FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Պատերազմ Արցախում
FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ

Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ վենդետաները մերժելու, սիրո և հանդուրժողականության, խաղաղության խոստումներով։

Բերեց միայն թշնամանք, ատելություն, պատերազմ և զոհեր։

Նիկոլի Հայաստանը դարձել է մահերի երկիր։

1․ 2019թ․ հունվարի 26-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացավ կալանավորված և բանտում 44 օր հացադուլ հայտարարած 51-ամյա լրագրող Մհեր Եղիազարյանը։ Նա ձերբակալվել էր 2018թ․։

2․ 2020թ․ նոյեմբերի 19-ին մահացավ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը։ Չնայած նրա մի շարք լուրջ հիվանդություններին՝ տևական ժամանակ Գրիգորյանը գտնվում էր կալանքի տակ, այնուհետև դատարանը պարբերաբար մերժում էր Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխելու և բժշկական անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար ելքի թույլտրվությունը։

3․ 2020թ․ Հայաստանում բռնկված կորոնավիրուսի զոհերի թիվն ամենամեղմ հաշվարկներով կազմում է շուրջ 10 հազար մարդ։ Շատերի համոզմամբ՝ զոհերի քանակը զգալիորեն քիչ կլիներ, եթե չլինեին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության անլուրջ մոտեցումն այս հիվանդությանը, շոուների միջոցով մարդկանց ուշադրությունը շեղելու քայլերը, ոչ պորֆեսիոնալ, ապաշնորհ կանխարգելիչ ու բուժիչ մեթոդները։

Կորոնավիուսի տարածման փուլում ՀՀ առողջապահության նախարարն էր ՔՊ-ական Արսեն Թորոսյանը, ով ստացել է «Մահվան նախարար» անունը։ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որի պարետ էր նշանակվել այդ ժամանակ փոխվարչապետ, այժմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

4․ 2022թ․ ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության սպայական վաշտի հրամանատարը վրաերթի ենթարկեց 28-ամյա Սոնա Մնացականյանին, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։ Վրաերթից որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենայով Սոնա Մնացականյանին տեղափոխել էին բժշկական կենտրոն՝ արդեն մահացած վիճակում։ Դեպքից հետո ինչպես վրաերթի ենթարկած ոստիկանական մեքենան, այնպես էլ նրան հաջորդող ավտոշարասյան մյուս բոլոր մեքենաները, որում եղել է նաև Նիկոլ Փաշինյանը, շարունակել են ընթացքը՝ կնոջը չցուցաբերելով օգնություն։ Իսկ հետո կասկածելի հանգամանքներում կորել են ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրությունները։

5․ 2022թ․ հուլիսի 15-ին դատարանում՝ հենց դատական նիստի ժամանակ, մահացավ քաղաքական հետապնդման ենթարկվող կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

6․ 2023թ․ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով զոհվեց 15 զինծառայող։ Մահացածները պարտադիր ժամկետային զինծառայողներ էին։

7․ Նիկոլ Փաշինյանի ամենագլխավոր զոհը դարձան Արցախն ու արցախցիները։ Նրա վարած քաղաքականության արդյունում ՀՀ-ն ստացավ պատերազմ և ունեցավ մի քանի հազար զոհ, տասնյակ հազարավոր հաշմանդամներ, հարյուրավոր անհետ կորածներ, գերեվարված անձինք։ Շուրջ 120 հազար արցախցի զրկվեց իր հողից, ենթարկվեց էթնիկ զտման և դարձավ փախստական։

8․ Երեկ գիշեր էլ սպանվեցին Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Մեկ անձ էլ վիրավոր է։

Փաշինյանի զոհերի ցանկն անվերջ կարող ենք թվարկել։ Էլ չենք ասում նրա իրականացրած քաղաքական հետապնդումների մասին։

Իշխանության գալու առաջին իսկ տարիներից Փաշինյանը հետապնդումներ է սկսել բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձել են ազատ կարծիք հայտնել նրա իշխանության ձախողված քաղաքականության մասին։

Նույնիսկ ասֆալտին պառկեցնելով բերման էին ենթարկում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր համարձակվում էին քննադատել կոնորավարակի դեմ իրականացվող Փաշինյանի իշխանության ապիկար քայլերը։

Հիմա էլ շինծու մեղադրանքներով քրեական հետապնդումների է ենթարկում գրեթե բոլոր ընդդիմադիրներին։

Փաշինյանը ոչ թե խաղաղության աղավնի, այլ մահվան ագռավ է, որից օր առաջ պետք է ազատվել։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>