երազած իշխանությունն եմ, ինձ օնեք, պահեք»։

Նիկոլի խոսքը, կարծոմ եմ, ուղղված է նրանց, ո՛չ ժողովրդին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>