«Վարկածն այն է, որ սա շարունակությունն է փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի»․ Նարեկ Սարգսյան
Դիտել նաև
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
«Ըստ քննության արդյունքներով առկա տվյալների՝ վարկածը շարունակում է մնալ այն, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի, որի ժամանակ սպանվել է այս գործով ձերբակալվածի եղբայրը»,- անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը, ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է գործողություններ՝ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ։ Դիտարկմանը՝ տրամաբանությունը հուշում է, որ դեպքը կարող է շարունակություն ունենալ, Սարգսյանն ասել է, որ ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում, ոստիկանական հենակետեր կան տեղադրված՝ հետագա անցանկալի հետևանքներից խուսափելու համար։

