Մոլդովայի ընտրությունները մտորելու թեմաներ տվեցին և նիկոլենց, և ընդդիմությանը. Մեդիափորձագետ
Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Մոլդովայի ընտրությունները շատ հետաքրքիր անցան, բավականին մտորելու թեմաներ տվեցին և նիկոլենց, և ընդդիմությանը: Ուղղակի, ի տարբերություն Մոլդովայի, Հայաստանում, եթե գործը հասավ ընտրությոնների, ամեն ինչ որոշվելու է Հայաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների քվեով: Ուշադիր պետք է լինել հնարավոր մի քանի ուղղություններով, որտեղ հնարավոր են կեղծիքներ՝ կենսաչափական անձնագրեր ունեցողների քանակը և ցուցակները, ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների քանակը և ցուցակները:
Արցախցիները իրենց մեջ պետք է քաղաքականապես չեզոքացնեն նիկոլենց վրա աշխատողներին, անունները բոլորին հայտնի են, պարբերաբար կհիշեցնենք: Ու անպայման պետք է այնպես անել, որ ընդդմիադիր դաշտում չլինեն 0,5-1,5 % տոկոս հավաքողներ, իրենց պետք է կամ ուղղորդվեն դեպի ավելի մեծ ընդիմադդիր դաշինքներ, կամ էլ բացահայտվեն և չեզոքացվեն, որպես նիկոլական ագենտուրա»:

